Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին, Արցախի ղեկավարությանը և բոլոր հայ ռազմագերիներին․ Հայկական Փի Ար ասոցիացիա

Հայկական Փի Ար ասոցիացիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները, անօրինական ձերբակալությունները և անարդար դատավարությունները։ Այս մասին ասված է Հայկական Փի Ար ասոցիացիայի հայտարարության մեջ։
«Այս գործողությունները ոչ միայն կոպտորեն խախտում են միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքները, այլև հանդիսանում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության շարունակությունը՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտ ստեղծել և ճնշել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս ապրող հայությանը։

44-օրյա պատերազմից առայսօր տասնյակ հայեր՝ պետական, ռազմական և հասարակական գործիչներ, ինչպես նաև մեր հայրենակից ռազմագերիները պահվում են Ադրբեջանի բանտերում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի՝ խոշտանգումների, հոգեբանական ճնշումների՝ ներգրավվելով կեղծ մեղադրանքներով շինծու դատավարությունների մեջ։ Նրանց նկատմամբ իրականացվող վայրագությունները հակասում են Ժնևի կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և բոլոր միջազգային իրավական նորմերին։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ բոլոր հնարավոր դիվանագիտական, իրավական և քաղաքական միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու իրենց քաղաքացիներին և ապահովելու նրանց ազատ արձակումը։ Հայաստանի պետական կառույցների պասիվությունը կամ անարդյունավետ քայլերն անընդունելի են և չեն կարող արդարացվել։

Միաժամանակ, միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները պետք է դադարեցնեն անտարբերությունը և գործուն քայլեր ձեռնարկեն՝ ձեռնպահ մնալ հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից, միաժամանակ ստիպեն Ադրբեջանին դադարեցնել շինծու դատավարությունները։ Այս հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում և բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, որոնք տարիներ շարունակ ամենաբարձր միջազգային ամբիոններից բարձրաձայնել են մարդու իրավունքների կարևորությունն ու գերակայությունը։ Պետք է կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր պատերազմական հանցագործությունների համար։

Մենք պահանջում ենք Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Մարդու իրավունքները, արդարադատությունը և միջազգային օրինականությունը չպետք է դառնան քաղաքական շահարկումների և էթնիկ ատելության զոհ»,– նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները
Ծառուկյանի և կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Տոնոյան
Կարևոր
Կիևում ռուսական հրթիռները հարվածել են բնակելի տներին․ կան զոհեր ու վիրավորներ
Ովքե՞ր չեն կարողանա օգտվել վարորդական վկայականի վերականգնման հնարավորությունից
Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով
Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)
Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց
Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի
ՈՒՂԻՂ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Կարևոր
Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ)
Կարևոր
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
«Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

Լրացուցիչ նորություններ

...

Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)

Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին (տեսանյութ)

Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են

Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը

Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը

Վախի ապառիկի գերին ենք դարձել. այս նկարները նրանց ամենամեծ վախերն են. Տոնոյան (տեսանյութ)

Վերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը

«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար

Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանին փոխարինում Ռուբինյանով. Հարցում (տեսանյութ)

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ ՔԿ

Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են