Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ 2-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2024 թվականի հունիսի 3-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2024 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը ստուգարքն է (նորմատիվների հանձնում):

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

2024 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն համաձայն սահմանված ժամանակացույցի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր– 4 16-17 միավոր–8

10-11 միավոր– 5 18-19 միավոր-9

12-13 միավոր– 6 20 միավոր-10

14-15 միավոր – 7

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Լրահոս

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Տեղի է ունեցել Բայրամով-Արաղչի հեռախոսազրույց
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են քաղաքացիական ինքնաթիռի վրա
Գազ չի լինելու
Կարևոր
Դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից․ Հայաստանի ամերիկյան համալսարան
Իսրայելը 24 ժամվա ընթացքում Իրանում հարձակվել է 170 թիրախի վրա
Արմինե Մոսիյանի որդին հաղթել է շախմատային մրցաշարում․ Սարհատ Պետրոսյան
Շվեդիայում մեղադրանք է առաջադրվել մի տղամարդու, որը կասկածվում է իր կնոջը 120 տղամարդու վաճառելու համար
Դուք նույնիսկ չեք կարող համաձայնության գալ տեսչական խմբի հետ, որը կգնա և կստուգի «Դրուժբա» խողովակաշարը․ Ֆիցոն մեղադրել է Եվրահանձնաժողովին
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը
Ռուս միլիարդատերը կողմ է 12-ժամյա աշխատանքային օրվան, ներառյալ շաբաթ օրերը
Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննհարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները
Կարևոր
Նրանք երբեք ոչ մի կռվի մասնակից չեն եղել․ կարծում եմ իրենց իրավունքներն են պաշտպանել․ համադասարանցին՝ եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված տղաների մասին
Իրարանցում է եղել, խանգարել նրանց աղոթքին․ Դավիթ և Միքայել Մինասյանների համադասարանցի (տեսանյութ)
Շատերը կերազեին նման տղաներ ունենան, Դավիթը հիմա լավ չէ, նրա մայրն էլ է վատ վիճակի մեջ․ քաղաքացի (տեսանյութ)
Եկեղեցում երեկվա միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի համար շտապօգնություն են հրավիրել (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Բողոքի հավաք՝ ՆԳՆ-ի դիմաց
Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

Լրացուցիչ նորություններ

...

Մեկ տարի առաջ այս անիծյալ օրը իմ բալեքին տվեցին ինձ փակ դագաղով. զոհվածների մայր

Բայդենն այսօր Նեթանյահուի հետ կքննարկի Իրանի վրա Իսրայելի հարձակումը. Axios

Պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը

Սպանություն Ձորաղբյուր գյուղում. 42-ամյա տղամարդը ձերբակալվել է

Թոշակառու ուսուցիչները հեռանում են, որովհետև չեն կարողանում օգտվել նոր մատյաններից. Սերոբ Խաչատրյան

Ես հաջողակ գործարար տղամարդկանց հետ գործ չունեմ, չեմ մասնակցի․ հայտնի Բոգոն՝ վարչապետի տիկնոջ ընթրիքի հրավերի մասին

Աշխարհում անբուժելի վարակի խոշոր բռնկում է գրանցվել.

Պուտինն ասել է, որ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է ռեկորդային դառնալ

Հարրիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին

Այսօր Մոսկվայի ինքնաթիռի թռիչքը խափանվել է մեկ ուղևորի անհավասարակշիռ բղավոցի պատճառով

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ

Մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը՝ ծառից կախված

Փաշինյանը Մոսկվայում էլ է հասցրել հեծանիվ վարել (տեսանյութ)

44-օրյայում անհայտ կորած զինվորի պատմությունը միջազգային փառատոնում արժանավել է գլխավոր մրցանակին

Անվտանգությունը, դիվանագիտությունը, բանակաշինությունը և հայրենասիրությունը ձեր մասին չի. Հենրիխ Դանիելյան

ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում

Բուհերում տիրող աղետալի վիճակն ու փաշինյանական նոր «բարեփոխումները»․ ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում բուհերի մասին նոր օրենքի նախագիծը

Հայաստանի իշխանությունները մենակ են թողել գերիներին․ ահազանգում է լիբանանահայ գերի Էուլջեքչյանի կինը (տեսանյութ)

ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրում, և տարածաշրջանի երկրները դա լավ գիտեն. Զախարովա

«Դոմուսի» հրդեհի հետևանքով 1 քաղաքացի տեղափոխվել է ԲԿ, 2-րդ քաղաքացին տեղում է օգնություն ստացել