Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է տնտեսական ակտիվության ցուցանիշների վերանայումները


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատական տնտեսակարգով երկրներում ռեսպոնդենտները հաճախ են հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող նախնական ամփոփումները հաջորդող ժամանակաշրջանում ենթարկում ճշգրտումների կամ վերանայումների, ապա այդպիսի տվյալները որակվում են որպես նախնական, իսկ վիճակագրական թողարկումները՝ որպես վիճակագրական տվյալների նախնական թողարկումներ, ըստ օրենքի, որոնք հետագայում ենթակա են վերանայման պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից։ Այս մասին հայտնեցին ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Դեռևս հունվարի 31-ին, երբ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» 2024թ. դեկտեմբերի արդյունքներով մամուլի հաղորդագրությունը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում հարցադրում արեց, թե որևիցե մեկը կբացատրի, որ եթե 2024թ. հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունվար նոյեմբերի համեմատ հավելաճը 7.4% էր և 2024թ. դեկտեմբերը 2023-ի նկատմամբ՝ 4.7%, ապա ինչպես է 2024թ. հունվար-դեկտեմբերը 2023թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ կազմել 8%։ Փետրվարի 28-ին Ազգային ժողովում կազմակերպված քննարկումների ժամանակ նա նորից անդրադարձավ այդ հարցին, այս անգամ մեղադրանք ներկայացնելով, որ թվերի փոփոխություններ են կատարվում՝ խախտելով վիճակագրության մասին օրենքը։ 

Խնդիրը պարզաբանել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը. «Նախ ս․թ․ հունվարի 31-ին հրապարակված Ձեր կողմից նշված հաղորդագրության մեջ, բոլոր էջերում, «1.» հղման ներքո նշված է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ամսական ցուցանիշների վերանայման հիմքը։ Այն է՝ «Ցուցանիշների փոփոխությունները պայմանավորված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունների վարչական ռեգիստր վարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 2024թ.-ի տվյալների 30.01.2025թ.-ի դրությամբ ճշգրտմամբ», ինչի արդյունքում նախ վերանայվել են «Ծառայության» բոլոր ամիսների ցուցանիշները, որի հիման վրա էլ վերահաշվարկվել են ՏԱՑ–ի ցուցանիշները։


Անդրադառնալով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենսդրության պահպանմանը, նախ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենքը մշակվել է ՄԱԿ–ի մոդելային օրենքին համապատասխան, որի հեղինակային խմբում ներառված ՄԱԿ–ի, ՄԱԿ–ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Եվրոստատի և Եվրոպայի Ազատ առևտրի ասոցիացիայի միջազգային փորձագետներից զատ, որպես ազգային փորձագետ, ընդգրկվել էր նաև վիճակագրական կոմիտեի (Արմստատի) նախագահ Ստեփան Մնացականյանը։ Օրենքի հոդված 4-ի մաս 1-ի 13)-րդ կետով սահմանված է, թե ինչ է նշանակում վերանայված վիճակագրությունը։ Դա ռեսպոնդենտների կողմից կատարած ճշգրտումների (փոփոխությունների) արդյունքում տարածված պաշտոնական վիճակագրության վերանայումն է։ Տվյալ դեպքում ռեսպոնդենտը վարչական ռեգիստր վարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Նույն տեղում 4)-րդ կետով սահմանված է, թե ինչ են վարչական տվյալները։ Այն է՝ «Տվյալներ, որոնք հավաքված են վարչական նպատակներով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից, որոնք այլ են, քան պաշտոնական վիճակագրության արտադրողներինը, և որոնց հավաքման իրավական հիմքն այլ է, քան վիճակագրական օրենսդրությունը»։ 

Տվյալների հավաքման գործընթացում ռեսպոնդենտների հետ հարաբերություններին վերաբերող դրույթները սահմանված են 19-րդ հոդվածում, իսկ վարչական տվյալների հասանելիության մասին դրույթները՝ 20-րդ հոդվածում։ «Վիճակագրական տվյալների տարածումը» խորագրով 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Տարածված պաշտոնական վիճակագրության մեջ հայտնաբերված սխալները ենթակա են ուղղման, իսկ ուղղումները հրապարակվում և հաղորդվում են օգտագործողներին հնարավորինս սեղմ ժամկետում»։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատական տնտեսակարգով երկրներում ռեսպոնդենտները հաճախ են հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող նախնական ամփոփումները հաջորդող ժամանակաշրջանում ենթարկում ճշգրտումների կամ վերանայումների, ապա այդպիսի տվյալները որակվում են որպես նախնական, իսկ վիճակագրական թողարկումները՝ որպես վիճակագրական տվյալների նախնական թողարկումներ։ Դրանով պայմանավորված, «Տարածման քաղաքականությունը» խորագրով հոդված 32-ի մաս 2-ով սահմանված է, որ «Վիճակագրական տվյալների նախնական թողարկումները, որոնք հետագայում ենթակա են վերանայման պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից, հստակ մատնանշվում են որպես այդպիսին»։

Ուստի հաշվետու տարվա ընթացքում վիճակագրական բոլոր ամսական թողարկումները համարվում են նախնական, ինչպես որ նշված է խնդրո առարկա մամուլի հաղորդագրության խորագրում։ Անգամ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար, նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակվող «Վիճակագրական ցուցանիշների տարեկան թողարկման օրացույցում» «Ընթացիկ կարգավիճակը» սյունակում յուրաքանչյուր ցուցանիշի դիմաց նշվում է այդ ցուցանիշի բնույթը՝ նախնական, օպերատիվ, ճշգրտված և վերջնական։ Նույն կերպ, յուրաքանչյուր տարի հրապարակվում է նաև ՀՆԱ–ի վերանայման ժամանակացույցը տվյալ տարվա համար։

Այնպես որ, եթե որևիցե ռեսպոնդենտ, այդ թվում՝ վարչական ռեգիստր վարող պետական մարմին, կատարել է ճշգրտումներ, ապա Արմստատը պարտավոր է հնարավորին սեղմ ժամկետում վերանայել համապատասխան ցուցանիշը՝ այդ մասին պաշտոնական վիճակագրության օգտագործողներին հաղորդելով համապատասխան հրապարակման մեջ (բացառությամբ վերանայումների օրացույցով սահմանված դեպքերի)։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյան․ ՀԷՑ-ն իրենցն է, բայց վճարողը ժողովուրդն է․ ահա թե ինչպես կարող էին թալանել
Քանի դեռ կան ավտոմեքենաները, ավտովթարները տեղի են ունենալու. Փաշինյանը՝ ողբերգական վթարների մասին
Հայաստանի անկախությունը վտանգվա՞ծ է․ Մոսկվայի զգուշացումն ու ՀԱՊԿ-ի հնարավոր պատժամիջոցը
Պետք է հասկանալ մեր «բարերարների» ծագումնաբանությունը՝ 64 միլիարդ դրամի չարաշահման համատեքստում
Դիտարկում չունեմ. Փաշինյանը՝ ընդդիմության երեկվա հավաքի մասին
Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց. Ռուսաստանը սպառնալիք չէ․Պուտին
Փաշինյան․ Նպատակ ունենք Հայաստանը դարձնել արհեստական բանականության ոլորտի ներդրումների կենտրոն
ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Կարևոր
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
2027-ին պլանավորվում է 22 միլիարդ դրամ հատկացնել ԱԳՄԱ նախարարությանը
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»
Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել