Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանը


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը և Հունաստանի խորհրդարանի կողմից Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ատտիկայի փոխնահանգապետ Քրիստինա Կեֆալոյաննին։
 
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում իր երախտիքի խոսքեր ուղղեց ապրիլի 24-ին Հունաստանի ղեկավարության և բոլոր քաղաքական ուժերի կողմից արված զորակցության հայտարարությունների համար։
 
«Ապրիլի 24-ից ի վեր Հայաստանում, Հունաստանի բազմաթիվ քաղաքներում, աշխարհի տարբեր անկյուններում հիշատակվում է Օսմանյան կայսրությունում Երիտթուրք ղեկավարության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ քաղաքական, համայնքային, մշակութային։ Քաղաքական առաջնորդները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հայտարարություններով։ Չեմ կարող չհիշատակել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոստանտինոս Տասուլասի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, խորհդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի, քաղաքական գործիչների, խորհրդարանի գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, ինչպես մեր համար եղբայրական Հունաստանի վարչապետն է արդարացիորեն նկատում, «հույն և հայ ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն Ճշմարտության, Արժանապատվության և Արդարության»»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
 
Ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում նա կարևորեց ցեղասպանության ժխտողականության մերժումը, դասավանդումը և ցեղասպանության օրվա համընդհանուր հիշատակումը, որոնցից բոլորը Հունաստանում գործի են դրված։
 
Ամփոփելով խոսքը դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց․
 
«Ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործոնն, իհարկե, վերջին հաշվով դիմացկուն հասարակություն կառուցելն է՝ վստահելի բարեկամներով։ Հայաստանի համար նման բարեկամ է հանդիսանում Հունաստանը։ Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, ինչպես և արյունակից եղբայրներ հույները, նորից ու նորից գտնում են վերածնման ճանապարհը։ Մեր հիշողությունը զենք չէ, այլ զարթոնքի աղբյուր։ Հենց այդ հիշողությամբ ու համախմբվածությամբ միայն մեզ կհաջողվի պաշտպանել պատմական ճշմարտությունն ու արժանապատվությունը»։
 
Միջոցառման գեղարվեստական հատվածում ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը՝ Քրիսթինե Թոքատլյանի ընկերակցությամբ։
 
Միջոցառման ավարտին Խրիստոս Վասիլոպուլոսը, ով վարում է «Ժամանակի մեքենա» /Μηχανή του Χρόνου/ հեռուստածրագիրը , ցուցադրեց իր Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերի հիման վրա նկարահանած նոր վավերագրական ֆիլմից հատվածներ։ Ֆիլմի ամբողջական տարբերակը կցուցադրվի մայիսի 5-ին COSMOTE History ալիքով։
 
Միջոցառումը ամփոփվեց Հ․Կ․ Խաչի «Ճենազեան» միջնակարգ և «Լևոն և Սոֆիա Հակոբյան» նախակրթական դպրոցների աշակերտների երգչախմբի կատարումներով։
 
Այնուհետև միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի Սինտագմայի «Անհայտ Զինվորի» հուշարձան, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ՝ ի հիշատակ 1915 թ․Հայոց ցեղասպանության զոհերի։

Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները

ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար

ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը

Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին

Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց

Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան

«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ

WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը

Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ

ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում

Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ

ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով