Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ֆուտբոլի ֆեդերացիայում քրեական գործ է հարուցվել. ուր են տանում թելերը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» թերթը գրել է.

Հայկական մամուլը բազմիցս գրել է ՀՖՖ-ում առկա անառողջ վիճակի մասին: Անցած ամիս լուրեր տարածվեցին, որ ՀՖՖ-ում ստուգումներ են, սակայն քանի որ այդ կառույցը չի պատասխանում հարցումների ու զանգերի, հնարավոր չեղավ այս անգամ ևս մանրամասն ճշտել, թե ինչ է տեղի ունենում: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորապես ստուգումներ են եղել ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում, որի տնօրենը, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է: 

Անցած շաբաթ լուր ստացանք, որ հարուցվել է քրեական գործ, և կա բերման ենթարկված անձ, ինչը ևս ճշտել չհաջողվեց, սակայն ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ անձը կապ ունի ֆուտբոլային դաշտերի սպասարկման հետ (ունենք այդ անձի անուն-ազգանունը, բաց դեռ չենք հրապարակում): Առավել հատկանշական է այն, որ ֆուտբոլի ֆեդերացիայում տիրող բարքերին բազմաթիվ անդրադարձներին իշխանությունները նոր-նոր են սկսել ուշադրություն դարձնել, ինչը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով:

Նախ Մելիքբեկյան Արմենն ու իր տեղակալ Արմեն Նիկողոսյանը հայկական ֆուտբոլն իրոք գլորել են անդունդ. մեր տարբեր տարիքային հավաքականները խայտառակ արդյունքներ են գրանցում, ինչը հարուցել է բազմահազարանոց ֆուտբոլասերների բանակի աննկարագրելի զայրույթը, ու վերջիններս պահանջում են նրանց հրաժարականն ամբողջական կազմով: Բացի այդ, ՀՖՖ-ից սկսել են դուրս գալ կադրեր, որոնք սերտ կապ են ունեցել Մելիքբեկյանի հետ, և որոնց գործունեությունն առնչվել է ֆինանսների հետ: Մյուս կողմից, հայկական ֆուտբոլից դուրս են եկել ներդրողներ. թերևս ամենաթարմ ու ամենացցուն օրինակը Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալն է, ով համարվում էր ոլորտի խոշոր ներդրողներից, ինչպես նաև այս ամենի համատեքստում ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, և տարբեր ժամանակներում հրաժարականի պահանջը ներկայացրել են «Լոռի», «Սևան» և այլ ակումբների սեփականատերերը: 

Ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ բազմաթիվ անգամներ քաղաքական ղեկավարությանը զեկուցվել է ՀՖՖ-ում տեղի ունեցող դեպքերի, առանձին անձանց կողմից խոշոր գույքերի ձեռքբերման, բանակից «անհասկանալի» ձևերով ազատումների և այլ իրադարձությունների մասին, սակայն սայլը կարծես թե նոր է տեղից շարժվում, և պատճառը թերևս ոչ թե ֆուտբոլով անհանգստանալն է, այլ սպասվող խորհրդարանական ընտրությունները: Ի դեպ, օրեր առաջ մամուլում շրջանառվեց թիվ, համաձայն որի՝ Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն այս տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրոյի գումար է ստացել տարբեր աղբյուրներից, դրա դիմաց սակայն մենք չունենք ո՛չ նոր մարզադաշտ, ո՛չ գոնե լուրջ ֆուտբոլային արդյունք: 

Սպասենք դեպքերի նոր զարգացումներին և հույս ունենանք, որ տարիներ անց վերջապես նախկին լրագրող Արմենը վերջապես կսկսի շփվել լրատվամիջոցների հետ, կամ ՀՖՖ-ից կարձագանքեն հարցումներին. կյանքը ցույց է տալիս, որ գոնե խոսելն ու թեման ճոխ ներկայացնելը նրա մոտ լավ է ստացվում: 

Վերջում հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն
Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան
ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)
Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ
Կարևոր
Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել
Մարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Փաշինյանը կարող էր բարձրացնել ՀԱՊԿ-ի հարցը՝ քննարկման լարվածությունն ավելացնելու համար
Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին
«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում
«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել
«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին
Կարևոր
«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել
«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»