Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գերիների նկատմամբ դաժանությունները՝ Ադրբեջանի հանցավոր էության հերթական դրսևորում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Մինչ Հայաստանում պատրաստվում են խաղաղության օրակարգին, Ադրբեջանը յուրաքանչյուր հարց օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ու Բաքվին չեն հետաքրքրում ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ համամարդկային արժեքները, ո՛չ էլ մարդու իրավունքները։

2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը հրաժարվեց COP 29 համաժողովի անցկացման հայտից՝ այն զիջելով Ադրբեջանին։ Ու այդ ու մի շարք այլ զիջումների արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 հայ գերիներ։ Դրանից հետո թվում էր, թե COP 29 համաժողովի նախօրյակին կամ դրա ընթացքում Ադրբեջանը ստիպված կլինի հանձնել գերիներին, բայց Բաքուն ոչ միայն չհանձնեց գերիներին, այլև համաժողովի ընթացքում մեղադրանքներ էին հնչում Հայաստանի հասցեին։ Փաստացի, ադրբեջանական կողմը հայ գերիների հաշվին կարողացավ առավելագույնս օգտվել COP 29 համաժողովի առիթից՝ մի կողմից՝ իր իմիջը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, մյուս կողմից էլ՝ գագաթաժողովի կուլիսներում գազային նոր գործարքներ կնքելու համար։ Չնայած որոշ երկրների ու պաշտոնյաների կողմից Բաքվում անցկացվող COP 29 համաժողովը բոյկոտի ենթարկվեց, այնուամենայնիվ, այդ միջոցառման անցկացումը Բաքվին թույլ տվեց շոշափել միջազգային հանրության տրամադրությունները։Արդյունքում Ալիևը հասկացավ, որ միջազգային հանրությունը, մեծ հաշվով, իներտ վերաբերմունք ունի մարդու իրավունքների զանգվածային խախտումների հարցում ու պատրաստ է աչք փակել ռազմական հանցագործությունների առաջ, ուստի իր ռեժիմը կարող է շարունակել առաջնորդվել նույն ոճով։ Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու հրապարակումներ են անում, որոնցում անզեն աչքով իսկ երևում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները խոշտանգումների և խեղումների են ենթարկվում։ Իսկ խոշտանգումների նպատակը շատ պարզ է՝ նրանց տանջահար անելու միջոցով ցուցմունքներ կորզել, որպեսզի հետագայում դրանք Հայաստանի դեմ օգտագործեն։Տեսնում ենք, թե ինչպես է արդարադատությունն ընդհանրապես հողին հավասարեցվում, երբ «սելի տեղը սելվորն է ճռռում»։ Փոխանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հիմա կանգնած լինեին միջազգային քրեական դատարանի առաջ՝ էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպանական հանցագործությունների իրագործման համար, դրա փոխարեն ադրբեջանական իշխանություններն այսօր մեղադրողի դերում են հանդես գալիս։Միգուցե նաև գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ ճնշում գործադրվի Հայաստանի վրա, որ հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի դեմ դատական հայցերից, քանի որ դրա արդյունքում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված ոճրագործությունները կարող են ջրի երես դուրս գալ։ Ավելին, միգուցե մի օր էլ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերին ավելանան նաև հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների մասին թեմաները։Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով պետք է աշխատի իր միջազգային գործընկերների հետ Բաքվի դատական շոուի հետ կապված իրադարձությունները հանրահռչակելու գործում։ Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ից այս առիթով վերջապես հայտարարությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ շարունակելու են գերների հետ կապված թեման բարձրացնել տարբեր հարթակներում և ձևաչափերով։ Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե իրենք ամենօրյա աշխատանք են կատարում, սակայն չեն բարձրաձայնում՝ «չվնասելու» սկզբունքով: Համապատասխան տեղեկություն չունենալու պատճառով հակառակը պնդել չենք կարող. գուցե և այդպես է: Սակայն բանն այն է, որ առնվազն միջազգային հարթակներում, որտեղ մասնակցում և ելույթ են ունենում հայ պաշտոնյաները, պետք է մաքսիմում բարձրաձայնել այդ հարցերը:Մյուս կողմից՝ զարմանալի է միջազգային հանրության լռությունը, իսկ ավելի ստույգ՝ անգործությունը։ Օրինակ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը նշում է, թե Եվրոպական միությունը շատ հստակ ասել է, որ իրենք ակնկալում են արդար դատավարություն։ Բայց գերիների նկատմամբ իրականացվողը ԵՄ ներկայացուցչի կողմից ընդհանրապես դատավարություն որակելն արդեն իսկ տարօրինակ է։ Իրականում այն արհեստածին շոու է ու խոշտանգումների սեսիա։ Ամերիկյան կողմն էլ մարդու իրավունքների հետ կապված ամեն մի փոքր դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է տարածում, սակայն գերիների հարցով քար լռություն է։ Մի՞թե Վաշինգտոնում չեն տեսնում, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Թե՞ նորից աշխատում է բազմակի ստանդարտների սկզբունքը...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Լրացուցիչ նորություններ

...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո