Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն


ԱՆԻՖ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ առնվազն երեք քրեական վարույթ կա, որոնցից առնվազն  երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։

Այս մասին գրում է «Փաստինֆո» կայքը։ «Քրեական վարույթներից մեկը նախաձեռնվել էր «Փաստինֆո»-ի հրապարակմանը հաջորդած՝ ԿԿՀ գրության հիման վրա՝ կապված Տիգրան Ավինյանի՝ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու հետ։

Մասնավորապես, 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Տիգրան Ավինյանը, այդ ընթացքում նա համատեղել է նախ ՝ ՀՀ փոխվարչապետի (2018-2021 թթ.,), ապա նաեւ Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը՝ 2022-2023 թթ.:

«Փաստինֆո»-ն բարձրաձայնել էր Ավինյանի կողմից փոխքաղաքապետի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն արգելող օրենսդրական կարգավորումների մասին։

ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները եւ իր ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկել դատախազություն, որն էլ դրանք ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել էր քրեական վարույթ։ 

Եւս մեկ գործի մասին հայտնի էր դարձել 2024 թվականի հունվարին, երբ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ ԱՆԻՖ-ում չարաշահումներ են հայտնաբերվել։

Սակայն, պարզվում է, կա նաեւ երրորդ վարույթը։Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարուցում էր ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե Ավինյանի միաժամանակ երկու անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքով հարուցված վարույթը ինչ փուլում է գտնվում։

ՔԿ-ից, մասնավորապես, պաշտոնապես հայտնել են, որ «2023 թ. ապրիլի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիետում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահման առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը 2023թ. մայիսի 2-ին, ենթակայության կանոններին համապատասխան, փոխանցվել է Քննչական կոմիտեին։ 2023թ․ նոյեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում «Հայաստանի պետական  հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որոնք միացվել են մեկ վարույթում՝ նախաքննությունը համատեղ շարունակելու նպատակով»։

Իսկ երրորդ վարույթը հարուցվել է  արդեն 2024 թվականի աշնանը, երբ կառավարությունը որոշել էր լուծարել այն։«2024թ․ սեպտեմբերի 5-ին և սեպտեմբերին 30-ին ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի գրություններն՝ ուղղված ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած չարաշահման վերաբերյալ, որոնց առթիվ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- «Փաստինֆո»-ին հայտնել են ՔԿ-ից՝ ավելացնելով, որ նշված քրեական վարույթներով նախաքննության կատարումը, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, նույնպես հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին, որոնք միացվել են ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթին՝ հետագա համատեղ նախաքննությունն իրականացնելու նպատակով։

Այլ մանրամասներ քննչականը նպատակահարմար չի համարել հրապարակել՝ նախաքննության այս փուլում։

Սակայն ուշագրավ է այն, որ առաջին քրեական վարույթից անցել է շուրջ երկու տարի, սակայն որեւէ մեղադրյալ դեռեւս չկա։ «Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,-հայտնել են ՔԿ-ից։

Արձանագրենք, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում Տիգրան Ավինյանի լիազորությունները դադարեցվել են 2023 թվականի սեպտեմբերին, հետեւապես մինչ այդ ԱՆԻՖ-ում արձանագրված չարաշահումները վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին»,- գրել է կայքը։ 

Լրահոս

Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին
CBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել