Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառում Ժնևի Էյնար պալատում


Ապրիլի 29-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, Ժնևի քաղաքապետարանի Էյնար պալատում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։

Միջոցառումը կազմակերպվել էր Ժնևի քաղաքապետարանի և Շվեյցարիայի հայկական և հայասեր կազմակերպությունների խորհրդի (CAAS) համատեղ նախաձեռնությամբ։ Ելույթներով հանդես եկան Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիտսոսը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև CAAS-ի նախագահ Սարգիս Շահինյանը, Շվեյցարահայերի միության (UAS) նախկին նախագահ Միգանուշ Բաղրամյանը։

Միջոցառմանը ներկա էին Շվեյցարիայի և Ժնև քաղաքի դաշնային, քաղաքային և համայնքային բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ժնևի քաղաքապետ Քրիստինա Կիտսոսն իր ելույթում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրքի մատուցումը ոչ միայն բոլորի բարոյական պարտքն է, այլև արդարության, համամարդկային արժեքների և մարդկային արժանապատվության համար պայքարի խորհրդանիշ։ Նա կարևորեց ժխտողական մերժումը և բոլոր տեսակի ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միասնական հանձնառությունը՝ կոչ անելով մնալ հավաքական հիշողության աչալուրջ պահապան, հետամուտ լինել հիշյալ ոճիրների դատապարտմանն ու անպատժելիության դեմ պայքարին։

Քաղաքապետը նաև շեշտեց, որ երկու ժողովուրդների միջև բարեկամությունը նշանավորվել է դեռևս 19-րդ դարի վերջում՝ արտահայտվելով համիդյան ջարդերի ժամանակ հայ ժողովրդի նկատմամբ շվեյցարացի ժողովրդի ցուցաբերած համերաշխությամբ։ Նշեց նաև, որ Շվեյցարիայի, հատկապես՝ Ժնև քաղաքի բարեկամական կապը հայ ժողովրդի հետ արտահայտվում է նաև գիտամշակութային հարթակում, որի դրսևորումներից է Ժնևի համալսարանում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի առկայությունը։

Քաղաքապետն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձություններից հետո Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցին և նրանց հանդեպ կեղծ դատավարությանը, ինչպես նաև հայկական պատմամշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացմանը։

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Ժնևի քաղաքային իշխանություններին՝ առաջին անգամ քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության համար։ Նա ընդգծեց միջոցառման կարևորությունը ոչ միայն որպես հարգանքի տուրք՝ մեկուկես միլիոն զոհերի հիշատակին և համերաշխության դրսևորում՝ անասելի տառապանքների ենթարկված վերապրածների և նրանց սերունդների հանդեպ, այլև՝ ցեղասպանության ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված հավաքական ջանքերի արտահայտություն։

Դեսպանը բարձր գնահատեց հայ ժողովրդի համար այդ դժվարին պահին Շվեյցարիայի ժողովրդի ցուցաբերած բացառիկ համերաշխությունը՝ հիշատակելով 1896թ․ Շվեյցարիայի ժողովրդի նախաձեռնած Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ջարդերը դատապարտող համազգային խնդրագիրը, որն իր՝ գրեթե կես միլիոնի հասնող ստորագրյալների թվով (454 290, ինչը կազմում էր Շվեյցարիայի ընդհանուր 3 մլն բնակչությունից խնդրագիր ներկայացնելու իրավունք ունեցողների 50%-ը)՝ առայսօր մնում է չհաղթահարված ռեկորդ շվեյցարական ժողովրդավարության պատմության մեջ։ Դեսպանը երախտագիտությամբ հիշատակեց շվեյցարացի քաղաքական, հասարակական և հոգևոր գործիչների անձնուրաց դերակատարությունը՝ բազմահազար վերապրած հայերի համար ապաստան և նոր կյանքի հնարավորություն ընձեռնելու գործում։

Դեսպանը երախտիքի տուրք մատուցեց նաև Ժնև քաղաքին 2018թ-ին Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի՝ «Հիշողության լապտերների» տեղադրման համար։ Իրավամբ խաղաղության և մարդու իրավունքների մայրաքաղաք համարվող Ժնևում տեղադրված «Հիշողության լապտերները» հարգանքի տուրք են ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև հանդիսանում են վերապրումի, վերածննդի և խաղաղ ապագայի խորհրդանիշ։

Դեսպանը շեշտեց նաև, որ չնայած շարունակվող մարտահրավերներին՝ Հայաստանը հաստատակամորեն հետևում է ժողովրդավարության ուղուն՝ առաջնորդվելով արդարության և խաղաղության տեսլականով՝ հավելելով, որ խաղաղ, անվտանգ, կենսունակ և զարգացած Հայաստանի Հանրապետությունը նաև երաշխիք է՝ թույլ չտալու համար ողբերգության կրկնությունը։

Լրահոս

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից
Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում
Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը
Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Կարևոր
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար
«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին
«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է
Կարևոր
«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար
«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին
Կարևոր
«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան

Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն

Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա

Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից

Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

Մարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ

Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան

40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ Պապոյանին

Ի՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան

Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում

Կոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները

Միրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի

Լրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Չի կարելի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցը

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին

Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան