Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել շան՝ Լեդիի գետ և կից գրել․

«Իսկ որտե՞ղ է շունիկների գերեզմանը

Էս քանի օրը Լեդին երկար պառկում էր այգու էն մասում, որտեղ Հայրս էր մահացել: Անշարժ պառկում էր:
Մեկ էլ 2019- ին էր էդպես անում երկար, երբ նոր էր մահացել Հայրս, այգում՝ նույն տեղում...

Մեկնելուցս առաջ՝ 10 օր առաջ, երբ եկել էի հողամաս, հասկացա, որ շունս հիվանդացել է. վատ էր զգում, վատ ուտում... միայն իմ բերած համովություններից կերավ( հատուկ շների համար):

հոտո բժիշկն ասել էր՝ երկամային սուր անբավարարություն ունի, օրերի հարց է....(

Լուսադեմին հասա Հայաստան, իմ այգի , որտեղ շունչն ու կյանքն իմ Լեդին էր...ծաղկած մագնոլիայի մոտ՝ հազիվ կանգնած, նիհարած իմ Շունոն

Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ՝ կարոտի ճիրաններից, հուսահատությունից ու անվերադարձ կորուստների դառնահամից:

Լեդիս, իսկական լեդի ու հոգի՜՜՜

Ստիպում էր մի ամբողջ զբաղված ընտանիքի հավաքվել նույն տանիքի տակ՝ իբր իրեն կերակրելու առիթով: Միացնում էր մեզ: Հավաքում իրար գլխի:

Հաստատ ինքն էր անում: Պապայիս դրած ավանդույթն էր իրացնում: Ո՞վ կմտածեր, որ մի մատ շունն էդքան զորություն ունի:

իսկ ու՞ր են գնում շունիկների հոգիները... երևի գտնում են իրենց տերերին՝ այնկողմնային, ավելի լավ աշխարհում, որտեղ չկա կորուստ ու ցավ, կեղեքող կարոտ կամ անարդարություն, որտեղ չկան զրպարտություններ ու մատնություններ, որտեղ չկան դժբախտներ կամ դժբախտացնողներ:

Իմ Լեդին ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ ԷՐ. պարզ, չորս ոտքանի երջանկություն, հասկացող աչքերով, էլեգանտ, ոտքը ոտքին գցող ու իմաստնաբար լռող Լեդին...

Լեդին, իր Տիրոջ՝ Հայրիկիս պես ապրեց ու գնաց ակնթարթում...
երբեք նեղություն չտվեց, չանհանգստացրեց, միայն շնորհակալ էր, որ կանք, ինչպիսին էլ լինեինք՝ շնորհակալ էր ու ներկա՝ մեր կողքին:

Լեդին՝ իսկական աղջիկ, որի համար հարևանի շները բրդակոտոր ցատկում էին ցանկապատից, որ հասնեն նրան ու մենք պաշտպանում էինք մեր աղջկան... ինքն էլ՝ մեզ:
Աննկատ չէր անցնի տան մոտով և ոչ ոք:
Լեդին, պապայիս շունը, նրան հավատարիմ ու նրա սերը՝ իր մեջ պահող մինչև վերջ:

իմ քաղցր Լեդին

քնեց՝ դառնալով հավերժի ճամփորդ
քնացրինք

ասում են էդպես էր ճիշտ, որ չտանջվի:

իսկ ո՞վ գիտի ապրողի՜ տանջանքը, որից հա խլում են իր սիրած հոգիներին...

և որտեղ է շունիկների գերեզմանը

չեմ հասկանում էլ ոչինչ

ու էս կորուստը չգիտեմ ոնց են անցնում

էլ ոչինչ չգիտեմ»։

Լրահոս

ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը
ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին
ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. ԱԱԾ
Քիշնևի օդանավակայանն ականապատված է. մարդկանց թույլ չեն տալիս իջնել ինքնաթիռներից, բոլորին տարհանվել են
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը
Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին
ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին
Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո
«Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ)
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ
ԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում
Վենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետ
Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից
Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում
Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը
Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր
Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ
Պոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն

Լրացուցիչ նորություններ

...

Պոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմություն

Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց

Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը

Հռոմեական բաղնիքները Բաթ քաղաքում. հին քաղաքի առօրյայի հետքերով

ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը

Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի

Սեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին

Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում

Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար

Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը

Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Ֆինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա

Էկոնոմիկայի նախարարի դուստրը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Սեպտեմբերի 23-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել

Սեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Volkswagen-ի նոր էլեկտրամեքենան ստացել է լեգենդար Golf-ի բնավորությունը (Լուսանկարներ)

Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր