Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել:Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման՝ մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։

Նրանց գործուղումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին։ Սակայն, ինչպես արդեն ընդունված է դարձել վերջին տարիներին, այս աշխատանքային այցերում ընդդիմադիր պատգամավորները ներկայացված չեն, ինչը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ ներքաղաքական հավասարակշռության, թե՛ հաշվետվողականության առումով։

Եվ այսպես, մայիսի 14-16-ը Ռիգայում (Լատվիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին կմասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։Մայիսի 11-14-ը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին կմասնակցի Վլադիմիր Վարդանյանը, իսկ նույն քաղաքում մայիսի 11-13-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը։

Հռոմում (Իտալիա) հունիսի 4-7-ը կայանալիք «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» համաժողովին Հայաստանը կներկայացնի պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ Ապրիլի 27-28-ը Արսեն Թորոսյանը, որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնակցել է վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցին (Էստոնիա)։

Իսկ ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վալենսիայում անցկացվող «Եվրոպական ժողովրդական կուսակցություն 2025» համագումարին կմասնակցեն Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը։ Չնայած նման այցերի նպատակը երկրի շահերի ներկայացումն ու միջազգային կապերի խորացումն են՝ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից շարունակաբար հնչում են հարցադրումներ՝ արդյոք այս գործուղումները իսկապե՞ս ունեն շոշափելի արդյունք, և որքանո՞վ են արդարացված բյուջետային ծախսերը դրանց կազմակերպման համար․ հատկապես այն փաստը, որ այս այցերին չեն ընդգրկվում ընդդիմադիր ներկայացուցիչներ, նաև կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք չի խաթարվում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հավասարակշռությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արմեն Գալջյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Մոսկվան նոր հարված է հասցրել Փաշինյանի քաղաքականությանը.ՀՀ զինանշանն՝ առանց Արցախի
TRIPP-ի աղմկահարույց համաձայնագիրը հրապարակվել է․ ով է վերահսկելու Հայաստանի նախագծերը
Հիմեջի ամրոց. Ճապոնիայի «Սպիտակ Հերոնը»
Նախընտրական վեճ, թե՞ գումարի կռիվ. սպանության հետքերով
Ինչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը
ՈՒՂԻՂ․ Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը
Խոշոր հրդեհ՝ նորակառույցում․ Գողություն՝ բնակարանից, տարել են ոսկեղեն և գումար
12 հազար բնակչություն ունեցող քաղաքում ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում էր ընդամենը 100-150 մարդ
Նոր համազգեստ` ռազմական շքերթի համար. Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
ԱԺ-ը նիստը չկայացավ, 107 պատգամավորից 3-ն էին եկել աշխատանքի
ՈՒՂԻՂ․ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է վտանգել առևտրաշրջանառության 40%-ը
Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը
Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»
Արտաքին հովանավորներն օգնության են հասնում ՔՊ-ին. «Հրապարակ»
Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ»
Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել

Լրացուցիչ նորություններ

...

Նոր համազգեստ` ռազմական շքերթի համար. Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է

Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»

Արտաքին հովանավորներն օգնության են հասնում ՔՊ-ին. «Հրապարակ»

Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ»

Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել

Եթե Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար, ինչու դեսպան չունենք արդեն 5 ամիս. «Ժողովուրդ»

Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ

Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում

Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»

Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»

Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք»

ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»

Ընդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք»

Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»

Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»

ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին»