Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$768.13

BTC

$117171

ADA

$0.80859

ETH

$3684.77

SOL

$182.36

26 °

Yerevan

17 °

Moscow

34 °

Dubai

17 °

London

26 °

Beijing

15 °

Brussels

26 °

Rome

17 °

Madrid

BNB

$768.13

BTC

$117171

ADA

$0.80859

ETH

$3684.77

SOL

$182.36

26 °

Yerevan

17 °

Moscow

34 °

Dubai

17 °

London

26 °

Beijing

15 °

Brussels

26 °

Rome

17 °

Madrid

Բաքուն 4,7 միլիոն դոլարով PR ընկերություն է վարձում՝ COP29-ից առաջ իր իմիջը մաքրագործելու համար

Ադրբեջանի բռնապետական և կոռումպացված կառավարությունը 4,7 միլիոն դոլար է վճարում ամերիկյան PR ընկերությանը, որպեսզի մաքրագործի իր արատավոր իմիջը՝ այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29 հեղինակավոր միջազգային համաժողովի հյուրընկալումից առաջ:

Փետրվարին Ադրբեջանը վարձել է հասարակայնության հետ կապերի ամերիկյան Teneo Strategy ընկերությունը, որպեսզի «պատերազմող նավթային պետությունը նմանվի Մայր Թերեզային», ըստ Նիք Քլիվլենդ-Սթաուտի, որը ResponsibleStatecraft.org կայքում մի հոդված է հրապարակել՝ «Ինչպես է Ադրբեջանը «կեղծ խաղաղությամբ մաքրում» իր իմիջը COP29-ից առաջ․ Բաքուն, թանկարժեք PR ընկերության որոշակի օգնությամբ, նոյեմբերին հյուրընկալում է կլիմայի գագաթնաժողովը» վերնագրով։


Իր չափազանց բարձր վարձատրությունը վաստակելու համար Teneo-ն շուրջ 500 անգամ կապ է հաստատել «88 տարբեր համաշխարհային լրատվամիջոցների 144 լրագրողների հետ՝ առաջ մղելու Ադրբեջանի COP29-ի օրակարգը․․․․ Միայն մեկ օրվա ընթացքում PR ընկերությունը… մեդիա ֆորումի ժամանակ ընթրել է երեք լրագրողների հետ Լեռնային Ղարաբաղի հինգաստղանի հյուրանոցի ռեստորանում: Հենց հաջորդ օրը նրանցից մեկը Պակիստանում հրապարակված հոդվածում գովաբանել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ նոր հաստատված վերահսկողությունը, իսկ մի քանի շաբաթ անց թվիթերում գրել է՝ Ադրբեջանի «բախտը բերել է, որ նախագահ Իլհամ Ալիևի նման ղեկավար ունի»։


Ադրբեջանցի մի պաշտոնյա հայտարարել է, որ իր երկիրը վարձել է Teneo-ին «COP29-ի հաղորդակցման գործառույթը կազմակերպելու համար, ներառյալ պատմության զարգացում, սկզբնական բովանդակության մշակում, հաղորդակցության և ներգրավվածության քարոզարշավի պլանավորում, խնդիրների կառավարում, կազմակերպչական զարգացում, լրատվամիջոցների հետ կապերի կարողության հաստատում և լրատվամիջոցների վերապատրաստում»: Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ «Teneo-ի առնվազն հինգ ղեկավարներ մշտապես գտնվում են Բաքվում՝ մինչ օրս 350 հազար դոլար ծախսելով ավիատոմսերի և հյուրանոցների վրա»:


Նախագահ Ալիևի գլխավոր խորհրդական Հիքմաթ Հաջիևն անամոթաբար հայտարարել է «COP29 զինադադարի» մասին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կոչ է անում աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հրադադար հայտարարել նոյեմբերյան համաժողովի ընթացքում: Նման կեղծ հայտարարություն անում է մի երկիր, որի ղեկավարը բազմիցս սպառնացել է ներխուժել Հայաստան։ Սա մեզ հիշեցնում է աստվածաշնչյան հորդորը. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»:


Նիք Քլիվլենդ-Սթաուտը գրել է. «Ադրբեջանը հայտնի է դարձել իր նավթային հարստությունը ցուցադրելով՝ օտարերկրյա պաշտոնյաներին, օրենսդիրներին և լրագրողներին նվերներով, անվճար թռիչքներով և շքեղ հյուրանոցներով սիրաշահելու համար, ինչը կոչվում է «խավիարային դիվանագիտություն»: Համաձայն Responsible Statecraft-ի՝ Հասանելիության ազատության մասին ակտի պահանջի միջոցով ստացված ուղևորության երթուղու, Մեյն նահանգի օրենսդիրները մայիսին ինը օր անցկացրել են Ադրբեջանում, որոնց ճանապարհածախսը, սնունդը և կացարանն ապահովել է Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեն, այն նույն գործակալությունը, որը հյուրընկալել էր [Նյու-Յորքի քաղաքապետ Էրիկ] Ադամսի օգնականներին։ Երթուղու մի մասը ներառում էր երկօրյա ուսուցում «օկուպացիայից ազատագրելուց հետո նոր զարգացման» մասին Լեռնային Ղարաբաղում: «Կար Վերադառնալով Teneo PR ընկերությանը՝ Նիք Քլիվլենդ-Սթաուտը հայտնել է, որ. «Երբ Ադրբեջանը հուլիսին 300 օտարերկրյա լրագրող տեղափոխեց նոր վերահսկվող Լեռնային Ղարաբաղ՝ մեդիա ֆորումի, Teneo-ն հանդիպումներ անցկացրեց և թանկարժեք ընթրիքներ կազմակերպեց՝ դրանց ընթացքում քննարկելով հարցազրույցներ Ադրբեջանի COP ղեկավար թիմի հետ»:


RS-ի թղթակիցը գրել է, որ «Teneo-ի հետ հանդիպումից երեք օր անց հնդկական The Hinծում եմ, որ պետք է գտնեմ անձնագիրս։ Ես շատ հուզված եմ․․․», գրել է նահանգի ներկայացուցիչ Ջիլ Դյուսոնը՝ ի պատասխան հրավերի։ Հունիսին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը նույնիսկ վարձել էր նախկին պատգամավոր Քրիս Ստյուարտին (Հանրապետական-Յուտա)՝ Կոնգրեսի պատվիրակությունների այցերն Ադրբեջան համակարգելու համար»:


Բացի այդ, Նիք Քլիվլենդ-Սթաուտը նշել է, որ Ադրբեջանը վարձել է մեկ այլ PR ընկերություն՝ «The Friedlander Group-ը, որն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից վարձված ընկերություն է, [որը] Վաշինգտոնում Կոնգրեսում առաջատարն է: RS-ի կողմից ստացված էլեկտրոնային նամակը ցույց է տալիս, որ ընկերությունը սեպտեմբերի 23-ին նամակ է հղել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով չստորագրել Կոնգրեսի նամակը, որը կոչ էր անում Բաքվին ազատ արձակել հայ բանտարկյալներին COP29-ից առաջ»: Ընկերության գործադիր տնօրեն Էզրա Ֆրիդլենդերը գրել է Կոնգրեսի անդամներին՝ «մենք Ադրբեջանին պարտք ենք գովասանք, ներողություն և օգնության ձեռք»:


du ազդեցիկ թերթը հոդված հրապարակեց՝ «Կլիմայի համաժողով նոյեմբերին՝ ընդգծելու «խաղաղությունը» և «հրադադարը»» վերնագրով։ Ընկերությունը նաև «օժանդակել է «Նյու Յորք Թայմս» թերթի հոդվածին, որտեղ ներկայացված է [Մուխթար] Բաբաևը [COP-ի նախագահ] Ադրբեջանում, որը մասամբ հիմնված է Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորության վրա»։


Teneo-ն 17 հոգուց բաղկացած թիմ է առանձնացրել ադրբեջանամետ PR առաջադրանքի համար։ Ադրբեջանի պաշտոնյաները շատ գոհ են իրենց երկրի համար Teneo-ի կողմից իրականացվող քարոզչությունից: Բաբաևն ադրբեջանական հեռուստաընկերությանն ասել է, որ «Ադրբեջանի մասին միջազգային ընկալումները փոխելու կառավարության մեդիա ռազմավարությունը հաջողված պատմություն է, ներառյալ նրա «տարածքային ամբողջականության վերականգնումը»՝ անդրադառնալով նրա հարձակմանը Լեռնային Ղարաբաղում։ Առանց Teneo-ի անունը նշելու, նա բարձր է գնահատել նոր մեդիա թիմը, որը «բաղկացած է լուրջ մասնագետներից․․․»։ Շնորհիվ այս պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի, այս տարի չկա մի շաբաթ, որ մենք տեղեկատվություն չտրամադրենք և հայտարարություններ չանենք միջազգային լրատվամիջոցներին… Հիմա նրանք բոլորը հասկանում և տեսնում են մեր երկրի հզորությունը»։


Ամենացավալին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ թույլ տվեց Ադրբեջանին անցկացնել համաժողովը՝ հանելով Հայաստանի վետոն՝ 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց ազատ արձակելով 2023 թվականին Հայաստանի սահման ներթափանցած և անմեղ հայ աշխատողին սպանած ադրբեջանցի երկու մարդասպաններին։


Թեև ես ողջունում եմ 32 հայ գերիների վերադարձը, սակայն կարծում եմ, որ Փաշինյանը պետք է սակարկեր Ադրբեջանի կողմից Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին և Արցախի ութ քաղաքական պատանդներին ազատ արձակելու համար: Նախագահ Ալիևն այնքան տարված էր ՄԱԿ-ի հեղինակավոր համաժողովն Ադրբեջանում հյուրընկալելու ցանկությամբ, որ նա կհամաձայներ նման համապարփակ գործարքի:


Եթե Փաշինյանը նման գործարքի գնար, ապա ամբողջ աշխարհում հայերն ու ոչ հայ կարեկից մարդիկ ստիպված չէին լինի այդքան տքնաջանորեն աշխատել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար՝ մինչև նոյեմբերի համաժողովը բոլոր հայ բանտարկյալներին ազատելու նպատակով։

Հարութ Սասունյան

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Ջուր չի լինի
Պռոշյան գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան վիրավորներ
Դավիթ Առաքելյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել
Օկուպացված Ակնայի և Մարտունու շրջաններում կրկին հրդեհներ են
Ադրբեջանում քննադատ լրագրողները ենթարկվում են խիստ հաշվեհարդարի․ Տաթևիկ Հայրապետյան
Կարևոր
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել
Կարևոր
Միխայիլ Գուսմանն ազատվել է ТАСС գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից
Ամենագեղեցիկ դերասանուհին կինոյի պատմության մեջ՝ հայտնի է հաղթողի անունը
Էմին Ագալարովը հաստատել է գաղտնի հարսանիքի մասին լուրերը
Ամեն ինչ որոշվելու է Երուսաղեմում. հայ ժողովուրդը պատմական դեր է խաղալու. Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)
Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել. Գրիգոր Տեր-Ղազարյան
Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից․ Սպերցյան
28-ամյա Կլավա Կոկան խոսում է մայր դառնալու ցանկության մասին՝ «Ես միշտ մտածում եմ այդ մասին»
Քաղաքացին Դավթաշենի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է թողել
Եկատերինա Վառնավայի հարցազրույցի հիմնականն՝ դեպրեսիան, քննադատությունը և կարիերայի նոր ուղին (տեսանյութ)
Օրվա լուր՝ Պավել Դուրովը կդառնա հայր՝ երրորդ անգամ
ՀՀ-ն Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ ռազմավարական ծրագրեր է քննարկել
«Ինչո՞ւ եք Ղարաբաղը համարում օկուպացված». Ալիևին քծնող վրացի քաղաքագետը՝ Euromedia24-ին (տեսանյութ)
Քեթի Փերիի համբույրը երկրպագուի հետ գիշերային ակումբում (լուսանկար)
ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

Լրացուցիչ նորություններ

...

«Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ բանավեճը Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է․ Պեսկով (տեսանյութ)

Թաիլանդում բացատրել են՝ Կամբոջայի հարձակման ժամանակ ինչու են քաղաքացիական անձինք տուժել

Ուկրաինական հարձակման հետևանքով Սոչիում երկու մարդ է զոհվել, տասնմեկը՝ վիրավորվել

Թուրքիայում հրդեհների մարման ժամանակ 10 հրշեջ է զոհվել

Եվրոպա, վճարելու ժամանակն է. Թրամփ (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը ԵՄ-ին ու Փարիզին կոչ է անում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում

Մոսկվան Կիևին առաջարկել է ստեղծել երեք աշխատանքային խումբ․ Թեհրանը կընդունի ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը

The American Conservative․ Իրանն ու ԱՄՆ-ը մոտ էին համաձայնության

Էստոնիան մշտական մուտքի արգելք է սահմանել 273 բելառուս քաղաքացիների համար

Ռուսական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը թռիչք է կատարել Ստամբուլից

Գերմանիան ԱՄՆ-ին պայման է առաջադրել

ANSA. Գազայի վերաբերյալ Ուիթքոֆի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ Սարդինիայի ափերի մոտ

Khmer Times. Կամբոջայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Թաիլանդին դադարեցնել մարտերը

Կրեմլը գնահատել է Ստամբուլում Կիևի հետ բանակցությունների արդյունքները

Պեսկովը պատասխանել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին

Չինաստանը հույս ունի, որ Ռուսաստանը և Ուկրաինան կշարունակեն ջանքերը հակամարտությունը կարգավորելու համար

«Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ին հանձնելը անտեսում է չափազանց շատ տարածաշրջանային բարդություններ․ Responsible Statecraft

Չինաստանը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի սահմանի կայունացմանը

Իսրայելը միջնորդներից ստացել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ

Կիմ Չեն Ընը դիտել է հրետանային կրակի վարժանքները