Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». ՊՆ-ին առնչվող քրեական վարույթներ կան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեում մի շարք քրեական գործեր են քննվում ՊՆ-ին առնչվող։ Դրանցից մեկը վերաբերում է 10 ձնագնացների ձեռքբերմանը։

Բանն այն է, որ ՊՆ-ն եվրոպական արտադրության ձնագնացներ է գնել շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ գնով։ Նույն ձնագնացներից, բայց անհամեմատ ավելի ցածր գնով և փոքր քանակությամբ՝ ընդամենը 2 հատ, ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Ձնագնացների ձեռքբերման հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել։

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին, որը համակարգում է մատակարարումների ոլորտը,  հարցրեցինք ձնագնացների մասին, քանի որ սա ամենակարճ ճանապարհն էր տեղեկությունները ճշտելու։

Սակայն նա շնորհավորեց մեր բանակի տոնը և հորդորեց իրեն նամակ գրել, խոստանալով, որ կպատասխանի բոլոր հարցերին, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում։ Հակակոռուպցիոն կոմիտեի մեր աղբյուրը հաստատեց՝ այո, նման վարույթ կա, բայց այն հարուցվել է ոչ թե վերջերս, այլ 2024 թվականին։ 

Վարույթներից երկրորդն առնչվում է Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացում տեղի գտած թերացումներին։ Այս գործով 7 մեղադրյալ կա, որոնց մեծ մասը կալանքի տակ են։ Պարզվում է, մեծ չարաշահումներ են եղել` կապված բետոնապատման աշխատանքների հետ։

Շրջանառվում է ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանի անունը, որը սերտորեն աշխատել է կապիտալ շինարարության վարչության նախկին  պետի՝ Վահագն Ստեփանյանի հետ։ Ստեփանյանը համակարգում նախարար Պապիկյանի մարդկանցից էր համարվում, վերջերս ազատվել է աշխատանքից։ Մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան այս գործից։

Պարզվում է, Ջերմուկի  հատվածում մի մասնավոր շինարարական կազմակերպություն, որի անունը ճշտվում է, բանակի պատվերով ճանապարհ է սարքել, և ԳՇ պետի տեղակալ Գրիգորյանը պահանջել է N զորամասի հրամանատարությունից թղթեր ստորագրել և ընդունել շինարարությունը։

Թիկունքի պետն ու նրա տեղակալը հրաժարվել են ընդունել շինարարների աշխատանքը, ասելով, որ այդ ճանապարհը խայտառակություն է և կատարված աշխատանքը չի համապատասխանում այն գումարներին, որոնք դրա դիմաց վճարվել են։

Բնականաբար, սա դուր չի եկել բանակի ղեկավարությանը։ Թիկունքի պետն անմիջապես անցանկալիների դասն է անցել, իսկ նրա տեղակալին ազատել են աշխատանքից, պատճառաբանելով, թե լրացել է նրա պայմանագրի ժամկետը։ Ավելի ուշ պարզեցինք, որ ազատվածը Գրենիկ Պապոյանն է։ 

Այսինքն, շինարարներն ու մատակարարները պաշտպանության նախարար Պապիկյանի համար ավելի են արժեւորվում, քան զինվորականները, և նրանց խաթրին կպչելը հղի է ծանր հետևանքներով։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նմանատիպ միջադեպ եղել է նաև Երկրորդ բանակային կորպուսի հատվածում։

Երկրորդ բանակայինի հրամանատար Գարեգին Պողոսյանը եւս հրաժարվել է անօրակ շինարարություն ընդունել, սակայն միջադեպը հետագայում հարթվել է։ Տեղեկություն ունենք նաև, որ անորակ շինարարության մասին լուրերը հասել են Փաշինյանին և առնվազն երկու կառույց՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱԱԾ-ն այժմ «նստած են ՊՆ-ի վրա»` ինտենսիվ ստուգումներ են իրականացվում, սակայն մեծ խախտումներ չեն գտնում, քանի որ թե մատակարարները, թե պատիրատուն շատ «գրագետ» են աշխատել»:

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»