Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը գնել է սեփականացված մանկապարտեզը և հիմնանորոգելուց հետո վերադարձրել այն վարդենիկցիներին (տեսանյութ)


«Բարերարի նվերը հասավ հասցեատերերին․ մեր հրապարակման հետքերով2021 թվականին, մեր հրապարակումներից մեկում տեղեկացրել  էինք, որ ՌԴ Տյումենի հայ համայնքի ղեկավար, ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչ Աբրահամ Հովեյանը մեծ նվեր է արել համագյուղացիներին՝ համայնքին վերադարձնելով նրանցից յուրացված մանկապարտեզի շենքը»,– գրում է «Հայկական ժամը»՝ հավելելով․

«Եվ ահա, տարիներ անց, գնացինք մեր հրապարակման հետքերով, պարզելու՝ արդյո՞ք բարերարը հավատարիմ եղավ իր խոստմանը։Ինչին ականատես եղանք տեղում, փոխանցում ենք մեր ընթերցողներին։Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, Վարդենիկի մանկապարտեզը սեփականաշնորհվել, այնուհետեւ վաճառվել էր անհատի, ինչի արդյունքում, Հայաստանի ամենամեծ համայնքը մնացել էր առանց մանկապարտեզի։

Ճիշտ է, 2018թ-ից, Վարդենիկի այն ժամանակվա գյուղապետ Հովհաննես Հովեյանի նախաձեռնությամբ, տարբեր ատյաններից թույլտվություններ կորզելու արդյունքում հաջողվել էր Վարդենիկի նախկին հիվանդանոցի շենքի մի հատված հիմնանորոգել ու համապատասխանաբար կահավորել ու շահագործել որպես մանկապարտեզ, սակայն այն չէր կարողանում բավարար թվով երեխաների նախնական կրթություն ստանալու հնարավորությունը ապահովել ։

Այս ամենի մասին տեղեկանալով, Աբրահամ Հովեյանը որոշում է անձնական միջոցներով գնել սեփականացված մանկապարտեզը եւ վերադարձնել վարդենիկցիներին։Բնակավայրում, բնակիչների հետ զրույցում մեզ տեղեկացրին, որ սեփականաշնորհված մանկապարտեզի համար, որը գտնվում է գյուղի կենտրոնում, բավականին մեծ գին է պահանջվել, ու Աբրահամ Հովեյանին հորդորել են, որ ավելի մատչելի գնով հնարավոր է ուրիշ ազատ տարածք գնել ու կառուցել նորը, սակայն բարերարը մնացել է անդրդվելի՝ պնդել է, որ տիպային մանկապարտեզը պետք է գնի ու վերջապես այն ծառայի իրական նպատակին։

-Սովետի ժամանակ մեծ, հսկայական մանկապարտեզ էր,-պատմում են վարդենիկցիները,- Բայց, բնականաբար, այն ժամանակ էլ չուներ այն տեսքն ու շքեղությունը, որ հիմա տեսնում եք, թեեւ տիպային շենք էր, բայց նկուղում ջուր էր հավաքվում, գորտերի կռկռոցից հլը էն ժամանակ երեխեքը չէին կարում քնեին, իսկ հիմա մտեք ներս ու կտեսնեք ինչա կատարվում։Մանկապարտեզում հանդիպեցինք տնօրեն Նինել Հովհաննիսյանին ու տեխնիկական աշխատակիցների, ովքեր վերջին նախապատրաստական աշխատանքներն էին իրացնում մանկապարտեզում․ «Մի ամիս շուտ եք եկել, հիմա հիմնանորոգումից հետո մաքրման աշխատանքներն ենք անում, որ դասավորվենք՝ մի ամսից կլինի բացումը» ասելով, մեզ ուղեկցեցին տնօրենի մոտ։Նինել Հովհաննիսյանի փոխանցմամբ, հիվանդանոցի շեքում գործող մանկապարտեզ հաճախում են թվով 90 երեխաներ, տարածքից ու պայմաններից ելնելով, իսկ նոր մանկապարտեզի բացվելուց հետո նրանց թիվը կավելանա 80-ով, թեեւ դեռ երեխաներ կան, ովքեր չեն հասցրել հերթագրվել։Տեղում պարզեցինք հետեւյալը․ 2021թ-ի հոկտեմբերին, Աբրահամ Հովեյանը գնել է քայքայված մանկապարտեզի շենքը, որից միայն պատերն են մնացել ու նվիրել համայնքին, ինչից հետո Կառավարության սումբվենցիոն ծրագրով, հիմնանորոգվել ու վերազինվել է գույքով ու տեխնիկայով։6 խմբի՝ թվով 180 երեխայի համար նախատեսված մանկապարտեզում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների զարգացումը եւ բարեկեցիկ առօրյան կազմակերպելու համար։Մանկապարտեզը հագեցած է ամբողջովին նոր գույքով, խոհանոցային եւ լվացման տեխնիկաներով։ Տանիքը պատված է չհրկիզվող նյութով, «Ջի Այ Զեթ» հիմնադրամի եւ համայնքապետարանի ներդրումով ապահովված է արեւային կայանով։Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար եւս ստեղծված են հարմարեցված պայմաններ, մանկապարտեզն ունի հատուկ մանկավարժ, բուժկետ, մեկուսարան, համալրված են բոլոր հաստիքները։ Բոլոր նախադրյալները կան, որ փոքրիկ վարդենիկցիների նախնական ուսումնառությունը անցնի բարձր մակարդակով։Ի դեպ, մանկապարտեզի նկուղը, որը բնակիչների պնդմամբ ճահճային տարածք է եղել, այժմ վերածվել է ապաստարանի, որտեղ առկա է հակահրդեհային կայան, օդափոխման համակարգ եւ ձայնային շչակներ, որոնք հուսանք որ երբեք չեն օգտագործվի։

Այս գեղեցիկ ու ամբողջական տեսքը միայն ստվերում էին ցանկապատից դուրս, ցելոֆանե թաղանթով ծածկված բնակիչների վագոն-տնակները, որը նրանց փոխանցմամբ գարունը բացվելուց հետո հեռացնելու են, քանի որ անօրինական են ու համայնքապետարանից ծանուցումներ են ստացել, որ մարտ ամսից դրանք կապամոնտաժվեն։

Հ․Գ․ Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Աբրահամ Հովեյանը  լինելով Տյումենի հայ համայնքի ղեկավարը, տեղում միշտ նպաստել է ազգային արժեքների պահպանմանը, խթանել հայկականության պահպանմանը հայրենիքի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների համար։

Աննա Գրիգորյան»։

Լրահոս

Էրդողանը կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել պաղեստինյան հարցի լուծման համար
Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը
Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Թրամփ
Թրամփը զրուցել է Լիբանանի նախագահի հետ. Axios
Կարևոր
Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը
Հրդեհ՝ Երևանում գտնվող պահեստային տարածքներից մեկում
Չիչեն Իցա. մայաների քաղաքակրթական ժառանգությունը
«Հասկանում եմ՝ ինչ վիրավորանքներ կարող են լինել, բայց պարտավոր եմ երիտասարդներին թողնել խաղաղ ՀՀ»
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովին
Բագրատ Սրբազանն անազատության մեջ է, քանի որ առջևում ընտրություններ են, որ իր խոսքը ազդեցիկ կլինի
Հերթական որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների դեմ
Արյուն ու խուճապ Թուրքիայում․ դպրոցը վերածվել է պատերազմի դաշտի
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի և 17 գործիչների փաստաբանական թիմի ասուլիսը
Նախընտրական շոու-ծրագիր է, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք. Մամիկոն Ասլանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին մեղադրանք է առաջադրվել
Էս ռեպրեսիաների ռեժիսյորը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը․ Էդգար Ղազարյան
Լույսը վառի՛ր. Ուժեղը
Չինաստանը մարտահրավեր է նետում Արևմուտքին․ նոր ուժերի բալանս
Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով

Լրացուցիչ նորություններ

...

Չիչեն Իցա. մայաների քաղաքակրթական ժառանգությունը

«Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան

Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու

Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան վկայական․ ՍԱՏՄ

Չորս ժամ անհետացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը չի հերքում իր մասնակցությամբ ծեծկռտուքի լուրերը (տեսանյութ)

18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց

Երբ կարող է պատերազմ սկսվել Թուրքիայի և Իսրայելի միջև. Արշակ Սրբազանը չի կալանավորվի (տեսանյութ)

Ինչպես վիզուալ մեծացնել փոքր բնակարանը (տեսանյութ)

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին

Պատգամավորներից պահանջել ենք, որ իրենց դիրքորոշումը հայտնեն. Բաղդասարյանը 44-օրյայի զեկույցի մասին

«Թույլ չենք տալու նորից Դավիթներ խժռես, Նիկոլ» ․ Նարե Սոսե

Ես պատրաստ եմ Դավիթի փոխարեն բանտ նստել, միայն թե երեխեն դպրոցն ավարտի․ տիկին Լիդա

Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Դատախազը պահանջում է չվերացնել Վեհափառի խափանման միջոցը․Փաշինյանը կներկայացնի 2025–ի հաշվետվությունը

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող  հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում  և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ)

Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Այդ երեխան հանցագործ չէ․ մի քանի մայրեր նստացույց են անում Դավիթին ազատելու պահանջով

Այստեղ ենք մնալու, որ երկրորդ Եռաբլուր չունենանք․ հերոսի կին

Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում