Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսրայել-Ադրբեջան դաշինքն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն, 2016-2020-ին Ադրբեջան ներկրվող սպառազինության 70 տոկոսը եղել է Իսրայելից։

Մյուս կողմից՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայել նավթի հիմնական մատակարարներից մեկը։ Իսրայելական տնտեսությունն ունի զգալի կախվածություն ադրբեջանական նավթից, իսկ Ադրբեջանը արցախյան պատերազմից հետո ցանկանում է վերազինել իր բանակն ու զգում է իսրայելական ռազմական տեխնոլոգիաների ու արդի զինատեսակների կարիքը։«Իսրայելական արդյունաբերական հսկան՝ «Ավիացիոն արդյունաբերություն» պետական պաշտպանական կոնցեռնը (IAI), դեռ 2023 թվականին միջպետական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության «Ազերկոսմոս» տիեզերական գործակալությանը երկու OptSat500 դիտարկման արբանյակների մատակարարման վերաբերյալ, որոնք ունակ են անսովոր բարձր լուծաչափով երկրի մակերեսի նկարահանումներ կատարել: Արբանյակների արժեքը, իսրայելական Globes տնտեսական պարբերականի տվյալներով, կազմում է 120 մլն դոլար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ իսրայելական արտադրողն Ադրբեջանի քաղաքացիներից բարձր որակավորում ունեցող անձնակազմ կպատրաստի ձեռք բերված սարքավորումների աշխատանքի եւ տեխնիկական հսկողության համար»,-նշում են հեղինակները՝ հավելելով, որ, բացի այդ, իսրայելական Soltam ընկերությունը Ադրբեջանին է մատակարարում ականանետեր և արկեր, «Tadiran Communications»-ը` կապի միջոցներ, իսկ «Israeli Military Industries» ընկերությունը` հրթիռներ: Իսրայելը Բաքվին է մատակարարում նաև անօդաչու թռչող սարքեր: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը Իսրայելից գնել էր Heron, Hermes-450, Hermes-900 անօդաչու թռչող սարքեր:Նշվում է նաև, որ Ադրբեջան-Իսրայել տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն նավթի առևտրով։

Երկրները համագործակցում են նաև գյուղատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։«Երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստում են նաև Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները: Նշենք, որ Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շել յանու» թերթերը: Բացի այդ, ակտիվ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ: Բացի այդ, Իսրայելում գործում է նաև «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ասոցիացիան»,-նշում է տելեգրամյան ալիքը:Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին:

Ըստ հեղինակների, Իսրայելի համար Իրանը թիվ մեկ ռազմաքաղաքական հակառակորդն է Մեծ Մերձավոր Արևելքում։ Եթե Լիբանանն ու Սիրիան Իրանի համար էին պլացդարմ ընդդեմ Իսրայելի, ապա Իսրայելի համար Իրանին սահմանակից Ադրբեջանն է ռազմական հենակետ ընդդեմ Իրանի, որտեղից հրեական պետությունն իրականացնում է հետախուզական և այլ գործողություններ Իրանի դեմ։«Տեղեկություններ կան, որ Իսրայելն Ադրբեջանի ու Իրանի սահմանամերձ շրջաններում՝ Արաքսի հովիտ, ունի ռազմական և հետախուզական կառույցներ։ Իսրայելական մասնագետներն ու ԱԹՍ-ները զգալի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի բանակի վերազինման գործում՝ Արցախյան պատերազմին նախորդող շրջանում և դրա ընթացքում։

Իրանի կազմաքանդումն էթնիկկրոնական սահմաններով բխում է Իսրայելի շահերից, իսկ Ադրբեջանն այս պարագայում կարող է իր հսկողությունը սահմանել Իրանական Ադրբեջանի նկատմամբ՝ պանթուրքական ռազմավարության շրջանակներում։Այսպիսով, էներգետիկ և ռազմա-տեխնիկական համագործակցությունն ԻսրայելԱդրբեջան հարաբերությունների հիմքում են։ Այդ կապերի ամրապնդմանը նպաստում են նաև անգլո-սաքսոնական ուժերը, որոնք Իրանի դեմ ձևավորել են Իսրայել-ԹուրքիաԱդրբեջան կոալիցիան»,-նշում են հեղինակները և հավելում, որ Իրանի հզորացումը չի բխում Իսրայելի ու Ադրբեջանի շահերից, և այս առումով ադրբեջանա-իսրայելական դիրքորոշումները նույնպես համընկնում են։

Լրահոս

Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան
ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)
Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ
Կարևոր
Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել
Մարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Փաշինյանը կարող էր բարձրացնել ՀԱՊԿ-ի հարցը՝ քննարկման լարվածությունն ավելացնելու համար
Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին
«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում
«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել
«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին
Կարևոր
«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել
«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել
«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»