Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նման պայմաններում չի կարելի ակնկալել, որ Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջանում կարող են օգտվել արդար դատաքննության իրավունքից


ՔԻՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԵՏԱՊՆԴՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում են Արցախի Հանրապետության գերեվարված նախկին ղեկավարների դեմ քրեական գործերը։ Նրանցից Ռուբեն Վարդանյանի առողջության ծանր վիճակի և խոշտանգումների մասին հայտնել է իր փաստաբանը [1], որին մինչ օրս թույլ չեն տվել այցելել պաշտպանյալին։ 
 
Մյուս գերիների վերաբերյալ ավելի քիչ տեղեկությունների պատճառով հնարավոր չէ անգամ մոտավոր գնահատել հոգեբանական և ֆիզիկական տառապանքների աստիճանը։
 
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուշադրություն է հրավիրում Արցախի նախկին ղեկավարության դեմ քաղաքական հետապնդումների համատեքստի վրա։ Ազգությամբ հայերի նկատմամբ ատելությունը Ադրբեջանում համակարգային է և տարածված է դպրոցական դասագրքերից [2] մինչև պետական պաշտոնյաների և երկրի նախագահի քաղաքականությունը [3]։ Հայերը Ադրբեջանում առավել հաճախ ատելության խոսքի թիրախում հայտնվող խմբերից են [4] և այս իրավիճակի բարելավմանը որևէ քայլ կամ զարգացում չի արձանագրվել։ 
 
Ըստ Freedom House-ի՝ քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության առումով Ադրբեջանը զբաղեցնում է ամենացածր հորիզոնականներից մեկն աշխարհում ։
 
Դատավարական իրավունքների կոպիտ խախտումները բազմաթիվ են քննության բոլոր փուլերում անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ քրեական դատավարությունը չարաշահվում է քաղաքական նպատակներով։ Եվրոպական դատարանի որոշումները չկատարելու առումով Ադրբեջանը առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից։
 
 Օրերս հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են դադարեցնել երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտիեի գործունեությունը [8], ինչն արդեն հաստատվել է կոմիտեի ներկայացուցչի կողմից։
 
Ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնողները ենթարկվում են առավել անմարդկային վերաբերմունքի։ Նման վերաբերմունքի դեպքերից էր Թալիշական ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբասզոդայի (Աբասով) ազատազրկումը [10] և մահը բանտում՝ Ադրբեջանի ռազմական հաղթանակի օրը։ Երկրի ղեկավարությունն այն անվանել էր «ինքնասպանություն», թեև Աբասզոդան մահվանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր կյանքը վտանգված է և կարող է ավարտվել ցանկացած պահի։
 
Նման պայմաններում խելամիտ մարդը չի կարող ակնկալել, որ Արցախի նախկին ղեկավարները և մյուս հայ գերիները Ադրբեջանում կարող են օգտվել առհասարակ որևէ, առավել ևս՝ արդար դատաքննության իրավունքից։
 
Հետևաբար՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը պետք է լինի միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների արժեքները դեռևս պահպանած պետությունների արդարացի ճնշումներն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա։ Սակայն նման ճնշումները նույնպես կարող են որևէ արդյունքի չբերել, եթե ողջ ջանքերի համակարգման և ուժեղացման կիզակետում չլինի Հայաստանի Հանրապետության ղեկավարության նպատակաուղղված աշխատանքը՝ որպես իր հայրենակիցների և քաղաքացիների անվտանգության շահառու։
 
Արցախի հայաթափման պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ։ Բնիկ ժողովրդի ցեղասպանվելու և վտարվելու դեմ պայքարող անձանց նույն արարքներում «մեղադրելը» պարզապես խեղաթյուրում է այն ամենը, ինչը կապ ունի «մարդ» և «իրավունք» հասկացությունների հետ և դեռևս 20-րդ դարում դրվել էր որպես սարսափելի հանցագործությունների կանխման և ողջ աշխարհում մարդու արժանապատվության երաշխավորման նպատակի հիմքում։
 
 Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելյայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումը որպես «արդար դատավարություն», փաստորեն, նույն կերպ ընդունում են թե՛ մարդու, թե՛ ժողովուրդների իրավունքների ավարտը։

Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո