Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հովսեփյանը բոյկոտել է մարզումները և հրաժարվել անցնել տարեկան պարտադիր բուժզննումը․ ՀՖՖ Մրցավարական կոմիտե

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ մրցավար Սամվել Հովսեփյանի գրառման կապակցությամբ. որում ասվում է․

«Սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում շատ են եղել հայկական մրցավարության վերաբերյալ տարատեսակ գրառումներ և քննադատություններ:

ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն երբեք չի անդրադարձել դրանց, քանի որ ֆուտբոլային միջազգային կառույցները չեն ողջունում մրցավարական հարցերի վերաբերյալ հասարակական քննարկումները: Այս անգամ, սակայն, տեղի է ունեցել արտառոց երեւույթ՝ մրցավար Սամվել Հովսեփյանը հրապարակային հայտարարություն է կատարել՝ անելով մի շարք անհիմն, իրականության հետ կապ չունեցող պնդումներ: Ուստի, ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն որոշել է անդրադառնալ այդ գրառմանը:

Ս. Հովսեփյանը սկսել է զբաղվել մրցավարությամբ 2016 թվականից եւ ոչ թե 2017 թվականից, ինչպես ինքն է պնդում: Այս տարիների ընթացքում նա սպասարկել է հիմնականում մանկապատանեկան, սիրողական և ՀՀ Առաջին խմբի առաջնությունների խաղեր: Այս տարիների ընթացքում նա միայն մեկ անգամ, այն էլ՝ այս մրցաշրջանի ընթացքում է սպասարկել Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպում:

Ավարտված խաղաշրջանի վերջում նրա կողմից փորձեր ձեռնարկվեցին խաթարել մրցավարների բնականոն աշխատանքը և բողոքի ալիք բարձրացնել ՀՖՖ Մրցավարական Կոմիտեի և ՀՖՖ ղեկավարության դեմ: Հովսեփյանը մի քանի անգամ հրաժարվել է նշանակված խաղերից, իսկ սույն թվականի հունվարի 8-ից, երբ ՀՖՖ մրցավարները սկսել են մարզումները, Հովսեփյանը, առանց պատճառների, բոյկոտել է մարզումները և հրաժարվել է անցնել տարեկան պարտադիր բուժզննումը: Բնականաբար, դրանից հետո Սամվել Հովսեփյանը ՀՖՖ Մրցավարական Կոմիտեի կողմից չի ընդգրկվել արտերկրում ուսումնամարզական հավաքի մեկնող խմբի մեջ, որից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել և կատարել ֆեյսբուքյան գրառումը:

Նշենք նաև, որ վերոնշյալ հավաքին մասնակցելու են ՀՊԼ խաղերը սպասարկող պաշտոնյաները՝ 12 տղամարդ մրցավար և 14 տղամարդ մրցավարի օգնական, ինչպես նաև 2 կին մրցավար և կին մրցավարի 3 օգնական, ովքեր նաև հանդիսանում են միջազգային կարգի մրցավարներ:

Սամվել Հովսեփյանը պնդում է, որ ՀՖՖ ն չի պաշտպանում մրցավարներին: Նման պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը: ՀՖՖ-ն միշտ էլ սատարել է մրցավարներին և նրանք միշտ էլ եղել են ՀՖՖ պաշտպանության տակ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, իհարկե, Հայաստանում եղել են տհաճ դեպքեր, երբ տարբեր անձինք՝ հանդիսականներ, ֆաներ, մարզիչներ կամ ծնողներ, վիրավորել են մրցավարներին կամ բռնություն են կիրառել կամ փորձել են կիրառել մրցավարների նկատմամբ: Այնուամենայնիվ, դրանք սակավաթիվ դեպքեր են: Բոլոր այն դեպքերը, որոնց մասին ՀՖՖ-ն տեղեկացվել է, անհետևանք չեն մնացել, և մեղավորները կրել են իրենց համապատասխան պատժամիջոցները:

Շատ ավելի ակնառու է մրցավարների քանակի ու որակի հետ կապված առաջընթացը. 2019թվականին Հայաստանն ուներ միջազգային կարգի ընդամենը 6 տղամարդ մրցավար, այդ թվում՝ 2 գլխավոր մրցավար և մրցավարի 4 օգնական, միջազգային կարգի կին 2 մրցավար և մրցավարի 3 օգնական, իսկ այս տարի արդեն Հայաստանն ունի միջազգային կարգի տղամարդ 12 մրցավար, այդ թվում՝ 4 գլխավոր մրցավար, մրցավարի 8 օգնական և 2 VAR մրցավար, միջազգային կարգի կին 2 մրցավար և մրցավարի 3 օգնական, ինչպես նաև ֆուտզալի 1 մրցավար:

Հաշվի առնելով մրցավարական ոլորտում ՀՖՖ-ի կատարած աշխատանքները և հայ մրցավարների գրանցած աճը՝ ՈՒԵՖԱ-ն սկսել է ավելի շատ վստահել հայ մրցավարներին: Դրա վառ ապացույցն այն է, որ այս մրցաշրջանում՝ պատմության մեջ առաջին անգամ, հայկական մրցավարական անձնակազմերը ամբողջական կազմով՝ ներառյալ VAR մրցավարները, սպասարկեցին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի հանդիպումներ: Բացի վերոնշյալ հանդիպումներից մեր մրցավարներն այս մրցաշրջանում սպասարկել են նաև միջազգային տարբեր խաղեր և մրցաշարեր, որոնց թվում՝ ՈՒԵՖԱ»ի Ազգերի Լիգայի խմբային փուլի խաղ և ՈՒԵՖԱ-ի Մ-19 առաջնության Եզրափակիչ փուլի խաղեր:

Սամվել Հովսեփյանը պնդում է, որ մրցավարների աշխատավարձը երբեք չի բարձրացել: Սա ուղղակի սուտ է: 2019 թվականին Հայաստանի բարձրագույն խմբի խաղը սպասարկող մրցավարը ստացել է 120 հազար դրամ, իսկ 1 խաղ սպասարկելու համար մրցավարական ծախսը կազմել է 390 հազար դրամ (մրցավար, մրցավարի 2 օգնական, 4-րդ պաշտոնյա, մրցավար լրացուցիչ 2 օգնականներ): Ներկայումս գլխավոր մրցավարը ստանում է մեկ խաղի համար 160 հազար դրամ, իսկ 1 խաղի սպասարկման համար մրցավարներն ընդհանուր առմամբ ստանում են 616 հազար դրամ: Բավականաչափ բարձրացել են նաեւ Առաջին լիգայի, մանկապատանեկան խաղերը սպասարկելու համար մրցավարական գումարները: Նույն Սամվել Հովսեփյանը 2024 թվականին մեկնարկած մրցաշրջանի չորս ամիսների ընթացքում սպասարկել է 60 հանդիպում (հիմնականում մանկապատանեկան և Առաջին խմբի առաջնությունների խաղեր) եւ ստացել 1,717,000 դրամ աշխատավարձ։

Լրահոս

Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. Մանուկյան
Պատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան
Գազանջատումներ կլինեն
Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)
ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին
Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները
Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)
Շտապ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում
Կարևոր
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է
Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը
Հոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ)
Կարևոր
ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ
Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Սարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին

Լրացուցիչ նորություններ

...

Սևիկյանը տեղափոխվել է իսպանական Սեգունդա

Կարսում MMA 16-ամյա մարտիկ Մհեր Ղարիբյանը զբաղեցրել է առաջին տեղը

Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել

«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին

«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC

Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

«Մոնակոն» խզել է պայմանագիրը Պոլ Պոգբայի հետ

«Նոա»-ի մեծ հաշվարկը կարող է ձախողվել․ ով է լինելու ՀՖՖ նոր նախագահը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակով

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ

Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն

Շախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները

Մեսսին հոր մահից հետո գրառում է արել

«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել

12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող