Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել․ պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից կավարտվի


Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահական ընտրությունների: Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը 19 օրից կավարտվի: Արցախի խորհրդարանը կարծում է, որ պետական համակարգերը, թեկուզ վտարանդի, պետք է շարունակեն գործել:«Եվ շատ ավելի նախընտրելի է, որ մենք բոլորս կարողանանք, էսպես, կոնսենսուսային նախագահ ունենալ, ի սկզբանե հակված լինենք կոնկրետ անձի ընտրելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, նախ, պահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը, երկրորդ՝ նախագահը կենսունակ լինի, այդ ինստիտուտը կենսունակ լինի», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը առաջ մղելու, օրակարգում ակտիվ պահելու համար անհրաժեշտ է, որ տեղահանված ժողովուրդն ունենա առաջնորդ, նախագահի ինստիտուտը անխափան աշխատի, ասում է Հակոբյանը: Նրա խոսքով՝ միջազգային կառույցներում իրենց շարունակում են ընդունել որպես Արցախի ներկայացուցիչներ:

«Հիմա շատ շատերի մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչի է պետք Արցախի պետական ինստիտուտները: Միջազգային հանրությունը ինքը հակված է և տեսնում է, թեկուզ և իրենց ձևակերպումներում միգուցե Արցախի նախագահ չի, բայց իրենք մեզ բոլորիս ընկալում են որպես Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներ», – վստահեցրեց Մետաքսե Հակոբյանը:

Նախագահի թեկնածուի քննարկումները դեռ չեն հանգուցալուծվել: Հաջորդ շաբաթ պարզ կլինի՝ միասնակա՞ն, թե՞ առանձին թեկնածուներ են առաջադրելու: Սամվել Շահրամանյանի թեկնածության մասին ի՞նչ են մտածում: Հնարավո՞ր է՝ հակված են, որ ինքն էլ շարունակի:«Երևի Դուք ուղիղ պատասխան եք ուզում ինձնից, բայց ես հակված եմ, որ Արցախը նախագահ ունենա, այդ ինստիտուտը պահպանվի, երկրորդը՝ այն նախագահը, որը կընտրվի, պիտի կենսունակ լինի: Պիտի Արցախի նախագահը նաև լինի էնպիսին, որպեսզի այդ ժողովուրդը՝ Արցախի ժողովուրդը, վախվորած, չգիտեմ, խեղճացած, անհայրենիք էդ զգացողությունը չլինի իրենց մոտ, և կարողանա համախմբի իր շուրջ», – հայտարարեց արցախցի խորհրդարանականը:

Սամվել Շահրամանյանը ղեկավարել է Արցախի վերջին օրերին: Խորհրդարանը նրան ընտրեց Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախի հայաթափումից տասն օր առաջ: Արդյոք մտադիր է շարունակել որպես վտարանդի նախագահ: Շահրամանյանը մի քանի օր առաջ ասաց՝ քաղաքական ու հանրային քննարկումներից հետո կորոշի. – «Կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից, և մենք հաշվի ենք առնելու այդ բոլորի կարծիքները»:

Նախընտրական քննարկումներին, որ ակտիվ շարունակվում են, չեն մասնակցում Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության՝ «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավորները: Նրանք ոչ մի հարցում միասնական չեն պատգամավորների հետ, պնդում է Հակոբյանը: Ինտրիգներ է նկատում, որ իրեն դուրս չեն գալիս: Մամուլում գրվեց նաև Սամվել Բաբայանի թեկնածության մասին, բայց Բաբայանը հայտարարեց, որ չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին: Հետո լուրեր շրջանառվեցին Արցախի նախկին նախարարներից Հայկ Խանումյանի թեկնածության մասին:

«Որևէ խմբակցություն ինձ առաջարկ չի արել, որևէ պատգամավոր ինձ առաջարկ չի արել, ոչ էլ ես եմ որևէ մեկին առաջարկ արել: Արցախի տարածքից դուրս որևէ արցախյան պաշտոնի չեմ հավակնում: Երբ Արցախը վերադարձնենք, էն ժամանակ էդ հարցը կարող եք ուղղել», – «Ազատությանը» ասաց Խանումյանը:

Հայկ Խանումյանը, թեև առաջադրվելու մտադրություն չունի, բայց կողմ է, որ Արցախի կառավարությունը, թեկուզ վտարանդի, շարունակի գործել. – «Ես որևէ խնդիր դրա մեջ չեմ տեսնում և զարմացած եմ էն մարդկանց վրա, որոնք դրա մեջ խնդիր տեսնում են»:

Լրահոս

Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Լրացուցիչ նորություններ

...

Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը

Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին

Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին

Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան

Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին

ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան

Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն

Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա

Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից

Հրմշտոց ու ծեծկռտուք եղավ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ