Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Neuralink-ի չիպը խնդիր ունի․ ընկերությունը տեղյակ է եղել դրա մասին մարդու գլխուղեղում այն տեղադրելուց առաջ

Գործարար Իլոն Մասկի Neuralink ընկերությունը հայտնել է, որ մարդու գլխուղեղում տեղադրված իր նեյրոիմպլանտի փորձարկման ժամանակ սարքի լարերը տեղաշարժվել են իրենց սկզբնական դիրքից։ Միաժամանակ, ինչպես նշում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ընկերությունն իմացել է այս խնդրի մասին, քանի որ դա ի հայտ էր եկել նաև կենդանիների վրա փորձարկումների ժամանակ։

Neuralink-ը փորձարկում է նեյրոիմպլանտ, որը կաթված ունեցած բուժառուներին հնարավորություն կտա համակարգիչը կառավարել մտքի ուժով: 2024-ի հունվարին նեյրոիմպլանտն առաջին անգամ տեղադրվել է մարդու գլխուղեղում։ Փորձարկմանը մասնակցած առաջին մարդը Նոլանդ Արբոն է, որը 2016-ին կաթված է ունեցել։ Անցյալ շաբաթ պարզվեց, որ իմպլանտի լարերի մի մասը դուրս է եկելբուժառուի գլխուղեղից, արդյունքում մնացել են ավելի քիչ լարեր գլխուղեղից ստացվող ազդանշանները կարդալու համար:

Neuralink-ը չի հաղորդել Արբոյի համար էլեկտրոդների տեղաշարժման բացասական ազդեցության մասին, ինչպես նաև չի նշել, թե 64 էլեկտրոդներից քանիսն են տեղաշարժվել: Ընկերությունը միայն նշել է, որ կարողացել է վերականգնել նեյրոիմպլանտի ազդանշանները կարդալու կարողությունը՝ փոփոխելով դրա ալգորիթմը և նեյրոիմպլանտը դարձնելով այն ավելի զգայուն:

Ինչպես նշում է Reuters-ը, Neuralink-ն իմացել է խնդրի մասին մարդկանց վրա փորձարկումների մեկնարկից շատ առաջ։ Կենդանիների վրա փորձարկումները, որոնք ընկերությունն անցկացրել է անցյալ տարի, նախքան ԱՄՆ կարգավորիչների կողմից չիպը մարդկանց վրա փորձարկելու հաստատումն ստանալը, ցույց են տվել, որ նեյրոիմպլանտի լարերը կարող են տեղաշարժվել։ Այնուամենայնիվ, Neuralink-ը համարել է, որ դա մեծ վտանգ չի ներկայացնում և չի փոխել նեյրոիմպլանտի կառուցվածքը։

Reuters-ի զրուցակիցները նշել են, որ եթե Neuralink-ը շարունակի թեստավորումը՝ առանց սարքի դիզայնը փոխելու, խնդիրը կարող է նորից ի հայտ գալ և շատ ավելի էական դառնալ, եթե ավելի շատ լարեր տեղաշարժվեն և հնարավոր չլինի բարձրացնել իմպլանտի զգայունությունը։

Սարքի վերանախագծումն իր ռիսկերն ունի: Մասնավորապես, լարերի ամրացումը կարող է վնասել ուղեղի հյուսվածքը, եթե դրանք նորից տեղաշարժվեն կամ եթե ընկերությունը ստիպված լինի հեռացնել սարքը: Neuralink-ի նպատակն է ապահովել, որ էլեկտրոդները հեշտությամբ հեռացվեն, ինչը թույլ կտա իմպլանտը թարմացնել տեխնոլոգիայի բարելավմանը զուգահեռ։

Ի դեպ, ըստ Reuters-ի աղբյուրներից մեկի՝ խնդրի մասին տեղյակ է եղել նաև ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA), քանի որ Neuralink-ը կարգավորող մարմիններին տրամադրել է կենդանիների վրա փորձարկումների բոլոր արդյունքները։ Գործակալությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ FDA-ը կվերահսկի Neuralink-ի ուսումնասիրություններին մասնակցողների անվտանգությունը։ 

Լրահոս

Թրամփ. Հոլիվուդում ոչ ոք չէր կարող ֆիլմում մարմնավորել Սի Ծինփինին
Կարևոր
Ռյազանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան վիրավորներ
«Հրապարակ». «Խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս
Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»
Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
«Իրավունք». Ձայներ «մուրալու» գործին լծվել են նախկին իշխանավորները
«Հրապարակ»․ ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել
«Իրավունք». Ինչ է խոստացել Արսենյանի որդին Փաշինյանին
«Հրապարակ»․ Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին
Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»
Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում է
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է պատվիրել 200 Boeing ինքնաթիռ
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
Չիմաևի ձախողումը Ծառուկյանի համար թանկ է արժեցել
Գողականներ են խառնում, մարդկանց վզին դնում են՝ էսպես պետքա անեք․ էս ամենը թողած ծաղիկների՞ց խոսենք
Կարևոր
Վերջերս Միացյալ նահանգներում նկարահանվել է «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմը (Լուսանկարներ)
Մեր նպատակն էր հասբել «ընդդիմափոխության» թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան

Լրացուցիչ նորություններ

...

«Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները

Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը

Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբ

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու ուղեղը «լարված» է երաժշտության հետ ծննդյան պահից

Գիտնականները պարզել են, որ պղպեղի տերևները կարող են դանդաղեցնել ճարպի նստեցումը

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար

ՆԱՍԱ-ն պատրաստում է տեխնոլոգիական բազա դեպի Մարս թռիչքների համար

«Մենք գրեթե աղետ ունեցանք»․ NASA-ի ուշացած խոստովանությունը

Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի քայլվածք է «բացահայտում» ինքնավստահ տղամարդուն

Գիտնականները հարաբերություններում հոգեոպաթիայի թաքնված նշան են հայտնաբերել

Գիտնականները գտել են շագանակագեղձի քաղցկեղի գեները «անջատելու» միջոց

Հայտնաբերվել են տարեցների շարժունակության համար վտանգավոր ապրանքներ

Գիտնականները զգուշացնում են վեյփինգի մահացու վտանգի մասին

Շիմպանզեները, ինչպես պարզվել է, ցուցաբերում են ռացիոնալ մտածողության նշաններ

Գիտնականներն առաջին անգամ ստեղծել են բյուրեղներ, որոնք հակասում են ֆիզիկայի օրենքներին

Գիտնականները զգուշացրել են էլեկտրական սկուտերների բարձր վտանգների մասին երեխաների համար

Հայտնաբերվել է ուղեղի վնասվածքը ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց

Հայտնաբերվել են բանջարեղեններ, որոնք հողից վտանգավոր տոքսիններ են կուտակում