ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մշակել և տեղակայել հակահրթիռային պաշտպանության «Ոսկե գմբեթ» (Golden Dome) նոր համակարգը, այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթի ժամանակ։
«Որպես գլխավոր հրամանատար՝ ես կենտրոնացած եմ ապագայի ամենահզոր բանակի ստեղծման վրա: Որպես առաջին քայլ՝ Կոնգրեսին խնդրում եմ ֆինանսավորել «Ոսկե գմբեթ» ամենաարդիական հակահրթիռային պաշտպանության վահանը մեր հայրենիքը պաշտպանելու համար, որն ամբողջությամբ պատրաստված կլինի ԱՄՆ-ում», - նշել է նա կոնգրեսականների ծափահարությունների ներքո։
Թրամփի խոսքով՝ այդ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրեր ուներ դեռ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը (այդ պաշտոնն զբաղեցրել է 1981-ից մինչև 1989 թվականը), սակայն այն ժամանակվա տեխնոլոգիաները թույլ չեն տվել իրականացնել այս նախագիծը։