Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի և Վենսի հանդիպմանը, ապա ես դա դիտարկել եմ ոչ թե հայաստանյան ներքաղաքական, այլ ամերիկյան ներքաղաքական կոնտեքստում. միջազգայնագետ


Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ փոխնախագահի ինստիտուտի և սահմանադրական կարգավիճակի մասինՎերջին շրջանում քննարկման առարկա էր դարձել գրառումս, որտեղ նշել էի, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը քաղաքական որոշումներ կայացնող չէ։ Եղել էին մի շարք անհամաձայնություններ այս պնդման հետ, ուստի ցանկացա հիմնավորել կարծիքս։

ԱՄՆ փոխնախագահըՓոխնախագահի հիմնական պարտականությունները, ըստ ԱՄՆ Սահմանադրության, հետևյալն են.

Սենատը նախագահելը (արարողակարգային գործառույթ),

Քվեարկելը, երբ Սենատում ձայները հավասար են բաշխվում (գործնական գործառույթ),

Նախագահի առաջին իրավահաջորդ լինելը նրա մահվան, հրաժարականի, իմփիչմենթի (միայն պաշտոնից հեռացնելու դեպքում) կամ անաշխատունակության պարագայում։

Փոխնախագահի դերն ու քաղաքական նշանակությունը ձևավորում է նախագահը։ ԱՄՆ որոշ նախագահներ իրենց փոխնախագահներին տրամադրել են լուրջ արտաքին և ներքին քաղաքական գործիքներ՝ նրանց դարձնելով ազդեցիկ գործիչներ։
Օրինակ՝ Բայդենը Օբամայի վարչակազմում, Չեյնին՝ Բուշ կրտսերի, Բուշ ավագը՝ Ռեյգանի և այլն։

Լինում են նաև դեպքեր, երբ փոխնախագահի լիազորությունները, կախված քաղաքական իրավիճակից, նվազ ազդեցիկ են լինում։ Օրինակ՝ Փենսը Թրամփի վարչակազմում, Հարիսը՝ Բայդենի, Ջոնսոնը՝ Քենեդու, Քուեյլը՝ Բուշ ավագի ժամանակ։
Կարճ ասած՝ հենց նախագահն է որոշում, թե որքան ազդեցիկ և կենտրոնական ֆիգուր լինի իր փոխնախագահը և ինչ ուղղություններով աշխատի կամ՝ չաշխատի։

ԱՄՆ պատմության ընթացքում 47 նախագահների օրոք եղել են 50 փոխնախագահներ։ Չեմ անդրադառնա այն փոխնախագահների լիազորություններին և քաղաքական կշռին, որոնք ընտրվում էին ոչ թե նախագահի, այլ ընտրիչների կողմից և ըստ էության նշանակվում էին առանց նախագահի համաձայնության՝ սկսած Ջոն Ադամսից։Հիմա գանք մեր օրեր և անդրադառնանք մեր հիմնական հերոսին՝ 50-րդ փոխնախագահ Վենսին։

Փոխնախագահ Վենսը

Վենսը բավականին հետաքրքիր կերպով հայտնվեց Թրամփի շրջապատում։ Նրա բեսթսելերը կարդացել էին Թրամփի որդիները՝ Դոնն ու Էրիկը, ովքեր ծանոթացրեցին իրենց հորը երիտասարդ սենատորի հետ։ Ավելին, հենց նրանց ջանքերով Թրամփի վարչակազմում չհայտնվեցին հանրապետական այնպիսի կարկառուն գործիչներ, ինչպիսիք են Պոմպեոն և Նիկի Հեյլին, քանի որ նրանց ֆոնին ապագա նախագահի թեկնածուն կարող էր կորցնել մրցակցային առավելությունները։

Այո, նրան դիտարկում են որպես հաջորդ նախագահ, քանի որ Թրամփին օդ ու ջրի պես պետք է լինելու իր մարդուն ունենալ 4 տարուց։ Սակայն այս պահին Թրամփը Վենսին լայն լիազորություններ չի տալիս։ Ավելին, ասում է, որ նա իր իրավահաջորդը չէ։

Սա շատ տրամաբանական մոտեցում է. Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ, ինչպես նաև վերջինիս հետ ինչ-որ առումով իշխանություն կիսել՝ որպես բարձրացող և փայլող նոր աստղ։ Մյուս կողմից Վենսը դեռ պետք է ապացուցի իր՝ իրավահաջորդ լինելու արժանիքները:

Այս ամենը շատ «Թրամփային» մարտավարություն է:Վենսը Թրամփի համար օգտակար է լինելու Կոնգրեսի հետ աշխատանքներում՝ հաշվի առնելով նրա ունեցած փորձն ու անցած ճանապարհը:

Արտաքին քաղաքական որոշումներում Վենսը դեռևս փորձառություն չունի և եկեք համաձայնենք, որ Մյունխենյան նրա ելույթը Թրամփի մեսիջն էր աշխարհին՝ համեմված տիպիկ թրամփյան ձևակերպումներով:

Հետևաբար, Թրամփը Վենսին իշխանության մեջ մասնաբաժին կտա շուրջ 2 տարի անց, եթե նա արդարացնի Թրամփի սպասելիքները և երկրորդ անգամ ընտրվի նրա կողմից՝ այս անգամ որպես իրավահաջորդ։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի և Վենսի հանդիպմանը, ապա ես դա դիտարկել եմ ոչ թե հայաստանյան ներքաղաքական, այլ ամերիկյան ներքաղաքական կոնտեքստում՝ հաշվի առնելով վերոշարադրյալը, և բաց եմ ցանկացած բանավեճի համար։

Լրահոս

Շտապ
Իրանն ու Իսրայելը շարունակում են միմյանց հարվածել (տեսանյութ)
24 ժամ ջուր չի լինելու
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում (տեսանյութ)
Թաիլանդում գտնվող ՀՀ 56 քաղաքացու թռիչք չեղարկվել կամ հետաձգվել է․ ՀՀ ԱԳՆ
Փաշինյանի կառավարման 8 տարիներից 6-ում երկրապահների երդմնակալության արարողություն տեղի չի ունեցել (տեսանյութ)
Օրվա 20 ամենաթրենդային շորթերը. (տեսանյութ)
Տարածաշրջանը կանգնած է պայթյունի եզրին.Հետաձգվել են դեպի Երևան չվերթներ (տեսանյութ)
Մոսկվայի մարզում տղամարդը պայթեցրել է բանկոմատը
Ճանապարհերի վիճակը՝ ժամը 18.20-ի դրությամբ
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը
Շտապ
Իրանը հայտարարել է իսրայելական և ամերիկյան թիրախների վրա նոր հարվածների մասին
Քաղցր տրամադրության հասցեն Երևանում․ Cօcao սրճարանը նշում է իր առաջին տարեդարձը
Շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանին
Տարածաշրջանը պայթյունավտանգ փուլում է.Փորձել են հրկիզել ՀՀ ԱԱԾ շենքը (տեսանյութ)
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում
Կարևոր
Կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի․ ԱԳՆ-ն՝ Դուբայ-Երևան թռիչքի մասին
Կարևոր
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը․ ՀՀ ԱԳՆ
Կարևոր
Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ
Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան