Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երեխաների թրաֆիքինգից պաշտպանությունը ոչ միայն քաղաքական հանձնառություն է, այլև յուրաքանչյուրիս պարտականությունը. ԱՍՀ փոխնախարար


Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

«Մանկության պաշտպանություն, ապագայի ձևավորում. երեխաների թրաֆիքինգի դադարեցման կոչ» խորագիրը կրող համաժողովին ներկա են եղել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանության ու երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման տարբերակները։

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Տաթևիկ Ստեփանյանը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղություններով։ Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային քաղաքականությունը, մանրամասնել բազմաբնույթ համագործակցությամբ իրականացվող միջոցառումներն ու երեխաների պաշտպանության ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։

Անդրադառնալով Հայաստանում շարունակաբար բարելավվող երեխայի և ընտանիքի աջակցությանն ուղղված համայնքահենք ծառայություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը խոսել է այլընտրանքային խնամքի, մասնավորապես՝ խնամատարության ինստիտուտի զարգացման, թրաֆիքինգի զոհ դարձած երեխաներին տրամադրվող աջակցության ծրագրերի, սոցիալական և իրավապահ մարմինների աշխատողների համար պարբերաբար իրականացվող մասնագիտացված դասընթացների, ինչպես նաև` Բառնահուս մոդելի ներդրման մասին։

Հաշվի առնելով հակամարտությունների հետևանքով տեղահանված երեխաների հնարավոր խոցելիությունը՝ բանախոսն ընդգծել է նաև ՀՀ դերը՝ հակաթրաֆիքինգային միջոցառումները սոցիալական պաշտպանության համակարգում ինտեգրելու ուղղությամբ։

«Երեխաների թրաֆիքինգից պաշտպանությունը ոչ միայն քաղաքական հանձնառություն է, այլև յուրաքանչյուրիս պարտականությունը։ Հայաստանը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու մեր երեխաների ավելի անվտանգ և արդար ապագան»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

Համաժողովի շրջանակում Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի, Գերմանիայի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ, քննարկել երեխաների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

ԵԱՀԿ-ի մարդկանց թրաֆիքինգի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քարի Ջոնսթոնի հետ ունեցած հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները և ընդգծել միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցության կարևորությունը։ Քարի Ջոնսթոնը ևս ողջունել է թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում համատեղ նախաձեռնություններ իրականացնելու և փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքները․ վերջինս նաև պատրաստակամություն հայտնել առաջիկայում գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ։

Լրահոս

Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան
Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան
Երկու կողմից որակումներ եղան․ Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին
Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը
Բանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառը
«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին
Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում
ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ում
Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞
Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար. Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի
Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա
Ինչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից
Որոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասին
ՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց
Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով
Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում
Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին. «Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»
Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին

Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում

«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին

Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում

ՊՆ զորամասերից մեկում զինծառայողի դին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ

Պուտինը կկանգնեցնի պատերազմը․ Զելենսկին հայտարարել է, որ արդեն ծրագիր ունեն

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը

Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ)

Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը

Փողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ)

Ի՞նչ աշխատանք է կատարում Փաշինյանի դուստրը Արդարադատության նախարարությունում

Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայուն է․ նա շնչում է CPAP սարքի օգնությամբ

Օգոստոսի 11-ին, 12-ին, 13-ին և 18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու

Գալյանը՝ Կառավարության ներկայացուցիչ ԱԺ-ում. Գերմանիայում պայթուցիկով ԱԹՍ-ն խոցել է ինքնաթիռ (տեսանյութ)

Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ)

Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին

Հակոբ Բադալյան․ «Քրեածին իրավիճակը չի փոխվում, փոխվում են միայն «Փուփուլիկներն» ու «Սուպերմենչիկները»»

Սևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ