Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ մի ժողովրդի հայրենիքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի. Վեհափառ


Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։Պատարագիչն էր Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը։Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Ղևոնդյանց քահանաները Վարդանանց «Վասն հայրենեաց և վասն հավատո» պատերազմի ոգեշնչողները դարձան։«Ղևոնդյանք և Վարդանանք ո՛չ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին սովորեցրեցին, որ երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն։

Հավատքի ու հայրենիքի աստվածապարգև տեսիլքն ունենալով՝ չվախենա թշնամուց և ունկնդիր լինի ու վստահի Աստվածաշնչի խոսքին․ «Նրանցից մի՛ վախեցեք, հիշեցե՛ք մեր մեծազոր և ահարկու Աստծուն և պատերազմեցե՛ք ձեր եղբայրների, կանանց և որդիների, դուստրերի և ձեր տների համար (Նեեմիա 4.14)»»,-ասաց Տեր Նշանը՝ հավելելով, որ Ղևոնդյանք իրենց կյանքի օրինակով այսօր էլ կոչ են ուղղում մեզ տեր ու պաշտպան լինել քրիստոնեական մեր հավատքին ու վտանգված հայրենիքին։Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը:Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։Ավագ քահանայության պատվի արժանացան ԱՄՆ հայոց արևմտյան թեմից Տ. Վազգեն քահանա Բոյաջյանը, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Վազգեն քահանա Գուզույանը, Տ․ Ստեփանոս քահանա Դուդուկչյանը, Տ. Գրիգոր քահանա Սապունճյանը և Տ. Առաքել քահանա Ալճալյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Սյունյաց թեմից Տ․ Ահարոն քահանա Մելքումյանին, Տ․ Շիրակ քահանա Խանոյանին, Տ․ Ավետիք քահանա Մարտիրոսյանին և Տ․ Ընծա քահանա Միրզոյանին, Շիրակի թեմից Տ․ Հարություն քահանա Պետրոսյանին և Տ․ Տիգրան քահանա Մխիթարյանին, Մասյացոտնի թեմից Տ․ Երվանդ քահանա Բաբայանին և Տ․ Միքայել քահանա Նուրիջանյանին, Արթիկի թեմից Տ․ Լևոն քահանա Հովհաննիսյանին, Գեղարքունյանց թեմից Տ․ Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանին, Գուգարաց թեմից Տ․ Ներսես քահանա Ղալայանին, Արագածոտնի թեմից Տ․ Վազգեն քահանա Հովհաննիսյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից Տ․ Մուշեղ քահանա Խաչատրյանին, Ֆրանսիայի հայոց թեմից Տ․ Արշեն քահանա Մովսեսյանին, Տ․ Բաբկեն քահանա Ստեփանյանին, Տ․ Սահակ քահանա Ղարիբյանին և Տ․ Շահե քահանա Նազարյանին, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Հովսեփ քահանա Կարապետյանին, Տ․ Գաբրիել քահանա Մուրաճյանին, Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանին և Տ․ Աբրահամ քահանա Օհանեսյանին։Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան ընդհանուր բաժնի գործավար Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Վազգեն քահանա Անդրեասյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ․ Վարդան քահանա Հայրապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Դավիթ քահանա Գիշյանը, Կոտայքի թեմից Տ․ Վարդան քահանա Ներսիսյանը, Արագածոտնի թեմից Տ․ Նարեկ քահանա Սարգսյանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունից Տ․ Ղևոնդ քահանա Հայրապետյանը։Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերելով հոգևորականաց դասին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, մեծապես կարևորեց քահանայից հավաքը եկեղեցականաց ոգու զորացման, հոգևոր ծառայության առավել արդյունավորման և ծառայության մեջ նոր առաջնահերթությունների սահմանման առումով։«Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնն առանձնահատուկ ցուցիչ է հայ եկեղեցականի օրինակելի կերպարի ընկալման և ազգային-եկեղեցական կյանքում նրա առաքելության ու անձնազոհ սպասավորության վերարժևորման տեսանկյունից»,-նշեց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ Ղևոնդյանց ու Վարդանանց տոները պատեհ առիթ են խորհելու ազգային ինքնության և արժեքների մասին՝ որպես հայոց ազգի լինելության ու հարատևության երաշխիքներ։Իր խոսքում Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Եկեղեցու առաքելության մեջ միաձուլված են հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները․ «Սիրելի հոգևոր հայրեր, դուք գիտեք, թե որքան միաձուլված են մեր առաքելության մեջ հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները։Քրիստոնեությունը հայոց ազգի մաշկի գույնն է՝ այսպես է սուրբ Եղիշե պատմիչը հանրահռչակում մեր հավատքի և ազգային ինքնության անբաժանելի միասնությունը։ Այս ճշմարիտ հաստատումը դարձել է ազգային մեր դավանանքի հիմնական և առանցքային համոզմունքներից ու գաղափարներից մեկը։

Հետևաբար, հայությանը հոգևոր նկարագրով, ազգային դիմագծով ամուր պահելու և մեր ժողովրդի միաբանությունն ու լուսավոր գալիքը ապահովելու համար պետք է զորացնել ու պաշտպանել մեր սուրբ հավատքն առ Աստված։

Հավատքը պարզապես Աստծո գոյության ճանաչումը չէ, այլ այն իրականության ընդունումը, որ Աստված հարատև ներկա է մեր կյանքում, և մենք պատասխանատվություն ունենք Աստծո առջև։ Հավատքը Աստծո պատվիրաններին հավատարմություն դրսևորելու հանձնառությունն է, հավատքը բարոյական սկզբունքներին ու Քրիստոսի վարդապետությանը հետևելու անընդմիջելի ընթացքն է։ Հավատքը անխախտ հիմքն է ամուր ընտանիքի, ամուր հասարակության, որտեղ գերակայում են արդարությունը, համերաշխությունը, սերը և գործակցությունը»։

Նորին Սրբությունն անդրադարձավ նաև հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերներին՝ պայմանավորված ոչ միայն Արցախի կորստով, հազարավոր զոհերով, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող հայորդիներով, այլև մեր կյանքում հայի ինքնության բաղադրիչների թիրախավորմամբ և աղճատմամբ։

Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշեց․ «Արդ, հարկ է մեր ժողովրդի մեջ հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց Եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները։

Այս ճանապարհով է հնարավոր հզորացնել մեր պետությունը, նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։ Այս ճանապարհով է հնարավոր ամրապնդել հասարակության մեջ համերաշխության ոգին, պաշտպանել ազգային շահերն ու հիմնարար իրավունքները թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս։ Այս նպատակների իրագործման համար մեզ նախ և առաջ պետք է առավել նվիրում ու քաջություն, ազգին ու հայրենիքին ծառայելու բարձր գիտակցություն և հանձնառություն»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականներին Ղևոնդյանց քահանայից նմանությամբ ծառայել ու գործել և հոգևորականին հարիր խոսքով ու վարքագծով լինել կենդանի քարոզություն հավատացյալների համար, մեծապես ուշադիր լինել, որպեսզի ոչ միայն չմսխվի դարերի վաստակը, այլև նորանոր ձեռքբերումներով ավելանա մեր նախնիների փառքը՝ ի շահ ազգի ու հայրենյաց և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու։Վերջում Նորին Սրբությունը, մեկ անգամ ևս իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերելով ողջ հոգևոր դասին, աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Երկնավորի հովանու ներքո խաղաղության, սիրո և համերաշխության շնորհներն առատանան ողջ աշխարհում, համազգային և հայրենական մեր կյանքում։Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։

Լրահոս

Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին (ֆոտո)
Հայտնի է քնելու իդեալական ժամը
Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ
Լույսը վառի՛ր. Ուժեղը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն ութ երեխա, ևս երկուսը՝ վիրավորվել. NBC
Զելենսկին դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման ժամկետի երկարաձգումը.BBC
Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին. IRNA
Իրանը ձերբակալել է չորս անձի, որոնք մեղադրվում են լրտեսության համար
Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց
Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կան տուժածներ
Լարված իրավիճակ «մահվան շտեմարան» անունը ստացած «Արծվի թևերի» հատվածում
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Al Jazeera
Կոլումբիայի նախագահը սպառնում է ապստամբություն սկսել Միացյալ Նահանգների դեմ
Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 19-ին
Երևանի Փոքր կենտրոնը հոսանքազրկել է. Պատճառը հայտնի է
Այս գիշեր դերասան ամուսինները Միտիշիում դանшկшհարել են միմյանց և մшհшցել
Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո
Մալխաս Ամոյանը 2025-ի Եվրոպայի լավագույն ըմբիշ

Լրացուցիչ նորություններ

...

Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին (ֆոտո)

Ապրիլի 23-ին աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ

Լույսը վառի՛ր. Ուժեղը (տեսանյութ)

Լարված իրավիճակ «մահվան շտեմարան» անունը ստացած «Արծվի թևերի» հատվածում

Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում

Երևանի Փոքր կենտրոնը հոսանքազրկել է. Պատճառը հայտնի է

Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը

Արագածոտնի թեմից տեղեկացնում են

Փառք Աստծո. փառք Աստծո. Միքայել Սրբազանը պատասխանեց իր առողջական վիճակի մասին հարցին

Եղանակն՝ առաջիկա օրերին

Ի՞նչ վիճակում է դերասան Խաչատուր Հունանյանը. Մանրամասներ

Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ

Խնդրում եմ թույլ տան դուրս գա անցնի իր գործերին, որ մենք էլ հանգիստ լինենք. Կարապետյանի աջակից (տեսանյութ)

Գաղտնալսումներ են անում առանց դատարանի որոշման, դա օրենքի խախտում է. քաղաքացի (տեսանյութ)

Մեր հայրենակիցները փաստացի ապօրինաբար գտնվում են անազատության մեջ. Ղահրամանյան (տեսանյութ)

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

70 տարվա փառապանծ պատմության մեջ կա 15 տարի, որտեղ Կարեն Դեմիրճյանն է եղել այս երկրի ղեկավարը. Վազգեն Սարգսյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին

Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը