Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքվում դատում են 23 հոգու, պետք է հասկանանք, որ սա մեր մեր ազգի ու երկրի ստորացումն է. ամբողջ հանգույցն իշխանության մեջ է. Գուրգեն Խանջյան


Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին, գերիներին հայրենիք վերադարձնելու պահանջով բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։

Նախորդ շաբաթվա վերջին հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ արտգործնախարարության մոտ. պահանջը մեկն էր՝ նիստ հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ և նրանց ներկայացնել Բաքվում հայ պատանդների նկատմամբ իրականացվող խոշտանգումները։

Այնուհետև ակցիաները շարունակվեցին կառավարության և ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի մոտ։

Այսօր ևս այդ բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով՝ հայ պատանդներին, գերիներին հայրենիք վերադարձնելու համար, նախ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի՝ գան ազգային ուժեր, որոնք կբանակցեն այդ հարցի շուրջ։«Այս հարցի հետ կապված ճանապարհը դժվար է, այսինքն՝ դժվար է այն իրագործել։

Կարծում եմ՝ ամբողջ հանգույցն իշխանության մեջ է, և միայն իշխանափոխությունից հետո է հնարավոր հարաբերություններ հաստատել դաշնակիցների, մոտիկ հարևանների հետ, որոնց միջոցով էլ հնարավոր կլինի ձայն բարձրացնել ու բանակցություններ վարել։ Ըստ իս, այստեղ բանակցություններն ընթանում են ավելի շատ սեփական իշխանությունը պահպանելու գնի շուրջ, քան թե Արցախի շահերի կամ պատանդների համար։ Ես չգիտեմ՝ գուցե գերիներին ազատելը հակառա՞կ է իրենց շահերին։

Միայն մեր ձայնով գերիներին ազատել չի լինի, կամ էլ Ադրբեջանն այնպիսի բաներ կպահանջի, որն իրագործել չի լինի։ Մեզ հետ խաղ են խաղում, իսկ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջելու գնով են առաջ շարժվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Խանջյանը։

«Բաքվում դատում են 23 հոգու, դատավարությունը շատ դաժան է, մեղադրանքները՝ նույնպես, բայց պարզ պետք է հասկանանք, որ սա մեր ազգի ու երկրի ստորացումն է։ Այս դատից հետո Բաքուն պահանջելու է նաև բոլոր այն անձանց, որոնք ինչ-որ կերպ եղել են Արցախում, Արցախի արդարությունը պաշտպանելու համար զենք է վերցրել։ Բաքուն բոլոր այս մարդկանց համարելու է հանցագործ։

Այս իշխանությունները չեն հասկանում, որ իրենց էլ են հասնելու, իրենք էլ են հրամաններ տվել Արցախում։

Իշխանությունները չեն ասում, թե, օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչի՞ համար է կռվել, չեն ասում, որ այս մարդիկ իրենց հայրենակիցներին են պաշտպանել։

Սրանք կցկտուր ինչ-որ բաներ են ասում, ծնկաչոք են, ցավալի է, բայց սա փաստ է»,- ընդգծեց Գուրգեն Խանջյանը։Հիշեցնենք, որ 2023 թվականին Արցախում ապօրինի կալանավորվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին 3 նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Լրահոս

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար
Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը
Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել