Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը` «թալանը վերադարձնելու» և ապօրինի գույքի մասով ՍԴ որոշման մասին. «Հրապարակ»


«Չորս տարի անց Սահմանադրական դատարանը վերջապես որոշում կայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցով: Հրապարակվել է ՍԴ որոշման միայն եզրափակիչ մասը, ապրիլի 20-ին կհրապարակվի ամբողջ որոշումը։ Ըստ եզրափակիչ մասի, ՍԴ-ն գտնում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծա­գում ունեցող գույքի բռնագանձ­ման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:

Ապրիլի 3-ին Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։ ՍԴ-ի այս որոշումը մեծ թվով պաշտոնյաների է վերաբերում, այդ թվում` հենց բազմամյա դեկան Գագիկ Ղազինյանին: Ղազինյանին, ըստ վարույթի, համարել են պաշտոնատար անձ 2013-ից՝ ՀՀ արդարադատության խորհրդի անդամ ընտրվելու պահից։ Այսինքն, ուսումնասիրության ենթակա է դրանից հետո ձեռք բերված գույքը, բայց ոչ` առաջ, սակայն փաստացի դատախազությունն ուսումնասիրությունը սկսել է ոչ թե նրա՝ պաշտոն զբաղեցնելու տարիներից, այլ՝ 1992-ից։ «Հրապարակ»-ն այս առնչությամբ զրուցել է Գագիկ Ղազինյանի հետ։

– ՍԴ-ի այսպիսի մեկնաբանությունը Ձեզ համար կանխատեսելի՞ էր։

– Ես շատ ավելին էի սպասում։ Վարույթ նախաձեռնելիս հիմք են ընդունվում օպերատիվ հետախուզական միջոցառումների նյութերը, ժամկետների հարցը, դրանց վերաբերյալ ՍԴ-ի որոշումը եզրափակիչ մասից չի երեւում։ Վենետիկի հանձնաժողովի, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքները, դատախազության ներկայացրած նյութերը որոշակի մտահոգություն են առաջացնում` ժամկետի առումով։ Պատկերացրեք՝ գույքի ուսումնասիրությունը սկսվում է 2020-2021թթ․, բայց հետադարձ` մինչեւ 1991-ը գնում են, որքանո՞վ է սա սահմանադրական, ապացուցման բեռի հարցն է շատ կարեւոր՝ ո՞վ պետք է ապացուցի։

– Հատկապես, երբ արխիվների վիճակը, մեղմ ասած, վատ է եղել, թվայնացում չի արվել, փաստաթղթեր չեն պահպանվել։

– Այո, գիտենք բոլորս, թե 1990-ականներին ինչ էր կատարվում, եւ խոսք չէր կարող լինել համակարգված արխիվացման մասին։ Ես չգիտեմ՝ այս ամենին անդրադարձ արե՞լ է ՍԴ-ն, համենայնդեպս, եզրափակիչ մասում դա չի երեւում։

-Մինչեւ ՍԴ-ն որոշումը կհրապարակեր՝ դատախազությունը կամայականության սկզբունքով «չագուճի» տակ է առել մեծ թվով նախկին պաշտոնյաների, բռնագրավել նրանց գույքը, դիմել դատարան, շատերի գույքը կալանքի տակ է։ Եթե ՍԴ-ն համարի, որ սխալ է եղել դատախազությունը, գումարները հե՞տ են վերադարձնելու։

– Ո՞նց են վերցրել, եթե վարույթը հարուցելուց հետո տվյալ անձը պետության հետ եկել է համաձայնության, եւ որպեսզի դատաքննության չհասնի գործը՝ համաձայնել են վերադարձնել գույքի ինչ-որ մի տոկոսը, որը պետությունը թույլ է տալիս, այս դեպքում ի՞նչ հետվերադարձի մասին է խոսքը, եթե իրենց ցանկությամբ են տվել պետությանը։ Իմ տեղեկություններով՝ ուժի մեջ մտած որեւէ դատական ակտ առայժմ չկա։

– Բա ո՞նց է Փաշինյանը կոկորդ պատռում, թե` «թալանը հետ բերելը պոզով-պոչո՞վ է լինում, Ռենջ Ռովեռ առ Ռենջ Ռովեռ, հատիկ առ հատիկ հետ ենք բերում»։

– Կան համաձայնության արդյունքում վերադարձված գու­յքեր։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում։ Դա իմ պաշտոնական տեսակետն է։ Թող ինքը բարի լինի՝ հիմնավորի, թե ինչպես է վերադարձրել։ 2 միլիարդ դոլար ո՞նց է վերադարձրել, եթե մարդիկ համաձայնության են եկել ու տվել են պետությանը։ Սա չի նշանակում, որ ուժի մեջ մտած օրինական վճիռ կա։ Նորմալ մարդը, խելոք մարդն իրեն թույլ չի տա՝ էդ տիպի մարդկանց խոսքերը մեկնաբանի։

ՀԳ․ Հիշեցնենք, որ դեռես 2022 թ. սկզբին էին ընդդիմադիր պատգամավորներն այդ օրենքը վիճարկել ՍԴ-ում` խնդրելով քննել օրենքի հակասահմանադրականության հարցը։ Թվում է` մարդկանց գույքին, սեփականությանը վերաբերող օրենքը, որը կարող է ազդել նրանց կյանքի որակի վրա, ոտնահարել նրանց իրավունքները, պետք է ՍԴ-ն առաջնահերթորեն քններ, որ գործընթացը չսկսվեր եւ անդառնալի հետեւանքներ չունենար, բայց ՔՊ-ի կցորդը դարձած բարձր դատարանը ճիշտ հակառակն արեց` քնեցրեց գործը: Ժամանակ ձգելու համար դիմեց Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ 2022թ․ դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը տվեց իր կարծիքը, որն ավելի շատ քաղաքական, դիվանագիտական բնույթի էր, բայց կային որոշ դիտարկումներ, որ օրենքը խնդրահարույց է։ Օրինակ, Հանձնաժողովն անդրադարձել էր նրան, որ գույքի ծագումն ուսումնասիրելիս մինչեւ 1991 թվականն են հասնում, ասել էր՝ այդքան հետ գնալը պրոբլեմ է, չի կարելի սեփականության իրավունքն այդքան անորոշ եւ անկանխատեսելի դարձնել, կարելի է հետ գնալ առավելագույնը 10-15 տարի՝ հետազոտումը սկսելու պահից ի վեր»:

Լրահոս

Իրանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին ԴԱԻՇ ահաբեկիչներին ջարդերին մասնակցելու համար ուղարկելու մեջ
Կարևոր
ՈՒՂԻՂ. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսը
Կմիանա՞ Սահակ Մաշալյանը Վեհափառի դեմ արշավին․ Նախարարները Ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել
Հսկող դատախազը հաստատել է․ ինչ նորություն կա Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
Վենեսուելայի լիազորված նախագահը հանդիպել է եվրոպացի դիվանագետների հետ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը
Չինաստանը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Իրանի գործերին միջամտությանը
ՈՒՂԻՂ. ՀՅԴ-ն ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություներին
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբը նշել է Ուկրաինա իր զորքերը ուղարկելու պայմանները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու մասին օրինագիծ
Սպիտակ տուն. Թրամփը կարող է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ
CBS. ԱՄՆ-ը մտադրություն չունի միջամտել Մեքսիկայից Կուբա նավթի մատակարարումներին
Սպիտակ տունը հաստատել է, որ Իրանը կապ է հաստատել Թրամփի մերձավոր շրջապատի հետ
Իսրայելը կրակ է բացել ՄԱԿ-ի խաղաղապահների վրա Լիբանանի հարավում
Կարևոր
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ համագործակցող երկրների համար
Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի լուսանկարը՝ Գրենլանդիայի քարտեզի ֆոնին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կընդունի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
Արդեն 5 տարի է բանակի համազգեստն է քննարկվում, որը թվում է՝ տեխնիկական հարց է՝ տարիներով ձգվում է. Աբրահամյան
Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ»
Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Կմիանա՞ Սահակ Մաշալյանը Վեհափառի դեմ արշավին․ Նախարարները Ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել

Շիրակի մարզում երեխաների խնամքի կենտրոնները կմիավորվեն. նախագիծ. «Փաստ»

Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»

Wizz Air-ը Բուդապեշտի օդանավակայանում պիջակը ինքնաթիռ տանելու համար 78 եվրո է պահանջել ուղևորից. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ»

Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»

Պետական գաղտնիքի գործը 4 տարի է՝ քննում են. «Ժողովուրդ»

Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ»

Ջուր չի լինի

Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսն իր աջակցությունն է հայտնել Վեհափառին

1 տոննա Կոկայինի գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ով է նա. «Ժողովուրդ»

Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն. «Ժողովուրդ»

Վարչապետի խորհրդական Արամ խաչատրյանի դուստրը համայնքապետարանում է աշխատում. «Ժողովուրդ»

Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ ազատումներ չկան. «Ժողովուրդ»

Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են. «Ժողովուրդ»

Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել. «Ժողովուրդ»

Հրթիռակոծությունից քանդվել է հալեպահայի տունը. «Արևելք»

Իրավապահները սպասում են Փաշինյանի այցին. Հոգևորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձվել են

Երբ կանցկացվեն վարժական հավաքները. Սուրեն Պապիկյանը կառավարությանը կներկայացնի 2026 թվականի ժամանակացույցը. «Ժողովուրդ»

Իրավապահ մարմիններում սպասում են Փաշինյանի այցին. «Ժողովուրդ»