Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Բանդայի գործով 7 անձ ձերբակալվել է. ինչ է թաքցնում ՔԿ ղեկավարը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը ուղիղ հարց էր տվել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, որին ի պատասխան՝ նախարարն ասել էր, թե դեպքի մասին տեղյակ չէ: Դրանից օրեր հետո ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Արփինե Սարգսյանի հրահանգով՝ նախաձեռնված գործողությունների արդյունքում հարուցվել է վարույթ, նախօրեին էլ տեղեկացանք, որ այդ վարույթի շրջանակում ընթացող քննության արդյունքում 7 անձ ձերբակալվել է:Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել էր Արփինե Սարգսյանից նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի որդու կազմակերպված գազագողության դեպքի վերաբերյալ՝ ներկայացնելով, որ հարկային ծառայությունն անկարող է վերահսկել վիճակը, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու:

«Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: Բայց ոստիկանությունը նույն Նահապետ Գեւորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեց ու շատ արագ բաց թողեց: Վախենո՞ւմ եք «բանդիտների» դեմ պայքարելուց»:Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ տեղյակ չէ դեպքից, որից օրեր հետո ՀՀ ոստիկանությունից տեղեկացանք, որ վարույթ է հարուցվել այս առիթով, գործը ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժին՝ քննության:

Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք պարզել, թե ովքեր են ձերբակալվածները, քանի՞ գազալցակայան է փակվել, կապարակնքվել, սակայն ՀՀ Քննչական կոմիտեն, ի դեմս Արթուր Պողոսյանի, համառորեն մեզ տեղեկություն չտրամադրեց:Օրվա վերջում միայն տարածվեց անանուն մի հաղորդագրություն, համաձայն որի՝ «ՔԿ գլխավոր վարչությունում քննվում է նաեւ մի շարք գազալցակայանների սեփականատեր Ն.Գ.-ի (ենթադրաբար խոսքը Նահապետ Գեւորգյանի որդու կամ փոխկապակցված անձի մասին է – խմբ) եւ մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել:2025 թվականի մարտի 7-ին ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ թվով 36 գազալցակայաններում, ինչպես նաեւ 7 այլ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։ 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը) եւ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը):Իսկ 7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք խափանման միջոցները:Ովքեր են ձերբակալվածները, ովքեր ինչպես են ազատ արձակվել, ինչպես են ընտրվել, թե ովքեր պետք է կալանավորվեն՝ անհայտ է:

ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը չի տրամադրում տեղեկություններ, որ հասկանանք՝ Նահապետ Գեւորգյանի որ որդուն են ձերբակալել, ձերբակալե՞լ են, թե՞ էլի բռնել, շորերը թափ են տվել ու բաց թողել: Այս գործով կասկածները ակնհայտորեն շատ են, եւ հնարավոր գործարքների մասին հավանական սցենարներն ավելի են խորանում՝ գաղտնապահության ֆոնին:«Ժողովուրդ» օրաթերթը, ամեն դեպքում, սպասում է ուղարկված հարցերի պատասխաններին, որոնք ստանալուն պես՝ կհանրայնացնենք»:

Լրահոս

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը