Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան


Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է: Ռուսական կայսրության խորքերից՝ «գլուբինկայից», Մոսկվա եկած Մատրոնա Նիկոնովան, լինելով կույր, տեսնում էր ապագան և բժշկում էր մարդկանց՝ նույնիսկ ամենաանհույս հիվանդներին: Նա կանխատեսել է Ռուսական կայսրության փլուզումը, հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Ռուսաստանի չպարտվելը, Ստալինի մահը, Գորբաչովի չստացված «պերեստրոյկան» և այլ հայտնի իրադարձություններ, բուժել է հազարավոր մարդկանց: Երանելի Մատրոնա Մոսկվացին գիշերուզօր ընդունում էր հավատացյալներին, օգնում և մխիթարում նրանց:

Իր աստվածահաճո գործերի համար Մատրոնա Մոսկվացին Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին: Ռուս հոգևորականների խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքներից մի մասնիկ բերվեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմ: Մասունքի տեղափոխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում: Պատարագի և աղոթքի արարողությունը Սուրբ Մատրոնայի մասունքի մոտ առաջնորդում էր Երևանյան-Հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչ Աքսիյ արքեպիսկոպոս Պոդոլսկին:

Ռուս հոգևորականի խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են ոչ միայն Ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալնները, այդ թվում՝ ազգությամբ հայ ուղղափառները, այլև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Մոսկվայից ժամանած արքեպիսկոպոսը պատմում է Սուրբ Մատրոնայի հրաշագործությունների մասին՝ բացատրելով, թե ինչու է նա այդպիսի մեծ ժողովրդականություն վայելում ամբողջ Ռուսաստանում և նույնիսկ Դաշնության սահմաններից դուրս: Մոսկվայի Սուրբ Կույսերի վանքի մոտ, որտեղ ամփոփված են Մատրոնա Մոսկվացու մասունքները, մշտապես մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, մարդկանց հոսքն այստեղ երբեք չի դադարում: Դեռ վաղ առավոտից մենաստանի հարակից տարածքում սովորաբար ասեղ գցելու տեղ չի լինում: Հատուկ այդ նպատակով մենաստանին կից կառուցվել է «Պոկրովսկի» հյուրանոցը, իսկ Տագանսկի փողոցում գտնվող մենաստանն օրական ունենում է ավելի քան 10 հազար այցելու: Ռուսաստանի տարբեր մարզերից, արտասահմանից հավատավոր մարդիկ գալիս են՝ հաղորդակից լինելու սրբի մասունքներին և նրա սրբապատկերին: Բոլորի ձեռքին ծաղիկներ են լինում: Նրանք այդ ծաղիկները դնում են ջրով լի ամանի մեջ: Հետո ծաղիկները հատուկ ծիսակարգով օրհնվում են  և թերթիկների տեսքով վերադարձվում այցելուներին: Դրանք օգտագործվում են բուժիչ նպատակներով: Աքսիյ արքեպիսկոպոսն ասում է, որ Սուրբ Մատրոնայի մասունքների մոտ աղոթելու են գալիս նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր հազվադեպ են եկեղեցի մտնում:

Հոգևորականն ընդգծում է՝ այսօր էլ Սուրբ Մատրոնան լսում է մարդկանց աղոթքները և օգնում նրանց կյանքի տարբեր իրավիճակներում: Այժմ Ռուս ուղղափառ եկեղեցին ստեղծել է այդ հնարավորությունը նաև Հայաստանում իր հետևորդների և բոլոր հավատացյալների համար: Ահա թե ինչու Սուրբ Մատրոնայի մասունքի մի մասնիկը Հայաստան բերելը մեծ ոգևորություն էր առաջացրել ռուս ուղղափառ համայնքի շրջանում:

Վաղ առավոտից հավատացյալները հավաքվել էին եկեղեցում՝ դիմավորելու սրբադասված Մատրոնա Մոսկվացու մասունքը: Շուտով նրանց միացավ նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Եկեղեցու ղողանջների ներքո՝ ոսկեզօծ պատյանի մեջ դրված մասունքը հանդիսավոր կերպով ներս բերվեց:

Պատարագը սկսվեց Սուրբ Զատկի աղոթքով ու շարականով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից, Իր մահով մահին հաղթեց և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց»:

Պատարագն ընթանում է Ուղղափառ եկեղեցու ծիսակարգի բոլոր կանոններով: Ծիսակատարության առաջին մասը ընծայումն է, որի ընթացքում պատրաստվում են Հացն ու Գինին, որոնք հետո քահանայի աղոթքներով կվերածվեն Քրիստոսի Մարմնի և Արյան: Սկսվում է աղոթքը ողջերի ու մեռյալների համար: Սարկավագը «Ալելուիայի» հնչյունների ներքո հանդիսավոր կերպով ներս է բերում սեղանապետական Ավետարանը, աղոթքներն ու շարականները շարունակվում են մի քանի ժամ: Եկեղեցին լցված է խնկի բույրով:

Տաճարի ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը տպավորիչ են: Եկեղեցին ռուսական է, բայց պատերին աչք են զարնում նաև հայկական երանգները: Եկեղեցու ճակատային մասում երեք որմնանկար կա. կենտրոնում սրբապատկերը գրառված է հունարենով, ձախ կողմում Ալեքսանդր Նեվսկին է, իսկ աջ կողմում պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ հայերեն գրությամբ: Նույն գաղափարն օգտագործվել է նաև եկեղեցու ներսում: Պատկերակալի կենտրոնում Սուրբ Երրորդության պատկերն է, որը, ինչպես եկեղեցու սպասավորներն են պատմում, համացանցի օգտատերերը կնքել են «Հայկական երրորդություն» անունով, քանի որ Սուրբ Երրորդության թիկունքում պատկերված լեռը, ծառը և տունը ակնհայտ հայկական երանգներ ունեն: Լեռը բիբլիական Արարատն է, ծառը ոճազարդված է ծիրանի ծառի ոճով, իսկ տունը պատկերված է հայկական ուղղափառ եկեղեցիների տարրերով:

Պատկերակալի ամբողջ աջ մասը հայերեն գրություններով է: Այստեղ Քրիստոսի կողքին պատկերված են Հայ առաքելական եկեղեցու այն սրբերը, որոնք ընդհանուր են նաև ուղղափառ եկեղեցու համար, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Հռիփսիմյանց կույսերը և մյուս հայտնի սրբերը: Եկեղեցու սրբապատկերների մեջ իր ուրույն տեղն ունի նաև Սուրբ Մատրոնայի սրբապատկերը:

Իսկ այդ ընթացքում պատարագը շարունակվում է: Եկեղեցու ներսում հավաքված ուղղափառ հավատացյալները հոգևորականների հետ հավասար աղոթում են. Աստվածաշնչի նրանց իմացությունը, քրիստոնեական խոնարհությունն ու խորը հավատքը միայն հիացմունք է առաջացնում: Նրանց մեջ կան շատ հայեր: Ուշադրություն է գրավում հատկապես ծնկաչոք աղոթող՝ հայկական զինվորական համազգեստով այս տարեց մարդը: Քրիստոնեական տարբեր եկեղեցիների միջև բաժանումներն ու տարանջատումները աստիճանաբար ջնջվում են Սուրբ Աստվածածնի տաճարի ներսում, և արդեն այդքան էլ էական չէ՝ հայ առաքելական ես, թե ռուս ուղղափառ. Աստված մեկ է բոլորի համար և Նա հավասարապես սիրում է բոլորիս. սա է պատարագիչ հոգևորականի գլխավոր քարոզը: Սուրբ հաղորդությունից հետո Աքսիյ արքեպիսկոպոսը քարոզխոսությամբ դիմեց ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին Սուրբ Զատկի լուսավոր տոնի կապակցությամբ:

«Զատկի գիշերը ամենակարևոր գիշերն է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում»,- ընդգծում է բարձրաստիճան հոգևորականը, - «քանի որ այդ գիշեր Աստված հնարավորություն է մեզ տալիս միշտ լինելու Իր հետ»:

«Մի պահ խորհեք այդ մասին», - շարունակում է արքեպիսկոպոսը, - «որ Հին Կտակարանում, մինչև Փրկչի խաչելությունն ու հարությունը, բոլոր բարեպաշտպները մահից հետո հայտնվում էին դժոխքում, բայց լրիվ այլ բան է տեղի ունենում նոր ժամանակներում՝ շնորհիվ Քրիստոսի զոհաբերության»: Նաև ընդգծում է՝ մեզնից յուրաքանչյուրը կարող է վճռել աշխարհի ճակատագիրը, եթե հետևի Աստծո պատվիրաններին:

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է լինելու մինչև հուլիսի 1-ը: Այս ընթացքում այն հանգրվանելու է Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Պրիվոլնոյեի, Դիմիտրովի ռուսական եկեղեցիներում:

Վերջում մասունքը կրկին բերվելու է Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որտեղ նախատեսվում է մասունքը Ռուսաստան վերադարձնելուց առաջ եկեղեցական հանդիսավոր արարողություն իրականացնել:

Մատրոնա Մոսկվացին ծնվել 1881 թվակաինի նոյեմբերի 22-ին՝ Տուլայի նահանգի Սեբինո գյուղում, և մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին՝ Մոսկվայի շրջանում: 1999 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցին Մատրոնա Մոսկվացուն դասել է սրբերի շարքը՝ նրա մասունքները համարելով սրբություն: Սուրբ Մատրոնայի օրը Ռուսաստանում նշվում է մարտի 8-ին:

Լրահոս

Պուտինը հույս ունի, որ հատուկ ռազմական գործողությունն արագ կավարտվի
Կենդանակերպի այս նշանները կթողնեն իրենց դժվարությունները. ու՞մ են սպասվում նոր հնարավորություններ
2020 թվականից ի վեր, զոհերի թվով 10 ամենամեծ հրդեհների ժամանակագրությունը․ ՏԱՍՍ
Նոյեմբերի 30-ին ադամանդների հաղթանակ. Շուտով 4 նշանների համար հատուկ հաջողության շարք է սպասվում
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
Հայ կարատեիստներն Ասիայի առաջնությունում մեդալներ են նվաճել
Կցրտի՞․ Ի՞նչ եղանակ սպասել ձմռան առաջին օրը
Փաշինյանը գտավ իր նմաններին. կգա քարերը հավաքելու ժամանակը (տեսանյութ)
Ռյուտեն չի կարողացել ճիշտ նշել ՆԱՏՕ-ն հիմնադրած երկրների թիվը
Պուտինը ցավակցել է Սի Ցզինպինին
Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը հակասահմանադրական է․ Անդրանիկ Թևանյան
Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ Ռուսաստանից․ Պուտին
ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ արկածախնդրություն, թե՞ արևմտյան ճնշման արդյունք. այլընտրանք չկա (տեսանյութ)
ԵՄ-ն այլևս չի ցանկանում հոգալ Ուկրաինայի ռազմական ծախսերը․ Ֆիցո
Ինչու Զելենսկին չի ցանկանում հանձնել Դոնբասը. Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
Անփութությո՞ւն, թե՞ դիվերսիա. Ինգա Զարաֆյանը՝ հրդեհների մասին (տեսանյութ)
Կխթանվի գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում
Կենդանակերպի այս նշանները կլինեն հաջողակ ընկերության մեջ
Ինչու է ԱՄՆ-ն Եվրամիությանը հեռացրել Ուկրաինայի գործընթացից (տեսանյութ)
Ջավոխիր Սինդարովը նվաճել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը` գերազանցելով Արոնյանի ռեկորդը

Լրացուցիչ նորություններ

...

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Ինչու Զելենսկին չի ցանկանում հանձնել Դոնբասը. Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Անփութությո՞ւն, թե՞ դիվերսիա. Ինգա Զարաֆյանը՝ հրդեհների մասին (տեսանյութ)

Կխթանվի գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում

Լիդյա Մանթաշյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Լիդյայի կալանքից ազատվելը հանրային ճնշման հաղթանակն է. Պաշտպան

11-ամյա երեխա է մահացել, Կամո Ցուցուլյանի որդին ինքնասպանության փորձ է արել․ քրեական նորություններ

Անունները կան, ստորագրությունները՝ ոչ. միանո՞ւմ են Սրբազանները հայտարարության տեքստին. մեկնաբանություններ

Ուղիղ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է

Անփույթ վերահսկում, ոչնչացված անտառներ․ ինչո՞ւ հրդեհը դուրս եկավ վերահսկողություն

Անփույթ վերահսկում, ոչնչացված անտառներ․ ինչո՞ւ հրդեհը դուրս եկավ վերահսկողությունից

Որքա՞ն է կազմում Դիլիջանի և հարակից անտառների հրդեհների պատճառած վնասը

Կյանքից հեռացել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը

Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան (տեսանյութ)

ֆուտբոլային լեգենդ Նիկիտա Սիմոնյանը՝ հայ–ռուսական սպորտային հարաբերությունների զարգացման առաջնորդ (տեսանյութ)

Փաստաբան Արմինե Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Ամեն ինչ լսողության մասին` աուդիոլոգ Գայանե Սարգսյան

Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է

Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը

Հրդեհները տարբեր մարզերում աննախադեպ են, ոչ կապակցված, սա մտորումների պատճառ է. Ադամյան