Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքե՞ր են Ադրբեջանին Հայաստանի հանքերի մասին տեղեկություն տրամադրում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի պետական բարձր հովանու ներքո գործող «Environmental Protection First» «բնապահպանական» կոալիցիան, որին անդամակցում են շուրջ 20 «բնապահպանական» ՀԿ-ներ (2022-2023 թթ. Արցախը շրջափակած կեղծ «էկոակտիվիստներն» են), այս շաբաթ հրապարակել է Հայաստանի հանքարդյունաբերության ինտերակտիվ թվային քարտեզը, որը տեղեկատվական շտեմարան է՝ ադրբեջաներենով, անգլերենով և հայերենով։ Այդ կոալիցիայի անդամ «Ադրբեջանի քարտեզագիրներ» ՀԿ-ն անցած տարի պատրաստել էր նաև «Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսներ» եռալեզու քարտեզը, որի հիման վրա ստեղծվել է ներկայիս թվային քարտեզը՝ հիմնված աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) ժամանակակից ծրագրերի վրա։

Այդ քարտեզի վրա օգտագործվել են Ադրբեջանի կողմից հորջորջվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» տեղանունները։ Եվ պատահական չէ, որ այդ կոալիցիայի համահիմնադիր, Միլի մեջլիսի պատգամավոր Փարվանա Վալիևան բարձր է գնահատել հանրությանը ներկայացված ինտերակտիվ թվային քարտեզում ադրբեջանական ժողովրդին «պատկանող ազգային տեղանունների», ինչպես նաև դրանց հետ կապված «պատմական քարտեզների» ընդգրկումը։Այդ քարտեզը պարունակում է տեղեկություններ օգտակար հանածոների տեսակների, գտնվելու վայրի, հիմնական աղտոտող ձեռնարկությունների և գետերը աղտոտող նյութերի մասին։ Հեղինակների խոսքով, արտադրական կազմակերպությունների մասին տեղեկությունը ստացվել է տիեզերական պատկերների վերլուծության միջոցով: Սակայն շտեմարանում օգտագործված տեղեկությունների բովանդակությունը և որոշ տեսանյութերի ռակուրսները հուշում են, որ դրանք ձեռք բերելու և նկարահանելու համար ամենևին էլ տիեզերք հասնել պետք չէ։

Օրինակ՝ Ամուլսարի դեմ պայքարող հայկական ՀԿ-ներին շնորհակալություն հայտնած ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիայի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության մասին տեղեկատվություն կարող էր տրամադրել Չեխիայի ԱԳՆ–ի դրամաշնորհային ծրագրով տարիներ շարունակ Հայաստանում գործող «Առնիկա» ՀԿ-ն, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ։ Հայկական այլ լրատվամիջոցներ ևս պարբերաբար ահազանգել են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող «Առնիկան» հայկական գործընկերների՝ մասնավորաբար «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները, իսկ վերջերս հասել են նաև Սյունիքի մարզ, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում նրանց գործունեությունը։Հայաստանի հանքերի քարտեզագրումը և դրանց բնապահպանական ազդեցության կեղծ ու չափազանցված տեղեկության տարածումը հերթական սադրանքն է Հայաստանի տնտեսության դեմ։

Թե ինչ ձևով ու երբ այս տեղեկությունը կօգտագործվի, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից հայկական հանքարդյունաբերության դեմ ճնշումը ուժգնանում է Ամուլսարի նախագծի վերագործարկման ֆոնին, ինչն ուղեկցվում է որոշ հայ «փորձագետ-բնապահպանների» ու արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերով իրենց գործունեությունն ապահովող հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկով։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար։ Ակնհայտ է, որ ադրբեջանական ղեկավարության համար Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղի ոչնչացումը կարևոր նպատակակետերից մեկն է՝ «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ օրակարգի առաջմղման հետ մեկտեղ։

Թշնամու նպատակները պարզ են ու հասկանալի, սակայն տարակուսելի է, թե ինչո՞ւ պատկան մարմինները չեն նկատում ադրբեջանցիներին բացահատ աջակցություն տրամադրող հայերին ու Հայաստանում գործող արտասահմանցիներին։

Լրահոս

Կարևոր
«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել
«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը
Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա
Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները
Հայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներ
Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներ
Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար
Կարևոր
Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Մանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ)
Փաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Կարևոր
Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով
Անկլավների հարցը՝ Փաշինյանի պլանով և դրա կատաստրոֆիկ հետևանքները՝ ՀՀ-ի համար․ Սուրենյանց (տեսանյութ)
Ուկրաինան զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել
Աննախադեպ ճնշում կա դատական համակարգի վրա. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
ՈԻՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը
Հնագետները Կոլոմնայում հայտնաբերել են 15-րդ դարի 2,6 հազար արծաթե մետաղադրամներից բաղկացած անձեռնմխելի մնացած գանձ
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)
Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի անունը
Ամեն գնով ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տանել կալանքի. փաստաբան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»

Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

Խաղաղության մասին հոգ տանելն է անվտանգային ոլորտում կարևորագույն անելիքներից մեկը. Փաշինյան

Փաշինյանը Վեհափառի ավազանի անունը չտվեց, ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ