Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժողովրդի պատմությանը միահյուսված գործիչը․ կայացել է «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» գրքի շնորհանդեսը

Հունվարի 30-ին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ «Ազդակ» օրաթերթի խմբագրատանը կայացավ պատմաբան, բանասեր ՀՅԴ Բյուրոյի երկար տարիների  անդամ Երվանդ Փամբուկյանի խմբագրությամբ և «Վէմ» մատենաշարի նախաձեռնությամբ  լույս տեսած «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» հատորի շնորհահանդեսը:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի անունից ասված բացման խոսքում Հարութ Մարկոսյանը հայտնել է, որ նամակագրությունն, իբրև հավաստի և արժանահավատ աղբյուր, հարուստ նյութեր է պարունակում պատմությամբ հետաքրքրվողների համար:

Սալբի Քյուրքճյան-Թաշճյանը, ներկայացնելով գիրքը, անդրադարձել է Սիմոն Զավարեանին` իբրեւ անհատականության, ապա  Դաշնակցության երրորդության ապրած ժամանակաշրջանի կացությանը. հայության իրադրությունը թուրքական լծի տակ, հեղափոխական գործիչների ձերբակալությունները, բանտն ու աքսորը, գավառների մեջ արյունահեղությունը, հայության դիմագրաված օրհասական կյանքի պայքարը, որոնք մղեցին Դաշնակցության գործիչներին` բազմապատկելու ճիգերը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում  փաստեց, որ Զավարյանի նամակներին եւ աշխատություններին անդրադարձել են Սիմոն Վրացյանը, Հրաչ Տասնապետյանը, եւ այսօր այդ գործը շարունակում է Երվանդ Փամբուկյանը: Մեծ երախտավորին ուղղելով իր խոսքը` Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նա  պատմաբան է, Դաշնակցության պատմության տարեգիրք, մանկավարժ, արխիվագետ և  ազգային-կուսակցական գործիչ, ով շատ կարեւոր ու մեծ աշխատանք է ծավալում: Ըստ բանախոսի՝ ներկա պայմաններում, երբ խեղաթյուրվում է մեր անցյալը, պատմությունը այն գործունությունը, որն իրականացնում է Ե. Փամբուկյանը կուսակցության պատմությունը,  մեր գործիչների ճանապարհը եւ գործունեությունը ներկայացնելու ուղղությամբ, շատ կարեւոր աշխատանք է` հասկանալու, գնահատելու, խորանալու եւ նոր սերունդների  դաստիարակության իմաստով:

Շարունակելով իր խոսքը` Ի. Սաղաթելյանը փաստել է, որ կան գործիչներ, որոնց կենսագրությունը մեր կուսակցության կամ ժողովրդի պատմությունից չի կարելի  առանձնացնել, եւ նրանցից մեկն է Սիմոն Զավարյանը, որի կենսագրությանը երբ ծանոթանում ենք, ապշում ենք, թե ինչպես Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ծնված երիտասարդը եղավ այնքան լուսավոր, հեղափոխական, կազմակերպված, իր ժողովրդի ցավով տառապող, իր ժողովրդի իրավունքների համար պայքարող: Զավարյանն այնտեղ էր,  ուր որ հայությունն իր կարիքն ուներ, ուր որ կուսակցությունը հեղափոխական, կազմակերպական եւ լուսավորական գործ ուներ. Սոֆիայից մինչեւ Ժնև, Կովկաս, Պեյրութ, Արեւմտյան Հայաստան:

Իշխան Սաղաթելյանը հաստատել է, որ Զավարյանն իր հեղափոխական եւ կազմակերպական գործունեության մեջ միշտ մեր ժողովրդի ազատագրության գործը կապում եւ պայմանավորում էր մեր ժողովրդին կրթելու, ազգային գիտակցությունը բարձրացնելու հնարավորություններով, և այդ հարցը մենք ունենք ներկայումս:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, անդրադառնալով «Սիմոն Զավարյանի անտիպ նամակները» հատորի լույս ընծայմանը, հայտնեց, որ այն «Վէմ» մատենաշարի իններորդ հատորն է, պատմաբան Երվանդ Փամբուկյանի աշխատանքի արգասիքը: Բյուրոյի անդամը փաստեց, որ Փամբուկյանն իր տասնամեակներու գիտահետազօտական աշխատանքների  ընթացքում տարբեր աղբյուրներից, արխիվային փաստաթղթերից, նամակագրություններից, հուշագրություններից եւ մամուլից հսկայական աշխատանք կատարելով` երեւան հանել եւ հանրությանն է ներկայացրել Դաշնակցության գործը եւ դեմքերին:

Հատորի խմբագիր Երուանդ Փամբուկյանն իր խոսքում նշեց՝ պէտք է հիշենք, որ  Զավարյանը մեր կուսակցության հիմնադիր երրորդության մաս է կազմում եւ հիմնադրությունից հետո շուրջ 12 տարի գործել է Կովկասում, ավելացնելով, որ նա ցարական իշխանությունների  կողմից բանտարկվել է, դարձել Արևելյան Բյուրոյի ներկայացուցիչ եւ նամակագրության հեղինակ է Թիֆլիսից սկսած: Զավարյանն այնուհետև 12-13 տարիներ` մինչև իր մահը, գտնվել է արտասահմանում, նախ` Ժնեւ, ուր Արեւմտյան Բյուրոյի ներկայացուցչի հանգամանքով գործել, վարել է «Դրօշակ»-ի խմբագրությունը եւ շուրջ մեկ տարի նամակագրություն հաստատել պատասխանատու ընկերների, մարմինների և կենտրոնական կոմիտեի հետ: 1904 թվականին Դաշնակցության Ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո  ընտրուեց Կիլիկիայի Լեռնավայրի պատասխանատու մարմնի անդամ եւ այդ հանգամանքով անցավ Մերձավոր Արևելք, գլխավորապես` Ալեքսանդրիա եւ Կահիրե, նաեւ` Բեյրութ, որը  մնացած երկրների հետ կապի կարեւոր շրջանն էր: Այստեղ Զավարյանի գլխավոր գործերից մեկը եղավ ամերիկյան եւ ֆրանսիական համալսարանների ուսանողության հետ գործելը:

Ըստ Երվանդ Փամբուկյանի՝ բազմաբեղուն գործունեություն ծավալած, Դաշնակցության խիղճը համարվող հիմնադիրն է Զավարյանը, որին նվիրված բազմաթիվ գործերի մեջ կան շատ հետաքրքրական տեղեկություններ այդ բոլորի մասին: Նա ասաց, որ այս բոլոր նյութերը  գտնվում են Դաշնակցության արխիվներում` հիմնադրման առաջին օրերից, եւ արխիվի հիմնադիրներից գլխավորը եղել է Ռոստոմը, որը կազմակերպել է տեղեկությունները հավաքելու գործը: Այդ նյութերը բոլորը բավական դժվարին պայմաններում ուղարկվում էին Ժնեւ, որն այդ տարիներին Հայ դատի հետապնդման կենտրոնն էր: 1925 թուականին այդ արխիվները փոխադրվեցին Փարիզ: Այնտեղ այդ արխիվները  գտնում էին փակված ծրարների մեջ, պահ էին տրված բանկում եւ ուսումնասիրման ենթակա չէին: Փամբուկյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային Բ. պատերազմին այդ արխիվներն ապահովության համար փոխադրվեցին Միացյալ Նահանգներ: Ներկայումս դրանք գտնվում են Միացյալ Նահանգներում՝  «Հայրենիք» ամսագրի շենքում, ուր հատուկ հարմարություններ են ստեղծված թե՛ կլիմայական, թէ՛ այլ տեսակետներով: Այդ արխիվներից այսօր օգտվում են շատ հայ եւ օտար ուսումնասիրողներ, պատմաբաններ:

Լրահոս

Ի՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ)
Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը
Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել
Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի
Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին
Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ)
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
Կարևոր
ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել
Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանը
Bild: Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվել
Կարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելուն
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Կարևոր
Շահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է
Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
ՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները
Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ

Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը

Փարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ

«Միայն պետք է արտասանել Արցախի անունը, և նրանք պատրաստ են օգնել». Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը հերթական առիթն էր, որ արցախցիները հանդիպեցին միմյանց

NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна

«Ցեղասպանության ավարտը».Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը