Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խոշորացման առումով խնդիր չկա. ո՞ր տարբերակն է գյուղատնտեսության համար առավել արդյունավետ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2025 թվականների ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում էր գյուղատնտեսությանը, ի մասնավորի՝ վարկերի տոկոսների սուբսիդավորմանն ու ինտենսիվ այգի հիմնելու դեպքում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմանը: Վերջին շրջանում սկսել են տարբեր կարծիքներ հնչել, որ այդ ծրագրի հիմնական շահառուները խոշոր հողատերերն են, նշվում են նաև որոշ անուններ: Իրականում արդյո՞ք գյուղացիները տուժում են, իսկապե՞ս միայն խոշոր հողատերերն են օգտվում դրանից:«Փաստ» թերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում ամեն ինչ միանշանակ չէ:

Բանն այն է, որ, պայմանականորեն, ասենք, 1000 քմ տարածքի վրա անհնար է իրականացնել այն ծրագրերը, որոնց առումով պետք է տրամադրվեր սուբսիդավորումը: Որևէ մեկն այդպիսի հողակտորի վրա պարզապես չի կարող ապահովել համապատասխան ենթակառուցվածքներ: Իրական նպատակը խոշորացման միջոցով առավել մեծ արդյունավետություն ապահովելն է: Դրա արդյունքում, մեր տեղեկություններով, շատ գյուղացիներ կարողանում են աշխատել օրական մինչև 10-12 հազար դրամ աշխատավարձով, այսինքն՝ ոչ թե 1-2 ամիս, այլ տարին 12 ամիս կայուն եկամուտ ունենալ, միևնույն ժամանակ հնարավոր է լինում ապահովել կայուն արտահանման ծավալներ:Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին, ապա մասնավորաբար «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը նախ հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է ստացվում, որ ամեն նախաձեռնություն միանգամից վատ է դիտարկվում: «Ցավոք, ունենք այնպիսի գործադիր իշխանություն, որը երբ պարզապես ասում է՝ բարև, հասկանում ես, որ այդ բարևի մեջ լինելու է սխալ: Քանի որ գործադիրն ունի սխալ անելու հատկությունը, կամայական պրոյեկտ, որը գալիս է, առաջին բանը, որ ուզում են անել, բացասական գնահատական տալն է», -ասում է Պիպոյանը:

Նա նշում է, թե որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ գյուղատնտեսության վիճակը մեր երկրում վատանալու էր, բացատրում կոնկրետ օրինակով. «Մեծ պապն ուներ մեծ հող, նա իր հողը թողել էր երեք որդիներին, արդեն այդ հողը երեք անգամ փոքրացել էր, հետո որդիներից ամեն մեկը թողել էր իրենց երկու կամ երեք որդիներին, ևս երկու անգամ փոքրացել էր: Հիմա մի սերունդ էլ է փոխվում, ու այն մեծ հողակտորը փոքր կտորների վերածվեց: Մեկը մշակում է, կողքինը չի մշակում, իսկ փոքր տարածության մեջ արդյունավետ կառավարում չկա։

Պետք էր անել այնպես, որ տեղի ունենա խոշորացում: Խոշորացումը հնարավոր էր իրականացնել երկու եղանակով՝ բոլորին թույլ տալ կամ այնպես անել, որ խոշորը գա, փոքրի հետ միավորվի, կամ փոքրերը միավորվեն իրար հետ, և ստեղծեն արժեք։Հիմա, երբ քաղաքականության մշակման տեսանկյունից չես կարողանում գտնել այնպիսի լուծում, որ և՛ խոշոր բիզնեսը կարողանա հանգիստ բիզնես անել, և՛ փոքրը պարզապես սպասարկող չդառնա, այդ նույն գյուղացին, որ այսօր պարզապես գործի տեր է դարձել բիզնեսի հաշվին, դժգոհելու է, որովհետև նա արդեն ոչ թե գործընկեր է, այլ սպասարկող:

Բայց իրականում այստեղ մեղավորությունը ոչ թե գյուղացունն է կամ բիզնեսինը, այլ քաղաքականություն մշակողինը, որը չի կարողացել այնպիսի քաղաքականություն մշակել, որ հողին շունչ տվողը, որը նաև կապիտալը՝ խոշոր բիզնեսը, պետք է լինի, մի կողմից ցանկանա մտնել խաղի մեջ, մյուս կողմից՝ գյուղացին էլ ուրախանա, որ բիզնեսը եկել է, և ինքը կայուն եկամուտ ունի»:Այդուամենայնիվ, ինչո՞ւ է թիրախավորվում խոշոր բիզնեսը: «Ապրում ենք մի իրականությունում, որտեղ հարուստներին, կապիտալ ստեղծողին չեն սիրում: Ներդրված չէ համակարգ, որն ունենա որոշակի իմաստով սոցիալական արդարության բաղադրիչ: Սկանդինավյան երկրները դրանով են տարբերվում: Եթե շատ-շատ ես աշխատում, շատ էլ հարկ ես վճարում, եթե քիչ ես աշխատում, քիչ ես հարկ վճարում:

Երբ ծայրահեղ աղքատն իր կողքին տեսնում է ծայրահեղ հարուստի, բնականաբար, հասարակությունը բևեռացվում է, կապիտալի նկատմամբ թշնամություն է առաջանում: Հիմա պետությունը պետք է խելք ունենա և այնպես վարվի, որ կապիտալի նկատմամբ թշնամություն չառաջանա, և կապիտալը ստեղծի բարիք: Գյուղերը պետք է ապրեն, այնտեղ պետք է գումար հոսի, բայց այդ գումարը պետք է հոսի այնպես, որ գյուղացին ոչ թե նյարդայնանա, այլ ուրախանա:

Պետությունը պետք է կարողանա այնպիսի քաղաքականություն մշակել, որ մի կողմից բիզնեսն ու կապիտալը չորոշեն փախնել, ասելով՝ դա իմ ոլորտը չէ, այսինքն՝ բիզնեսի գումարները հոսեն դեպի այդ ուղղություն, մյուս կողմից՝ հոսեն այնպես, որ գյուղացին չլինի դժգոհ, այսինքն՝ ունենա գործընկերոջ կարգավիճակ, թեկուզ փոքր շահաբաժնի»,-ասում է Բաբկեն Պիպոյանը:Հավելում է՝ խնդիրը ոչ թե խոշորացումն է, ոչ թե այն է, որ այստեղ խոշորը մասնակցում է, այլ այն, որ չեն կարողանում մշակել մեթոդաբանություն, որ բոլորը լինեն ներառական, թե չէ խոշորի մասնակցելը պրոբլեմ չէ:

Լրահոս

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ
Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն
Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար
«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան
Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը

Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի

Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան