Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խորհրդարանում քննարկվել են պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքին առնչվող հարցեր


Ազգային ժողովում փետրվարի 18-ին տեղի է ունեցել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների ու ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և փորձագետների հանդիպումը:

Քննարկումների առանցքում եղել է պատգամավորական բարեվարքության և վարքագծի կանոնագրքի թեման:

«Տևական ժամանակ է՝ քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի լավագույն մոդել ունենալու հարցը:

Մենք ունենք նախնական նախագիծ»,- այս մասին հայտնել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և այս գործընթացում բարձր գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ դեռևս յոթերորդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի և պատգամավորի վարքագծի կանոնների մշակման շուրջ աշխատանքները, մի շարք հանգամանքներով պայմանավորված, հետաձգվել էին:

Այժմ այդ աշխատանքները վերսկսել են:

Ըստ պատգամավորի՝ էթիկայի հանձնաժողով ունենալը կարևոր է, քանի որ դրանով է պայմանավորված թե՛ խորհրդարանում քաղաքական, ժողովրդավարական մշակույթի զարգացումը, թե՛ առհասարակ քաղաքական համակարգի կայացումը:

«Եթե ունենայինք վարքագծի հստակ կանոններ՝ համաձայնեցված բոլոր խմբակցությունների կողմից, ունենայինք ֆունկցիոնալ էթիկայի հանձնաժողով, ապա դա կարող էր բավականին զսպող ազդեցություն ունենալ պատգամավորների վրա՝ իրենց դրսևորումների առումով»,- խոսելով խորհրդարանում բարեվարքության ապահովման կարևորության մասին՝ համոզմունք է հայտնել Արուսյակ Ջուլհակյանը:«Հաշվետվողականությունը, բարեվարքությունը, թափանցիկությունը ոչ միայն կենսական կարևորություն ունեն, այլև ուժեղացնում ու ամրապնդում են ժողովրդավարության հիմքերը, որովհետև դուք ներկայացնում եք ձեր ժողովրդին:

Կարևոր է, որ խորհրդարանի անդամները համապատասխանեն բարեվարքության ամենաբարձր մակարդակին, ժողովուրդն ունենա վստահություն հաստատությունների նկատմամբ:

Հետևաբար լավ սահմանված վարքագծի կանոնները շատ կարևոր են թե՛ խորհրդարանների համար, թե՛ մյուս ինստիտուտներին ոգեշնչելու առումով»,- փաստել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման և գենդերային հարցերի բաժնի ղեկավար Յուլյա Նետեսովան ու տեղեկացրել՝ առկա են ԳՐԵԿՈ-ի (ԵԽ-ի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) առաջարկները, որոնցով եւս կարևորվում է էթիկայի մշտական հանձնաժողովի առկայությունը:

Այնուհետև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական կառավարման հարցերով փորձագետ, ԺՀՄԻԳ-ի հակակառուպցիոն հարցերով համակարգող Նինա Չանթուրիան շնորհանդեսի շրջանակում մանրամասն ներկայացրել է ԺՀՄԻԳ-ի աշխատանքը հանրային էթիկայի և բարեվարքության ոլորտում, անդրադարձել ԵԱՀԿ տարածաշրջանում հաջողված մոդելներին:

Նշվել է, որ 2007 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում վարքագծի կանոններ ուներ 9 խորհրդարան, իսկ այսօր՝ 43:

Մանրամասն անդրադարձ է եղել պատգամավորական բարեվարքության հիմնական հասկացություններին ու մեխանիզմներին, վարքագծի կանոնների իրացման եղանակներին, խախտման դեպքում սահմանված պատժամիջոցներին, հակակոռուպցիոն ուղղություններին, քաղաքականության մեջ կանանց նկատմամբ բռնությունների հայտնաբերմանն ու բացառմանը, շահերի բախման խնդրին:

Ներկայացվել են բարեվարքության համակարգի առանձնահատկությունները մի շարք երկրների՝ վարքագծի կանոններ ունեցող խորհրդարաններում:

Հարցուպատասխանի ձևաչափին հաջորդել է մեր երկրի խորհրդարանում վարքի կանոնագրքի նախագծի և պատգամավորական բարեվարքության շրջանակի քննարկումը:

Քննարկման մասնակիցները կարևորել են ՀՀ խորհրդարանական մշակույթին բնորոշ վարքագծի կանոնների սահմանումը: Կարծիք է հնչել՝ ահրաժեշտ է կայուն մեխանիզմ, որն անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից՝ իր գործառույթն ամբողջությամբ կիրականացնի:

Ավարտին Արուսյակ Ջուլհակյանը կարևորել է նման հանդիպումները և առաջիկայում նմանատիպ քննարկում կազմակերպելու և խնդիրներին առավել առարկայական անդրադառնալու առաջարկ հնչեցրել:

Լրահոս

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում
Մակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին
CBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել