Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առաջնայինը խառնվել է երկրորդականին. Դավիթ Անանյան

Երբ պետականության հիմքերը խարխլվում ու քանդվում են, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից պետության սուբյեկտայնության փաստացի կորստի գործընթաց է ընթանում, թվում է, թե հանրության համար հենց դա պետք է դառնա բուռն հասարակական-քաղաքական բանավեճի և համախմբման ակնկալիքով լայն քննարկման առարկա։ Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է մեր երկում: Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ  Դավիթ Անանյանը։
Նա ընդգծել է՝  պատմական իրադարձությունների զարգացման ներկա փուլում, երբ քաղաքական ճգնաժամերի փոթորիկը գնալով ուժգնանում է, իսկ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն անվերահսկելիորեն անկում է ապրում, հասարակության, ինչպես նաև քաղաքական հավակնություններ ունեցողների (կամ այդպիսի նկրտումներ ցուցադրողների) ուշադրությունը կենտրոնացած է գործադիր, օրենսդիր կամ իշխանության այլ թևերի ու կառույցների առանձին ներկայացուցիչների միջև փողոցային վեճերի քննարկման վրա։

«Այս դիտարկումը կրկին ստիպում է մեզ արձանագրել, որ մեր քաղաքական օրակարգում հիմնականն ու երկրորդականը վերջնականապես միաձուլվել են մեկ անբաժանելի ամբողջության մեջ՝ առաջնայինը խառնվել է երկրորդականին։ Ակտիվորեն քննարկվում է այս կամ այն իշխանավորի ամբարտավան կեցվածքը, նրա հետագա պաշտոնավարման դադարեցման հավանականությունը, ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում ընտրովի արդարադատություն իրականացնելու՝ ուժայինների «ինքնախոստովանությունը» և այլն։

Սա նման է այն իրավիճակին, երբ խարխլված հիմքով շենքի հիմնանորոգման համապարփակ նախագծեր առաջարկելու փոխարեն, լուրջ դեմքերի արտահայտությամբ քննարկվում է տանիքի սալիկները փոխարինելու անհրաժեշտությունը։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետականության՝ արդեն դե յուրե կորուստը յոթ սարերից այն կողմ չէ, հետևաբար, հասարակական-քաղաքական դիսկուրսը պետք է լրջանա՝ վերանայելով իր առաջնահերթությունները և կենտրոնանալով պետության գոյատևման և վերականգնման կարևորագույն մարտահրավերների վրա: Միայն լայն և խորքային բանավեճի, ողջախոհությանը դիմելու և հիմնարար խնդիրների, այլ ոչ թե մակերեսային բախումների վրա կենտրոնանալու միջոցով է կարելի գտնել երկրի պետականության սուբյեկտայնության փշրանքները համախմբելու և անդունդից դուրս հանելու ճանապարհը:

Չնայած․․․ ազնվորեն պետք է խոստովանել, որ այս ամենը ժամանակակից քաղաքական համատեքստում հիշեցնում է մեկ ռեժիսորի կողմից միաժամանակ բեմադրված և ընթացող մի քանի պիեսների, որոնց հիմնական նպատակը՝ հենց առաջնայինը երկրորդականի հետ խառնելն է՝ նպատակ հետապնդելով առաջիկա (արտահերթ կամ հերթական) ընտրություններից առաջ ընտրազանգվածի պառակտման ու մասնատման, ինչպես նաև ընդդիմադիրների ուժերի ապակենտրոնացման ու ջլատման»,-գրում է նա։

Լրահոս

Պուտինը Թուրքիայի մասին հայտարարություն է արել. Դավիթ Ղազինյանը կալանավորվեց
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Աղմկահարույց հայտարարություն․ Փաշինյանը նույնիսկ հեղափոխության կոչ է արել
Ինչո՞ւ պիտի բացառեմ. Արման Եղոյանը` 300.000 ստորագրությամբ հանրաքվե անելու մասին
Ես կրքոտ հռետոր եմ, կրքոտ և եռանդուն եմ խոսելու, այդպես եմ հաղորդակցվում. Նիկոլ Փաշինյան
ԱԱԾ-ն է որոշում. Շինթույլտվություն ձրի չեն ստանում, քաղաքապետարանն ահավոր մեծ տուրք է սահմանել
Ես եմ հանձնարարել Հաջիևի հետ հանդիպել, միտումներ ենք տեսել. Ունենք դատաիրավական ճգնաժամ. Փաշինյան
Մինչև վերջին բոթասը պետք է վերադարձվի. գնացեք դատախազությանը հարցրեք, ես ի՞նչ կապ ունեմ. Փաշինյան
Այնպես եմ ջախջախել, որ արդեն մոռացել եմ, ով ա՞ Օսիպյանը, քաղաքական հակառակո՞րդ է. Նիկոլ Փաշինյան
Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել. Նիկոլ Փաշինյան
Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ
Կարևոր օրեր են, որոշվում է՝ ուժերի ինչպիսի բալանս կլինի մեր տարածաշրջանում․ հատուկ թողարկում՝ Իրանից
Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին՝ անտրամաբանական է. Փաշինյան
Տատիկ-պապիկները իրենց գույքը կարող են գրավադրել ու ճամփորդել. լավ նախագիծ է. Բաբկեն Թունյան
«Եթե պատուհանների արանքից փչում ա, բացառվում է որ տունը կայուն ջերմաստիճան ունենա». Փաշինյան
Ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել
Արդյո՞ք առաջնային բանկերն անկանխիկով իրականացնում են կրիպտոարժույթի գնում–վաճառք. Եղոյան
NBC. ԱՄՆ-ը և Իրանը Շվեյցարիայում կանցկացնեն հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն
ՈՒՂԻՂ. ԱԺ 8-րդ գումարման վերջին նիստերն են ընթանում

Լրացուցիչ նորություններ

...

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ Վարդևանյանը մանրամասներ է ներկայացնում

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ կառավարության միջնորդությունը

Որևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմը

Ղազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. Վարդևանյան

ՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը

Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց

Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամյան ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան

Հիմնադրամը պետությանն է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում

Մարդիկ չեն կարողանում ինտիմ կյանք ունենան, Փաշինյանը բոլորին հետևում է․ Սամսոնյան

Տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանն՝ առաջիկա օրերին

Իրանի արևմուտքում չվերթները չեղարկվել են

Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում Արցախյան կուրսը հայ թատերական պատմության մեջ կմնա որպես երևույթ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ. Իվետա Տոնոյան

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Խոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբան