Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ընտրությունների հեռանկարը և «ապագա կա»-ի կործանարար հետևանքների դասերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական հերթական ընտրություններին։ Իրապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացը վճռորոշ է լինելու մեր երկրի համար։

Նշում ենք հաջորդ տարին՝ չբացառելով նաև այս տարեվերջին արտահերթ ընտրությունների հավանականությունը: Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստը մնում է փաստ, որ առաջիկա ընտրությունները «յոթ սարից այն կողմ» չեն:

Եվ հասկանալի է, որ մեր քաղաքացիների ձայներից է կախված լինելու, թե ինչ իրավիճակ կունենանք, ներկա պարտվողական, զիջողական, կոլապսային վիճակը կփոխվի, թե ոչ։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժող կիրառելու է վարչական ռեսուրս, այդուամենայնիվ, նրա վարկանիշն այնքան ցածր է, որ մեր քաղաքացիների ակտիվության, սթափության ու անցած տարիներից դասեր քաղելու ունակության պարագայում նույնիսկ դա չի կարող փրկել ներկա իշխանություններին:

Իսկ մինչ այդ փորձենք վերհիշել, թե ինչպես էր 2021 թվականին Փաշինյանն իր ընտրարշավն իրականացնում և ինչ մեծ խոստումներ էր տալիս։ Նա մուրճը ձեռքին բնակավայրից բնակավայր էր գնում՝ հայտարարելով, թե ինքը պողպատե մանդատ է ցանկանում, և իր ընտրությունից հետո մուրճը գործելու է։

Բայց իրականում այդ մուրճը գործեց միայն ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Նկատի ունենք առաջին հերթին բազմաթիվ ընդդիմադիր գործիչների ու իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձանց նկատմամբ քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը։

Ու մինչև այսօր տեսնում ենք այս գործընթացի շարունակությունը։ Ավելին, որքան մոտենան ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանն ավելի ուժգին է կիրառելու իրավապահ համակարգը՝ որպես իր քաղաքական ու անձնական շահերի սպասարկման գործիք:

Իսկ մյուս կողմից էլ դեռ 2018 թվականի իշխանափոխությունից ու նույն թվականի ընտրությունների քարոզարշավից սկսած արմատավորվող ատելության և թշնամանքի գեներացման «մշակույթը» 2021 թվականին ավելի խորացավ՝ ի հեճուկս առկա բարդ իրավիճակի։

Ավելին, այդ ամենը հիմա նոր «բարձունքներ» է նվաճում: Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ լրահոսում արդեն սովորական են դարձել մեկը մյուսին վնասելու, ծեծուջարդի ու սպանությունների մասին հաղորդագրությունները։

Էլ չենք խոսում այն մասին, որ սոցցանցերում պարզապես հայհոյանքի, սպառնալիքների, չարության, ատելության «խրախճանք» է, որը, բնականաբար, ավտոմատ տեղափոխվում է իրական կյանք:

Մյուս կողմից՝ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (թե՛ 2018 թվականին, թե՛ հատկապես 2021 թվականի ընտրությունների ժամանակ), որ ժողովրդից թալանվածը հետ է բերելու, բայց նրա պաշտոնավարման հերթական ժամկետն արդեն մոտենում է ավարտին, ժողովուրդն այդպես էլ չի նկատում, որ թալանվածը վերադարձվում է իրեն։

Եթե իսկապես մեծ միջոցներ վերադարձված լինեին, ապա կարելի էր դրանով ժողովրդի համար կոնկրետ հարց լուծել։ Առավել մանրակրկիտ դիտարկելու դեպքում կհասկանանք, որ մի քանի ցուցադրական հաղորդագրություններից, աղմուկ-աղաղակից ու չնչին չափերի վերադարձված միջոցներից բացի ոչինչ չկա։

Հիմա Փաշինյանն իր սոցցանցի էջում կենտրոնանում է 2010 թվականի արտադրության ինչ-որ «Range Rover»-ի, կամ մի քանի մետր հողատարածքի վերադարձի վրա։ Ընդունեք, որ զավեշտալի է։

Ավելին, ոչ միայն զավեշտ է, այլև ուղղակի ծաղր հանրության, հատկապես իր կողմնակիցների նկատմամբ, որքան էլ նրանք հիմա արդեն շատ փոքրաթիվ լինեն:

Սրան զուգահեռ իշխանությունները ժողովրդի հաշվին, այսինքն՝ հարկատուների վճարած գումարներով ոչ միայն խոշոր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, այլև բազմաթիվ այլ շռայլ ծախսեր են իրականացնում։

Դեռ չենք խոսում այն մասին, որ շատ գնումներ էլ կատարում են գաղտնիության քողի ներքո, որ հանրությունը տեղյակ չլինի։Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարում էր, թե «ապագա կա», որն էլ դարձավ իր ընտրարշավի կարգախոսը։

Պարզվեց՝ ապագա կա միայն քպականների ու նրանց մերձավորների համար: Իսկ հայ ժողովուրդը հիմա «վայելում է» այդ «ապագան», երբ 2023 թվականին Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, հազարավոր արցախցիներ ուղղակի բռնագաղթի ենթարկվեցին։

Այդ «ապագայի» մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասն այսօր գտնվում է օկուպացիայի տակ, գումարած, որ Տավուշում իրականացված «սահմանազատման» արդյունքում նոր տարածքներ զիջվեցին հակառակորդին։

Մյուս կողմից՝ հենց Փաշինյանն էր, որ ընտրարշավի ժամանակ խոստանում էր, թե Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու է, բայց մինչ օրս ոչ միայն գերիներ կան Ադրբեջանում, այլև Բաքուն գերեվարել, պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և նրանց մասնակցությամբ դատական շոու նկարահանում։

Փաշինյանը խոստանում էր, որ պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, բայց դրա փոխարեն արտաքին պարտադրանքը բերում է մեր ներքին հանրային կյանք։ Իրավիճակն այնտեղ է հասել, որ արդեն Ադրբեջանն ու Թուրքիան պետք է որոշեն, թե հայ ժողովուրդն ինչպիսի պետության մեջ պիտի ապրի կամ ինչպիսի Սահմանադրություն ունենա։

Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվից հնչող պահանջներին համապատասխան՝ Փաշինյանը սկսել է նոր Սահմանադրություն ունենալու նախապատրաստությունը՝ չնայած լոլոներ է կարդում, թե իբր դրանով բարձրանալու է Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանում։

Նոր Սահմանադրության ընդունման նպատակը շատ պարզ է՝ հանրային մակարդակում ընդունելի դարձնել հայ ժողովրդի անօտարելի իրավունքներից ու պահանջատիրությունից հրաժարվելը։ Ու դրսից հնչող պահանջներին համապատասխան՝ այնպիսի օրենսդրական միջավայր են փորձելու ստեղծել, որ հետագայում ապահովվի ադրբեջանցիների ներհոսքը դեպի Հայաստան։

Փաստացի ստացվում է, որ մինչ Փաշինյանը իր պողպատե մանդատն ու մուրճը կիրառում էր ընդդիմության նկատմամբ, թուրքադրբեջանական մուրճն անընդհատ Հայաստանի գլխին էր իջնում։

Իսկ եթե ավելացնենք, որ այդ «ապագայում» Հայաստանի քաղաքացիների (բացի քպականներից ու նրանց մերձավորներից) կյանքը գնալով բարդանում է, որ աղքատությունն ավելի ու ավելի մեծ ծավալներ է ստանում, ապա «ապագա կա»-ի կառուցվածքն ու հետևանքներն ավելի պարզ կլինեն:

Ու ընդհանրապես, որևէ ուղղություն չկա, որ հնարավոր լինի ասել, թե իրոք հաջողությունների ենք հասել. միայն ձախողումներ են և ավերումներ։

Տրամաբանորեն այսքանից հետո Փաշինյանը հաջորդ ընտրություններին վերարտադրվելու շանս չպետք է ունենա, առավել ևս, կրկնենք, նրա վարկանիշը ձգտում է իր իսկական վարկանիշին, այն է՝ հայտնի 7 տոկոսին։

Ուղղակի ընդդիմության դաշտը ևս լճացած է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմից, կարծես, հարմարվել են նոր իրավիճակին, իսկ մյուս կողմից՝ ընդդիմության շարքերում խանդը, ներքին բախումներն ու անառողջ մրցակցությունը լուրջ խոչընդոտ են դառնում։

Բայց ժամանակ կա, ու առկա վակուումը հնարավոր է ու պետք է լցնել համազգային օրակարգի շուրջ էներգետիկա ձևավորելու և իրական հույս արթնացնելու միջոցով։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն
Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան
ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)
Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ
Կարևոր
Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել
Մարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Փաշինյանը կարող էր բարձրացնել ՀԱՊԿ-ի հարցը՝ քննարկման լարվածությունն ավելացնելու համար
Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին
«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում
«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել
«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին
Կարևոր
«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել
«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»