Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$586.01

BTC

$94559

ADA

$0.673955

ETH

$1813.45

SOL

$144.58

17 °

Yerevan

15 °

Moscow

33 °

Dubai

7 °

London

12 °

Beijing

7 °

Brussels

17 °

Rome

12 °

Madrid

BNB

$586.01

BTC

$94559

ADA

$0.673955

ETH

$1813.45

SOL

$144.58

17 °

Yerevan

15 °

Moscow

33 °

Dubai

7 °

London

12 °

Beijing

7 °

Brussels

17 °

Rome

12 °

Madrid

Կատարվել է քահանայական ձեռնադրություն


Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Պարթև Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:


Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ասատրյանը վերակոչվեց Տեր Սեպուհ քահանա, Հարություն սարկավագ Մարտիրոսյանը՝ Տեր Առեն քահանա, Հավհաննես սարկավագ Փահլեվանյանը՝ Տեր Եղիա քահանա, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը՝ Տեր Մաղաքիա քահանա, Եփրեմ սարկավագ Եփրեմյանը՝ Տեր Մխիթար քահանա, Տիգրան սարկավագ Հակոբյանը՝ Տեր Հովսեփ քահանա և Մայիս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Վազգեն քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին և դիմելով ներկա հավատացյալներին, նշեց. «Այսօր՝ Կանաչ (Աշխարհամատրան) կիրակիին, որը հիշատակն է Քրիստոսի Եկեղեցու հաստատման, Հայոց հոգևոր կենտրոնում՝ Միածնաէջ Մայր Տաճարի սրբազան Խորանին կատարեցինք ձեռնադրությունը յոթ սարկավագների։ Սա Եկեղեցու պտղաբերության խորհուրդն է։ Եվ ահա, սիրելինե՛ր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին համալրվելով յոթ նոր մշակներով, նոր գարուն է ապրում»։

Անդրադարձ կատարելով հոգևոր ծառայության ընթացքում առկա փորձություններին ու դժվարություններին՝ Սրբազան Հայրը պատգամեց չխուսփել դժվարություններից, քանի որ դժվարությունների մեջ են դրսևորվում անձի լավագույն որակները։

Դիմելով նորաօծ հոգևորականներին՝ Սրբազան Հայրը հորդորեց բոլորանվեր ծառայել Եկեղեցու անդաստանում, հավատարիմ մնալ երանյալ հայրերի սուրբ ավանդներին, ժողովրդին ապրեցնել աստվածադիր պատվիրաններով, որպեսզի հոգևոր արժեքների ծաղկումով մեր ազգը կարողանա կյանքի կոչել իր երազներն ու իղձերը և կերտել նոր հաղթանակներ․ «Ձեր ծառայության մեջ մշտապես ունեցեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրինակը՝ բարի վարքով օրինակ ծառայելով մեր ժողովրդին։ Հաստատուն և աներեր մնացեք ձեր առաքելության մեջ՝ հավատացյալների կյանքում առատացնելով սիրո, համերաշխության հանդուրժողականության և միաբանության շնորհները։ Թող ձեր քահանայագործությունը պտղալից լինի ազգային-եկեղեցական անդաստանում՝ ի զորացումն մեր երկրի և ի պայծառություն տիրախնամ մեր թեմերի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը:Տեր Սեպուհ, Տեր Մաղաքիա, Տեր Մխիթար, Տեր Հովսեփ, Տեր Վազգեն քահանաները ստացան վեղարներ ու համալրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:Այնուհետև նորաօծ եկեղեցականներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ վերջիններիս փոխանցելով իր հայրական օրհնությունն ու պատգամները։Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

Լրահոս

Մեր հարևանների տարածքներում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախը․ Իրանի պաշտպանության նախարար
Ստեփանավանի թունելը երկկողմանի փակ է
Ուկրաինայի հետ խաղաղությունն անխուսափելի է. Պուտին
«Էրատո» ջոկատում կար նաև փողոցային, անբարոյական կին. Ջոկատի կամավոր Արսինե Մկրտչյան (տեսանյութ)
Մոսկվայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
Հայ մատենագրությունը բարդ առարկա է, պետք չի խայտառակվել. Կարպիս Փաշոյան
Թրամփը խոստացել է նվազեցնել Չինաստանի համար նախատեսված մաքսատուրքերը
Կատարվել է քահանայական ձեռնադրություն
Գազ չի լինի
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությանը մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ
Ջուր չի լինի
Ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի
Հարազատները փնտրում են 2-ամյա Տիգրանին
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
Կրկին պայթյուն Իրանում․ գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Թրամփը՝ երրորդ անգամ նախագահ դառնալու մասին
Ռումինիայում գնացքներ են բախվել. վիրավորներ կան
Մահացել է նախկին արտգործնախարարը
«Ռեալը» Մբապեի դուբլի շնորհիվ հաղթեց

Լրացուցիչ նորություններ

...

Ստեփանավանի թունելը երկկողմանի փակ է

«Էրատո» ջոկատում կար նաև փողոցային, անբարոյական կին. Ջոկատի կամավոր Արսինե Մկրտչյան (տեսանյութ)

Գազ չի լինի

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությանը մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ

Ջուր չի լինի

Ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի

Հարազատները փնտրում են 2-ամյա Տիգրանին

Գործարկվելու են էլեկտրական շչակներ

Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Մարսելի քաղաքապետն արծաթափայլ եղևնի է տնկել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ 2-ամյա տղա է ընկել Մարմարիկ գետը

Արթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Երկուշաբթի լույս չի լինի Երևանի ու մարզերի հարյուրավոր հասցեներում

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

ԵՊՀ ն՝ «Ունիվերսիադա 2025» ի հաղթող (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր (Լուսանկարներ)

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ադրբեջանցիներն Ացախի Վանք գյուղում ոչնչացրել են հուշարձան, խաչքար ու հուշապատ