Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը. Ալեքսանդր Ազարյան


«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ:

ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը կամ ձևափոխումն էր և ԲԴԽ նախագահի կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալու հնարավորությունը»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։Նա ընդգծում է՝ «Հայաստանի Հանրապետության դատական ​​օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սկզբնական նախագծով նույնիսկ առաջարկվել է դատավորների գործունեության ստուգումը վերապահել ոչ միայն դատական դեպարտամենտին, այլև, արդարադատության նախարարությանը:

«Այնուհետև, դատավորների և նույնիսկ իրենց կողմից հրավիրված միջազգային փորձագետի առարկությունների պայմաններում որոշակի նահանջ արձանագրեցին սկզբնական ցանկություններից և կազմեցին նախագիծ, որով ի թիվս այլոց առաջարկվում էր առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորներին ստուգել երկու տարին մեկ, իսկ գործընթացը իրականացվելու էր մեծամասամբ ոչ դատավորներից կազմված և իրենց կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով:Այսինքն` ըստ էության փորձ է կատարվել (մինչ օրս նման փորձերը շարունակվում են) մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես էին գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ):

Թեև դատավորները դեռևս 2022 թվականի նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձել են իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, նախագիծը մատուցելով իբրև դատական իշխանության նախաձեռնություն:Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ - ի, այնպես էլ անձնական կայքերում իր ցանկությունները ներկայացրել է որպես կայացած իրողություն, և բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո նշել է, թե վերջիններիս ներկայացրել է նոր գնահատման համակարգը` ակնկալելով աջակցություն:Նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև արդարադատության նախարությունը՝ նշելով, թե տեղի են ունեցել դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումներ` այսինքն, այն որպես կայացած իրողություն էին համարում: (տես` հղումով)։Հետագայում` նախարարությունը նախագծի փաթեթը ակամա ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը:

Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկել նաև Դատավորների միությունը:Երեկ` 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, հրապարկվել է Վենետիկի հանձնաժողովի ընդգրկուն ու բացասական դիրքորոշումը նախագծի գրեթե բոլոր առանցքային կետերի վերաբերյալ, որը համահասանելի է կազմակերպության կայքում։Այսպիսով` հերթական անգամ փաստվում է, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական ​​իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ներառելով իր վերահսկողության տակ։Այնինչ` պետք է նշել, որ թեև նշված ոլորտում առկա է բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն փոփոխությունները առաջնահերթ պետք է բխեն դատական իշխանության անկախությանից որպես ելակետ, իսկ մնացածը՝ ստորադաս են դատավորների անկախությանը:Այս հարցին, ինչպես նաև վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության անկախության դեմ Կարեն Անդրեասյանի` «կարգապահական վարույթներով» հերթական ոտնձգությունների մասին անդրադարձ կկատարվի առաջիկայում»,-ասված է Դատավորների միության նախագահի տարածած հայտարարության մեջ։

Լրահոս

«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը
Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա
Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները
Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ
Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ
Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար
Կարևոր
Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)
Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Կարևոր
Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով
Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)
Ուկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել
Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՈԻՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը
Հնագետները Կոլոմնայում հայտնաբերել են 15-րդ դարի 2,6 հազար արծաթե մետաղադրամներից բաղկացած անձեռնմխելի մնացած գանձ
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի անունը
Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանել կալանքի. փաստաբան (տեսանյութ)
ՌԴ-ի պատճառով ԱՄՆ-ն մերժել է հայկական ավիաընկերությանը. Զելենսկին դիմել է Չինաստանին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)

Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով

Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)

Իրենք անարդար են, անհիմն բաներով են զբաղված. Հովիկ Աբրահամյանը՝ իրավապահներին

Ես ձեր երեխեքի հետ գործ չունեմ՝ ձեր հոր ու ձեր հետ գործ ունեմ. Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան

Դուք սադրանքների մասին մի խոսեք՝ Հայաստանը ծնկի եք բերել. Յոլյանը՝ Արայիկ Հարությունյանին

Ուրախ ավտոբուսի ուղևորներին թողեք Գորիս-Կապան ճանապարհով գնան՝ առանց ուղեկցության․ Էդգար Ղազարյան

Յոլյանը ինչո՞ւ դուրս եկավ, անընդունելի՞ է եղել Գորիսի համայնքապետի համագործակցությունը մեզ հետ

Ռազմավարական համայնքներում անհրաժեշտ է ուժեղացնել գյուղատնտեսական ներուժը․ Յոլյան

Փաշինյանի հասցրած վնասը միլիարդավոր կոռուպցիոն գումարներից անհամեմատ մեծ է. Քոչարյան

Լսողության հետ խնդիր ունե՞ք. Գարիկ Սարգսյանը վիրավորեց Իրինա Յոլյանին

Մեկ հոգու բացահայտ լկտի, ապօրինի ցուցում է․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահ և դատական համակարգի մասին

28 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան

Ինձ մոտ տպավորություն է, որ անմեղության կանխավարկածը տապալվում է. Վարդևանյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը

Փաշինյանը դատավորներին չի զանգում, մենք չունենք սիրելի և ոչ սիրելի օլիգարխներ․ Սոնա Ղազարյան

Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության հարցում. Ռուբինյանը՝ Պեսկովի հայտարարության մասին

Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական.Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին