Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում․


ՀՀ Տիկի՛ն նախագահ,


Պարո՛ն գլխավոր քարտուղար,


Ձե՛րդ գերազանցություններ,


Հարգելի՛ գործընկերներ,


Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,


Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում:


Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջեւ, գիտության եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգություն, կենսունակություն եւ կայուն զարգացում:


Քանի որ գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաեւ ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:


Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արեւային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արեւային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից եւ պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը:


Գիտությունն ու տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման եւ կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման գործում: Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջեւ դրված խնդիրներին՝ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումից մինչեւ բնական աղետների դեմ պայքարի բարելավում: Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակա միջավայրը, այլեւ ավելի լավ ապագա ենք ապահովում հաջորդ սերնդի համար:


Հարգելի՛ գործընկերներ, Կարեւոր է կիրառել հուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպես եւ շատ այլ երկրներ, կենտրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման, ռեսուրսների պահպանման եւ բնապահպանական պատասխանատվության մշակույթի խթանման վրա: Դա հավաքական ջանք է, եւ մենք բոլորս պետք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանության համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:


Գիտությունն ու տեխնոլոգիաները նաեւ խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:


Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:


Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին:


Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:


Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:


Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:


Շնորհակալություն:

Լրահոս

Կարևոր
Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)
Այս կենդանակերպի նշանները կարևոր ուղերձ կստանան Տիեզերքից. ամեն ինչ կփոխվի
Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի
Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել․ Երևանի ավտոբուս ՓԲԸ
Ո՞ր փողոցներում այս գիշեր կիրականացվեն փոսալցման աշխատանքներ
Բա ասում էիր՝ խաղաղություն է, ինչո՞ւ ես հիմա մեզ պատերազմով սպառնում
Եթե համաձայնել ենք մեղմել հռետորաբանությունը, ատելության խոսքը, դա պետք է լինի երկկողմանի.Արսեն Խառատյան (տեսանյութ)
Մեծ տվյալներից մինչև թվային էթիկա. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում կայացած միջազգային կոնֆերանսի արդյունքները
Երեմյան ֆերմայից՝ Ձեր սեղանին․ ինչպե՞ս ընտրել առողջ կաթնամթերք
Իրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ)
Իրան-ԱՄՆ բախում․ հրթիռներ, անօդաչու սարքեր և միջուկային լարվածություն Մերձավոր Արևելքում (տեսանյութ)
Ինչո՞ւ է կարևոր Հայաստանը. Քեռյանը՝ մոլդովական սցենարի և ԵՄ արագ արձագանքման խմբի մասին (տեսանյութ)
Չինաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին Թայվանի հարցում․ Փաշինյանի ճեպազրույցի մեխերը (տեսանյութ)
TOP 20․ Մոլորակի պտույտը դանդաղում է․ չինական ամբարից մինչև հրթիռներ, անհավանական տեսարաններ
Կարևոր
ԵՄ չինովնիկը «տեսնում է», որ «չարամիտները» փորձում են խաթարել ժողովրդավարությունը ՀՀ-ում
ԵՄ-ին շնորհակալ ենք առաջիկա ընտրությանն ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցելու համար
«Հայրենիքը աճուրդի է հանել»․ Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանի «խաղաղության» մասին
ՈՒՂԻՂ․ Մհեր Գրիգորյանի եվ Եվրահանձնակատար Կոսի հայտարարությունը
Պետրա․ վարդագույն քաղաքի գաղտնիքը

Լրացուցիչ նորություններ

...

Բա ասում էիր՝ խաղաղություն է, ինչո՞ւ ես հիմա մեզ պատերազմով սպառնում

Եթե համաձայնել ենք մեղմել հռետորաբանությունը, ատելության խոսքը, դա պետք է լինի երկկողմանի.Արսեն Խառատյան (տեսանյութ)

Ինչո՞ւ է կարևոր Հայաստանը. Քեռյանը՝ մոլդովական սցենարի և ԵՄ արագ արձագանքման խմբի մասին (տեսանյութ)

TOP 20․ Մոլորակի պտույտը դանդաղում է․ չինական ամբարից մինչև հրթիռներ, անհավանական տեսարաններ

ԵՄ չինովնիկը «տեսնում է», որ «չարամիտները» փորձում են խաթարել ժողովրդավարությունը ՀՀ-ում

ԵՄ-ին շնորհակալ ենք առաջիկա ընտրությանն ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցելու համար

«Հայրենիքը աճուրդի է հանել»․ Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանի «խաղաղության» մասին

ՈՒՂԻՂ․ Մհեր Գրիգորյանի եվ Եվրահանձնակատար Կոսի հայտարարությունը

Ղարաբաղում ծնված լինելն անձեռնմխելիությո՞ւն է, էդ ի՞նչ մտածողություն է․ Փաշինյան

Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան

Պետական աշխատակիցները դժգոհում են՝ պարգևավճարներն ընտրովի են տրվում․ հարց՝ Փաշինյանին

Իսրայել-Իրան՝ հրթիռներ, վրեժ ու ռազմական էսկալացիա. Ադրբեջանով ևս 7 վագոն ցորեն կուղարկվի ՀՀ

ՈՒՂԻՂ․ ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է․ Փաշինյան

Փաշինյանը սպառնում է լրագրողներին՝ ստուգելու նրանց ունեցվածքն ու տների գործարքները

Գնդերեցները պետք է բանակում լինեին, դեմ ենք նոր որոշմանը

Աերոպորտում եմ գիշերել, մի շաբաթ է` դրսում եմ ապրում, իմ 20 տարվա ինքնակամ շինոիթյունը քանդել են

Մոսկվան առանց մոբայլ ինտերնետի․ ի՞նչ է կանգնած խափանումների հետևում

Հարցը մեր ուշադրության կենտչոնում է ՄԻՊ-ը` Փաշինյանի` երեխաներին քարոզարշավում ներգրավելու մասին

Ես չեմ խուսափում պատասխանել եկեղեցու հետ կապված հարցերին Խուդաթյան