Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե Ռուսաստանն ուզում է բան փոխել Հայաստանում, ապա պետք է ինքը փող տա. ռուսաստանցի փորձագետ (տեսանյութ)

Եթե Ռուսաստանն ուզում է ինչ-որ բան փոխել Հայաստանի հետ հարաբերություններում, ապա պետք է օգտվի ամերիկյան ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման այս միջանկյալ իրավիճակից և ինքը սկսի ֆինանսավորել հայկական ՀԿ-ներին: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանյան «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով ԱՄՆ արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերի ժամանակավոր կասեցման մասին Թրամփի որոշման և USAID-ի հետ կապված միջազգային սկանդալի թեմայի շուրջ:

Ռուսաստանցի փորձագետը նկատեց, որ Արևմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունները Հայաստանում բավական շատ են, ընդ որում՝ դրանք ոչ միայն քաղաքական կամ հասարակական կազմակերպություններ են, այլև սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ նախագծեր: Ինչ վերաբերում է USAID-ի՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հարցին, Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ պարզ է, որ Թրամփը չի կարող նախագահական հրամանով փակել այն, և հիմա այնտեղ վերաքննություն, ստուգումներ են անցկացվում՝ ծրագրերը վերանայելու և ֆինանսավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ռուսաստանցի փորձագետն առաջարկում է Ռուսաստանի ղեկավարությանը օգտվել ստեղծված իրավիճակից և ամրապնդել Հայաստանի հասարակության հետ կապերը:

Գրիգորի Տրոֆիմչուկ. «Մյուս կողմից, եթե հիմա այդպիսի միջանկյալ իրավիճակ է ձևավորվել՝ USAID-ի ղեկավարության փոփոխության, մասնավորապես՝ Հայաստանում կոնկրետ նախագծերի ֆինանսավորման հետ կապված, ապա եթե Ռուսաստանն ուզում է ինչ-որ բան փոխել, խնդրեմ՝ ֆինանսավորեք ձեզ պետքական հայկական կազմակերպություններին: Իրականում հարցը շատ պարզ է դրված՝ կա՛մ դուք եք փող տալիս, կա՛մ նրանք են փող տալիս: Ցանկացած երկրի պարագայում այդպես է: Վերցնենք, օրինակ, Ուկրաինան: Խնդրեմ, եթե դուք դժգոհ եք, որ Արևմուտքը ֆինանսավորում է ինչ-որ կազմակերպություններ Հայաստանում, դուք փող տվեք: Ահա և վերջ»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին իսկ որոշումներից մեկով հրաման է ստորագրել ԱՄՆ արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերը 90 օրով կասեցնելու վերաբերյալ: Ավելի ուշ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Իլոն Մասկը հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը փակելու իր և Թրամփի որոշման մասին: Օրենսդրությունը, սակայն, թույլ չի տալիս նախագահին փակել գործակալությունն առանց Կոնգրեսի հավանության: Այժմ այն անցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կառավարման ներքո: USAID-ն ամերիկյան հումանիտար օգնության դաշնային գործակալությունն է՝ հսկայական բյուջե ունեցող կազմակերպություն, որը տասնամյակներ շարունակ գործում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լրահոս

Ուիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համար
Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը
Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները
Իսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակում
Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով
Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին
Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց
Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան
Կարևոր
Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին
Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում
Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը
Ռուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղության
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Կարևոր
Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը
Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը
Վրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում
Մակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին
CBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները