Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien


Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել. Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ Ադրբեջանում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Վարդանյանին առջադրված է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ, «ահաբեկչությունը», «սպանությունը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատվամիջոցները: Այս ենթադրյալ հանցագործությունների համար հայ միլիարդատիրոջը սպառնում է մինչև 200 տարվա ազատազրկում։

Հոդվածագիրը նշում է, որ հաջողակ գործարարին, որը նաև միջազգային մարդասիրական խոշոր նախագծի՝ «Ավրորայի» համահիմնադիրն էր, սպասվում էր պայծառ ապագա, սակայն 2020 թվականին ամեն ինչ փոխվում է. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կատաղի հարձակումներ ձեռնարկելով, կրկին բորբոքում է հավերժական հակամարտության կրակը։

«Այս պատերազմը նրա համար կարմիր գիծն էր։ Ամբողջ աշխարհի կողմից հայերին լքված տեսնելը նրա համար անտանելի էր»,- պատմում է որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանին թվում է, թե ինքն առաքելություն ունի իրականացնելու: Ոչ ավել, ոչ պակաս՝ խաղաղություն վերադարձնել տարածաշրջանին: 2022 թվականի սեպտեմբերին նա բնակություն է հաստատում այնտեղ։ Դավիթը հիշատակում է նրանց վերջին խոսակցությունը՝ Լեռնային Ղարաբաղ հոր տեղափոխվելուց մի քանի շաբաթ առաջ. «Ես դեմ էի նրա որոշմանը։ Վախենում էի, որ նա այնտեղից կենդանի չվերադառնա...»: Հաստատակամ գործարարի ծրագիրը որոշ ժամանակ աշխատեց։ Որոշ կարճ ժամանակ, մինչև 2023 թվականի փետրվար, նա զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի պետական ​​նախարարի պաշտոնը, հիմնեց հանրային ճաշարաններ՝ տեղացիներին սնունդով ապահովելու համար...

Սակայն սեպտեմբերին տարածաշրջանը կրկին պայթում է։ Ադրբեջանն այնտեղ անցնում է կայծակնային հարձակման, որը ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Արդյունքում՝ 400 զոհ, իսկ այնտեղ բնակվող հայերը՝ 120.000 մարդ, փախչում է Արցախից: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձեռքերին կապանքներ, շրջապատված երկու զինվորներով. նրա ձերբակալության լուսանկարները տարածվեցին ամբողջ աշխարհում:

Դրան հաջորդում է գրոտեսկային իրավական պայքարը: Բանտում նա ենթարկվում է խոշտանգումների։ 2024 թվականի ապրիլին՝ երկշաբաթյա հացադուլից հետո, նրա հարազատները զրկվում են նրա հետ կապ հաստատելու որևէ հնարավորությունից։ Նրան պատժելու համար իշխանությունները նրան 23 օր շարունակ պահում են կարգապահական խցում։ «Նա հազիվ կարողանում էր նստել, զրկված էր ջրից ու սնունդից, լույսերը 24 ժամ միացված էին պահում»,- արձանագրում է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ Մարդու իրավունքների մասնագետը մեկնարկած դատական լսումների առաջին օրվանից դատապարտում է «ցուցադրական դատավարությունը»: 25000 էջանոց քրեական գործն ամբողջությամբ գրված է ադրբեջաներեն լեզվով, որին մեղադրյալ Վարդանյանը չի տիրապետում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նրան «ռազմական հանցագործ» են անվանում: Եվս մեկ անմտություն. հիսունն անց տղամարդը կանգնում է ռազմական դատարանի առջև, թեև երբեք զինվորական համազգեստ չի կրել: «Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտում է»,- արձանագրում է փաստաբանը, որը զուրկ է եղել անմիջական շփումից իր պաշտպանյալի հետ։ «Կարծում եմ, որ նա երկարաժամկետ պատիժ կստանա, գուցե նույնիսկ դատապարտվի ցմահ ազատազրկման»,- նշում է Գենսերը։ Հենց այդպիսի ճակատագիր են Ռուբեն Վարդանյանին խոստանում տեղական լրատվամիջոցները, որոնք ուրախությամբ նրան «ռազմական հանցագործ» են անվանում:

Բեմադրելով այս կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում: «Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որից ռեժիմն ամենաշատն է վախենում, հենց նրան է հարկավոր տապալել: Իլհամ Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար»,-բացատրում է Շիլլերի անվան միջազգային համալսարանի պրոֆեսոր, «Հայաստանի աշխարհաքաղաքականություն» աշխատության հեղինակ Տիգրան Եգավյանը:

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին նամակ է հղել, որտեղ դատապարտել է իր դատավարության պայմանները։ Նա մանրամասնում է, որ ինքը «ոչ զայրույթ, ոչ էլ ատելություն» է զգում՝ միևնույն ժամանակ հայտարարելով. «Համոզված եմ, որ ճշմարտությունը կհաղթի»։

Լրահոս

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ
Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը
Ուիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համար
Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը
Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները
Իսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակում
Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով
Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին
Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց
Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան
Կարևոր
Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին
Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում
Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը
Ռուբիոն, Սիբիհայի հետ հանդիպումից հետո, ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հասնել երկարատև խաղաղության
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Կարևոր
Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը
Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը
Վրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում