Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում. ինչո՞ւ են լռում Հայաստանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»: Դեռևս 2023 թ. հունվարին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել և փոխհատուցում է պահանջում «Ղարաբաղում և Արևել յան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։

Իհարկե, Հայաստանից հստակ արձագանք եղավ, մասնավորաբար Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը նշել էր, որ «հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է», և որ «Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը»: Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամբողջ ընթացքում նշյալ խնդրին այդպես էլ չանդրադարձան հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները:

Ի դեպ, շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի ներկայացրած հայցի «մեղադրանքները» տարիներ շարունակ գեներացրել են հենց նշյալ ՀԿ-ներն ու որոշ անհատ բնապահպաններ: Փոխարենը նրանք շատ ակտիվ էին հունվարի վերջին ԶՊՄԿ-ում մի քանի հարյուր աշխատակցի կողմից աշխատանքների խափանման գործողությունների օրերին և ինտենսիվ պաշտպանում էին աշխատանքը բոյկոտողներին: Ավելին, նշյալ շրջանակները շարունակաբար թիրախավորում են Հայաստանի հանքարդյունաբերությունը, այդ թվում՝ ԶՊՄԿ-ն, այն պարագայում, որ վերջինս փաստացի մեր երկրի տնտեսության ողնաշարն է, խոշոր հարկատուների ցանկի ընդգծված առաջատարը:

Եթե հաշվի ենք առնում, որ նույն Ադրբեջանի թիրախը հենց Սյունիքն է, այդ թվում՝ հանքարդյունաբերությունը, ապա այս ամենը ոչ միայն տարօրինակ է, այլև իր խորքում ունի անվտանգային լուրջ բաղադրիչ:

Լրահոս

Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն
Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան
ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)
Հայաստանում յոթ ընկերություններ ազատվել են մաքսատուրքերից
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ
Կարևոր
Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել
Մարմարաշենում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Փաշինյանը կարող էր բարձրացնել ՀԱՊԿ-ի հարցը՝ քննարկման լարվածությունն ավելացնելու համար
Օգոստոսի 27-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին
«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում
«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել
«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին
Կարևոր
«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել

Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»