Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմքեր ստեղծել․ Ալեն Սիմոնյան. «Ազատություն»


Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմքեր ստեղծել:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Բաքվի ռազմական դատարանում այսօր վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերով դատավարությունը։ 

Ալիևի ռեժիմը նրանց տասնյակ մեղադրանքներ է ներկայացրել՝ ներառյալ «պատերազմական ագրեսիա, ցեղասպանություն, բնակչության բռնի տեղահանում, հետապնդումներ, կտտանքներ, ռազմական թալան», որոնք, ըստ մեղադրանքի, Ադրբեջանի և այդ երկրի ժողովրդի դեմ «իրականացրել է Հայաստանը և նրա զինված ուժերը», ինչպես նաև «Հայաստանի կողմից ստեղծված այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն» ու վերջինիս կողմից ստեղծված ապօրինի զինված խմբավորումները»։Բաքվում ընթացող դատավարության և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունների ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե արգելված միջոցների գործադրմամբ Բաքուն փորձում է ցուցմունքներ կորզել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից՝ դրանք հետո Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։

«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Սպառնալիք է գեներացվում ՀՀ դեմ», - ասել է Փաշինյանը, - «Հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզենք նրանցից»։

Նախորդ դատական նիստից հետո ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել էին, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե իբր «զղջում է 2020-ի 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար», և որ ամենակարևորը՝ «այդ որոշումը ինքը չի կայացրել»։ Թե ով է նման որոշում կայացրել, չի նշվում։ Ընդդիմությունից կարծիքներ հնչեցին, որ Բաքուն փորձում է մի գործ էլ Փաշինյանի վրա կարել։Թե ինչ հոգեներգործուն միջոցներ են կիրառվում Բաքվում պահվող հայ գերիների դեմ՝ նրանցից տարբեր ցուցմունքներ կորզելու համար, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ Բաքուն փորձում է նման ցուցմունքների միջոցով հետագայում առևտրի հիմքեր ստեղծել։

«Եվ ինչո՞ւ ոչ, ևս մի հայց ներկայացնելու, ևս մի մեղադրանք ներկայացնելու հայկական կողմին, ինչ-որ հետագա առևտրի հիմքեր: Լրացուցիչ լծակ և լրացուցիչ ինչ-որ կետ ունենալ, որը քննարկման ենթակա ...:

Հայաստանի Հանրապետությունը գիտակցում է այդ մարտավարությունը և թույլ չի տալու, չի ներքաշվելու նման սադրանքների մեջ», - այսօր ասաց ԱԺ նախագահը:


Լրահոս

«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին
Շտապ
Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել
Կարևոր
Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան
Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)
Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)
Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում
Կարևոր
Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից
Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջ
Կարևոր
Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը
Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)
«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)
Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ)
ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ
Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը
Ուիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համար
Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը
Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները

Լրացուցիչ նորություններ

...

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են