Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ինչո՞ւ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ». իրանցի փորձագետի դիտարկումները

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Ադրբեջանում նոյեմբերի 11-ից 22-ը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և իրավունքների շարունակական ոտնահարումներն ու բնապահպանության ոլորտում բացասական վարքագիծը՝ նման համաժողովի անցկացումը Բաքվում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել տարբեր երկրներում:

Կովկասի հարցերով իրանցի հայտնի փորձագետ Ահմադ Քազեմին օրերս «Ինչու՞ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հստակ մատնանշել է, թե ինչու այդ համաժողովը չպետք է անցկացվի Բաքվում: Փորձագետը նախ ընդգծել է, որ Կլիմայական համաժողովն անցկացվում է այն երկրներում, որոնք մեծ դերակատարում և լուրջ առաջընթաց ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում, իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, այս առումով շատ վատ համբավ ու փորձ ունի: Որպես առաջին գործոն՝ Քազեմին առանձնացրել է այն հանգամանքը, որ Կասպից ծովն ամենաշատ աղտոտող երկիրն Ադրբեջանն է: Փորձագետը նկատել է, որ Բաքվի նավթային արդյունահանումների հետևանքով Կասպից ծովում վտանգված է բուսական ու կենդանական աշխարհը, իսկ նավթային աղտոտվածությունը հասնում է մինչև ծովի իրանական ափեր:

Հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ փորձագետը նշել է, որ դեռ տասնյակ տարիներ առաջ Ադրբեջանը Կասպից ծով է լցրել Ուկրաինայից Ադրբեջան բերված միջուկային թափոնները՝ յուրաքանչյուր կոնտեյների դիմաց ստանալով 260 հազար դոլար:

«Կոյուղային ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների բացակայության պատճառով ամեն տարի խիտ բնակեցված Բաքու և Սումգայիթ քաղաքներից միլիոնավոր տոննա քաղաքային, կենցաղային և արդյունաբերական չմշակված թափոններ են լցվում Կասպից ծով՝ վտանգելով այդ փակ ծովի էկոհամակարգը, իսկ Նախիջևանից էլ՝ Արաքս գետը»,- շարունակել է Քազեմին։

Բացի այդ՝ փորձագետը մատնանշել է, որ շրջակա միջավայրի պաշպանության շուրջ Բաքվի հնչեցրած մտահոգությունները ձևական ու ցուցադրական բնույթ ունեն: Որպես օրինակ՝ նա նշել է, որ Բաքուն անհանգստացած է Կասպից ծովի մակարդակի նվազմամբ միայն այն պատճառով, որ այն վնաս է հասցնում նավթարդյունահանմանը:

Քազեմին խոսել է նաև Ադրբեջանի Սոյուդլու գյուղի էկոլոգիական խնդիրների և դրանք բարձրաձայնող գյուղացիների նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների մասին: (Ավելի մանրամասն՝ «COP29-ը և Բաքվի ցինիզմը» հոդվածում):

Ըստ փորձագետի՝ ամենամյա այդ համաժողովները միայն «շրջակա միջավայրի պաշտպանության» մասին չեն, այլև՝ «մարդու իրավունքների», իսկ Ադրբեջանը խախտում է ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության մասին օրենքները, այլև՝ մարդու իրավունքները: Այս համատեքստում նա հիշատակել է շիա հավատացյալների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումներն Ադրբեջանում: Փորձագետը նկատել է, որ այս վարքագիծը Բաքուն փորձում է քողարկել միջազգային միջոցառումների անկացմամբ, ինչպես օրինակ՝ «Ֆորմուլա 1»-ն է:

«Ներկայումս Ադրբեջանը COP29-ը փորձում է օգտագործել որպես գործիք աշխարհի, հատկապես՝ արևմտյան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի ինքնավար շրջանի էթնիկ զտումներից շեղելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա և խախտեց 2020 թվականի Մոսկվայի հրադադարի համաձայնագիրը՝ պատճառ դառնալով ավելի քան 120.000 բնիկ հայերի զանգվածային տեղահանության ու բռնագաղթի և ոտնահարելով նրանց ունեցվածքի, պատմական, մշակութային և կրոնական իրավունքները։ Օգտագործելով COP29 միջոցառումը և հյուրընկալելով մոտ 80.000 մարդու և ցույց տալով խաղաղ դեմք՝ Բաքուն փորձում է շեղել համաշխարհային հանրային կարծիքն այս էթնիկ զտումներից։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղից վտարված հայերին պատկանող պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղը և նրա շրջակա տարածքները հռչակեց «կանաչ էներգիայի» գոտիներ»,- գրել է Քազեմին։

Նա հավելել է, որ Արցախը զավթելուց բացի՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ նրա տարածքը հռչակելով «Արևմտյան Ադրբեջան» և հրաժարվելով խաղաղության պայմանագիր կնքել: Զուգահեռաբար Ադրբեջանն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն իր հերթին, փորձագետի գնահատմամբ, աղետաբեր է լինելու նաև տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: «Այս ֆոնին՝ Բաքվի կողմից COP29-ի հյուրընկալումը դառը հեգնանք է շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային օրենքների նկատմամբ»,- համոզմունք է հայտնել Քազեմին:

Որպես վերջաբան՝ Ահմադ Քազեմին ընդգծել է, որ այս համաժողովը Բաքվում է անցկացվում Ադրբեջանի նավթադոլարների շնորհիվ, սակայն իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման համար արժանի հյուրընկալ չէ։

Լրահոս

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները

Լրացուցիչ նորություններ

...

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել

ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ

Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր

Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն

Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել

Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ

Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել

Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ

ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել

Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը

Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ)

Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով

Լեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը

Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել է

Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ

Telegraph. Բայդենի և նրա ընտանիքի ուղղությամբ Իռլանդիայում կաթի տուփեր են նետել

Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ