Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարևորը մնում է արցախցիների հայրենիք վերադարձի հարցը. Արցախի թեմի առաջնորդի նամակը՝ ՄԱԿ քարտուղարին


Արցախի թեմի առաջնորդը դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` օգտագործել սույն թվականի նոյեմբերի 11-22 Բաքվում տեղի ունեցող COP29-ի հարթակում ընձեռված բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում արդար, երկարատև և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, և կոչ է անում շոշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը և կպահպանեն միջազգային օրենքների ու նորմերի գերակայությունը:

Նամակը, այսօր, ակցիայի շրջանակներում փոխանցվել է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին։

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Նորին Գերազանցություն Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար

405 Արեւելյան 42-րդ փողոց

Նյու Յորք, NY, 10017

ԱՄՆ

Հարգելի Անտոնիո Գուտերեշ,

2024թ. նոյեմբերի 11-22–ը Բաքվում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29), որին մասնակցելու հրավեր է ուղղվել տարբեր երկրների ղեկավարներին ու պաշտոնական ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների պատասխանատուներին:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, Ադրբեջանի զինված ուժերը անկանոն գնդակոծության են ենթարկել խաղաղ բնակավայրերը եւ ներխուժել Լեռնային Ղարաբաղ/Արցախ: Մի քանի օրվա ընթացքում 120 հազար արցախցիներ ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիքի տակ ստիպված եղան լքել Արցախը։ Մարդիկ, որոնց նախնիները հազարամյակներ շարունակ ապրել են Արցախում, պարտադրվեցին թողնել իրենց տները, գերեզմանները, նախնիներից կտակած պատմամշակութային ժառանգությունը։ Հիշեցնեմ, որ մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախի բնակչությունը կազմում էր 151 հազար մարդ։

Առկա փաստերն առավել քան բավարար են հաստատելու, որ Արցախի ժողովրդի հետ կատարվածը հանցագործություն է մարդկության դեմ։ Տակավին վերջերս Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան իր հայտարարության մեջ նշել է, որ այդ իրադարձությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հատկանիշներին։

Ցավոք, արցախահայության ողբերգությունը գործնականում աննկատ է մնացել համաշխարհային հանրության կողմից։ Բացառությամբ որոշ միջազգային կազմակերպությունների եւ առանձին քաղաքական առաջնորդների հայտարարությունների, որեւէ քայլ չի ձեռնարկվել դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղը/Արցախը հայաթափելու, էթնիկ զտում իրականացնելու եւ նրա ժողովրդի ինքնորոշման արդար ցանկությունը ճնշելու համար։

Ավելին, մենք ականատես եղանք, թե ինչպես է անպատժելիության զգացումը սնուցել Ադրբեջանի ծավալապաշտությունը, եւ այսօր Ադրբեջանն արդեն իսկ օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքները եւ քայլեր է ձեռնարկում սահմանափակելու նրա ինքնիշխանությունն ու անկախությունը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հավատացյալ զավակների հիմնական մասը այսօր ապաստան է գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ նրանց մի ստվար զանգված՝ աշխարհի տարբեր երկրներում։ Ու թեեւ այսօր նրանք ազատված են ֆիզիկական բնաջնջման սպառնալիքից, սակայն ամեն օր շարունակում են բախվել իրենց իրավունքների ու ազատությունների բազմաթիվ խախտումների հետ։

Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարդկանց համար ամենակարեւոր խնդիրը մնում է հայրենիք վերադառնալու հարցը։ Վերադարձի իրավունքը, որն ամրագրված էր նաեւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված ժամանակավոր միջոցների մասին որոշման մեջ, շարունակում է անտեսվել միջազգային հանրության կողմից։ Թեեւ տարբեր կառույցներ ու առանձին պետություններ երբեմն հայտարարություններ են անում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, սակայն այս հարցի շուրջ էական առաջընթաց չկա։

Վստահ ենք, որ առանց արցախահայության՝ հայրենիք վերադառնալու միջազգային անվտանգության երաշխիքների, անհնար է հակամարտության վերջնական կարգավորումը եւ խաղաղության ու կայունության հաստատումը ողջ տարածաշրջանում։

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է վերանայել եւ կեղծել պատմությունը, ոչնչացնել եւ յուրացնել հայկական մշակութային ժառանգությունն ու նյութական արժեքները՝ ջնջելու հայկական ներկայության ցանկացած հետք եւ կանխելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ավերվել են մի շարք եկեղեցիներ եւ գերեզմանատներ, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին։ Քարին տակ գյուղը հիմնովին ավերվել է, մի շարք այլ բնակավայրերի էլ անուղղելի վնաս է հասցվել։

Թեեւ իրավապաշտպան եւ մասնագիտական կազմակերպությունները գրեթե ամեն օր

արձանագրում են նման բազմաթիվ օրինակներ, Ադրբեջանը որեւէ պատասխանատվություն չի կրում, ինչը կանաչ լույս է վառում հետագա հանցագործությունների համար։

Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հայ ռազմագերիներին ու պատանդներին։ Ադրբեջանական բանտերում հայ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ արձանագրված փաստեր կան, սակայն Ադրբեջանը նույնիսկ թույլ չի տալիս միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին իրական տեղեկատվություն ստանալ այդ մարդկանց առողջական վիճակի մասին։ Ավելին, այս հարցը Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես քաղաքական սակարկությունների թեմա, ինչը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։

Ձերդ Գերազանցություն,

Պետք է օգտագործվեն COP29-ի ընթացքում ընձեռված բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում արդար, երկարատեւ եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայության իրավունքների պաշտպանությունը եւ տարածաշրջանային անվտանգության խթանումը կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարական իդեալներին մեր սեփական հավատարմությունը պահպանելու համար։

Այս կապակցությամբ, կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի կառավարության վրա՝ շոշափելի միջոցներ ձեռնարկելու, որոնք կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը եւ կպահպանեն միջազգային օրենքների ու նորմերի գերակայությունը:

Աղոթքով՝

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան»։

Լրահոս

Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին
Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը
Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան
Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կարևոր
Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները
Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

Լրացուցիչ նորություններ

...

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)