Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպությունների չորս ներկայացուցիչ


Աշխատանքային այցով հունվարի 29-31-ը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպությունների չորս ներկայացուցիչ: Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning), տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումն իրականացնող իտալական «Սիստեմատիկա» ընկերությունների ներկայացուցիչներ։

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ: Դրանցից են՝

Կյանքի մասին գիտությունների դպրոցի փորձի ներկայացում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 

Մյունխենի տեխնիկական համալսարանի Կյանքի մասին գիտությունների դպրոցի տնօրեն դոկտոր Տոբիաս Բիդոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերների հետ կքննարկի Հայաստանում գյուղատնտեսական կրթության և գիտության զարգացման հեռանկարները, մարտահրավերները և դրանք հաղթահարելու մոտեցումները՝ միաժամանակ կիսվելով Մյունխենի տեխնիկական համալսարանի վերափոխման և Կյանքի մասին գիտությունների դպրոցի ձևավորման փորձով։

Նախատեսվում է նաև այցելություն  Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական ​​կենտրոն և հանդիպում ոլորտային գիտական կազմակերպությունների հետ։

Համալսարանների հետ աշխատաժողովներ 

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աջակցությամբ և մասնակցությամբ «Technical University Munich International GmbH» կազմակերպության ծրագրի համակարգող Ջորջետա Աուկտուրը և ծրագրի ղեկավար Ալինա Լաուքը աշխատաժողովներ կունենան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վարչական, կրթական և գիտական բնագավառների ներկայացուցիչների և ուսանողների հետ։

Հանդիպումների ընթացքում նրանք կներկայացնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի փոխակերպման փորձը՝ քննարկելով Հայաստանի տեխնիկական և տեխնոլոգիական բնագավառի կրթության և գիտության զարգացման տեսլականը, առկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու միջոցները։Աշխատաժողով է նախատեսվում նաև ՀԱՊՀ անձնակազմի հետ ինժեներական կրթության և ուսուցման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի Հայաստանի զարգացման համար հիմնական մրցակցային ուղղություններին, ոլորտի զարգացման հեռանկարային միտումներին, ինչպես նաև ՀԱՊՀ-ում կրթության և հետազոտությունների հետագա վերափոխման տեսլականին։

Հանդիպում նորարարական, ձեռներեցական էկոհամակարգի ներկայացուցիչների հետ 

Կրթական բնագավառի ներկայացուցիչների, գիտնականների և ուսանողների հետ քննարկումներին զուգահեռ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և Մյունխենի տեխնիկական համալսարանի թիմը Տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում քննարկում կունենա Հայաստանի ձեռներեցության և նորարարության էկոհամակարգի ներկայացուցիչների հետ։Կքննարկվեն Հայաստանի էկոհամակարգի ներկա վիճակը, առանձնահատկությունները, զարգացման հնարավոր տեսլականը և կրթագիտական համակարգի ակնկալիքները։

Այցելություն գիտահետազոտական կազմակերպություններ

 Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում տեղի կունենա ընդհանուր տեսլականի վերաբերյալ քննարկում «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների միջև (Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո)։

Հանդիպում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում

 «Ակադեմիական քաղաք» ծրագրի չորս միջազգային գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում ԲԿԳԿ-ում՝ նվիրված կատարված աշխատանքների ամփոփմանը և հետագա անելիքներին։Հայաստան այցի շրջանակում նախատեսվում են նաև RSUP և «Սիստեմատիկա» ընկերությունների պատվիրակության անդամների հանդիպումներ պետական  մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Ի՞նչ էր այրվում Պռոշյանում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքը (տեսանյութ)
Լոս Անջելեսում ձերբակալվել է Քիմ Քարդաշյանի տունը թալանելու մեջ կասկածվողը
Երևանում կասեցվել է «Բամբու»–ի արտադրական գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել
Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ այն դարձել է ոչ երթևեկելի
Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին
Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Աշխարհի ամենատարեց նախագահը անհետ կորել է (տեսանյութ)
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
Կարևոր
ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել
Մարոկկոյի իշխանությունները թույլատրել են միգրանտներին նավակով հատել Իսպանիայի հետ սահմանը
Bild: Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի վրա ԴՆԹ հետքեր են հայտնաբերվել
Կարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելուն
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Կարևոր
Շահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է
Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու
ՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները
Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ

Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը

Փարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ

«Միայն պետք է արտասանել Արցախի անունը, և նրանք պատրաստ են օգնել». Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը հերթական առիթն էր, որ արցախցիները հանդիպեցին միմյանց

NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна

«Ցեղասպանության ավարտը».Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը