Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ուղերձ է հղել, որում նշված է.«Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև մարդկանց ջանքերի, նվիրումի ու երազանքների արդյունք, որն այսօր էլ շարունակում է ծառայել մեր մայրաքաղաքի հազարավոր բնակիչներին ու հյուրերին։

Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց։ Այն մեր քաղաքի շարժման, կայունության ու զարգացման խորհրդանիշն է, Երևանի դիմագիծը ձևավորող կարևոր հենասյուներից մեկը՝ իր հուսալիությամբ, արագությամբ ու հարմարավետությամբ։

Այս կարևոր կառույցի հիմքում կանգնած են մարդիկ՝ մեծանուն պետական գործիչներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Երևանն ունենա մետրոպոլիտեն, շինարարներ, ովքեր կերտել են այն, և աշխատակիցներ, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտությամբ, սիրով ու նվիրումով պահել և զարգացրել են մետրոպոլիտենը, ովքեր օր ու գիշեր հոգ են տանում, որ մետրոն շարունակի իր անխափան ընթացքը։Ես երախտապարտ եմ նրանց ամեն մի ջանքի ու նվիրումի համար, որոնց շնորհիվ Երևանի մետրոպոլիտենն այսօր ոչ միայն անցյալի փառահեղ ժառանգությունն է, այլև շարունակական զարգացման ու նոր հնարավորությունների ուղին։Մետրոյի կյանքում առանձնահատուկ տեղ ունեն նրա աշխատակիցները։ Ձեր նվիրվածությունն ու պատասխանատվությունն ամեն օր ապահովում են, որ մետրոն գործի անխափան։ Ձեր բարեխիղճ ու սրտացավ աշխատանքը մեծ ներդրում է մեր քաղաքի կյանքում։ Ձեր ջանքերով մետրոն շարունակում է արդիականանալ ու սպասարկել հազարավոր մարդկանց։

Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար։Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև մեր ուղևորներին, որոնց առօրյայի անբաժանելի մասն է մետրոպոլիտենը։Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը՝ վստահելով մեզ ձեր ամենօրյա ճանապարհի մի մասնիկը։

Շնորհակալություն համբերության, բարեկրթության ու այն փոքրիկ ժպիտների համար, որոնք բաժին են հասնում մեր աշխատակիցներին։ Ձեր ներկայությունն է, որ այս համակարգը դարձնում է կենդանի, շարունակական ու կարևոր։Մենք գնահատում եմ ձեր ընտրությունը և մաղթում հաճելի ուղևորություն։

Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության Կառավարությանն ու Երևանի քաղաքային իշխանությանն այս տարիներին մետրոպոլիտենի կողքին լինելու և աջակցելու համար։Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տարեդարձի առթիվ և մաղթում, որ մեր մետրոպոլիտենը շարունակի իր հուսալի ու անխափան երթը՝ դառնալով ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ ու ավելի արդիական։Թո՛ղ մեր ճանապարհները լինեն անվտանգ․․․»:

Լրահոս

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Լրացուցիչ նորություններ

...

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու