Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել․ Փաշինյան (տեսանյութ)


Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը:

Ինչո՞ւ, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ մեկ ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում` միջազգային հանրության տեսանկյունից կդարձենք, որովհետև ուրիշ բան է, որ դու ասում ես` գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ դու ասում ես` ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ` իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ավելին, միջազգային օրենքներով ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Հենց Ձեր ասած Արարատի և Արագածի դիսկուրսը շատ պրակտիկ խնդիրներ լուծելու համար է, որովհետև մեր շատ պրակտիկ խնդիրներ գալիս են մեր աշխարհայացքից, աշխարհընկալումից և մեր սոցիալ-հոգեբանությունից:

Դուք նշեցիք օրհներգի մասին: Հին օրհներգի և նոր օրհներգի հարց դրված չէ: Ընդամենը հետևյալի մասին է` մենք ի՞նչ բառերով ենք ուզում, որ մեր օրհներգն ավարտվի: Մինչև հիմա ավարտվում էր «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի», այս տողերի հետ մենք ոչ մի բան չենք առաջարկել անել և չենք անում:

Ընդհակառակը, այս տողերն առաջարկում ենք տանել ավելի առաջ, այսինքն` նույն տեքստի մեջ տանել առաջ, իսկ նոր տարբերակով առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրհներգն ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան»: Ոչ մի նոր տող չի գրվում: Սրանք նաև պետության օրակարգի, այդ թվում` արտաքին և ներքին օրակարգի հետ կապված հարցեր են»,– նշել է նա:Փաշինյանի խոսքով՝ այդ դիսկուրսն անհետաձգելի է:

«Մեզ համար էական է, կարևոր է, որ մենք ապագայի մեր ռազմավարության հարցում կողմնորոշվենք: Դրանք ապագայի մեր պատկերացնումների մասին քննարկումներ են: Եվ կապ ունի ամեն ինչի հետ: Կապ ունի և գազի գնի հետ, և արտահանման հետ, և հարաբերությունների դիվերսիֆիկացիայի հետ:

Մենք չենք կարող այդ դիսկուրսի ներքո ունենալ մարտունակ բանակ: Մեզ թույլ չի տրվի ուղղակի:Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել, Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետներն անցած զենքեր:

Ընդ որում, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել: Եվ այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը` առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով:

Սրա մասին է խոսքը: Հենց այդ նկատառումով է այդ ամեն ինչն արվում, որովհետև դա Ձեր նշած հարցերի շրջանակի մեջ է»,– ասել է Փաշինյանը:

Լրահոս

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)
«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին
Շտապ
Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել
Կարևոր
Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան
Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)
Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)
Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում
Կարևոր
Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից
Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջ
Կարևոր
Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը
Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ)
«Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ)
Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ)
ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ
Աղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունը
Ուիթկոֆ. ԱՄՆ-ը, Կիևը և Եվրոպան կարծում են, որ համաձայնագիրը պետք է ներառի երաշխիքներ Ուկրաինայի համար
Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Լրացուցիչ նորություններ

...

Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ)

Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան

Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ)

ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ)

Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվ

Իրանը մշակել է «Հորմուզ» հրթիռը

Կարևորը քաղաքական կամքի առկայությունն է՝ բոլոր ոլորտներում գնալ առաջ մեծ քայլերով

Աղմկահարույց մահեր ու ձերբակալություններ․ Մոսկվայի և Թեհրանի նոր հայտարարությունները՝ Հայաստանին

Մենք շահագրգռված ենք որպեսզի հնարավորինս քիչ կիրառվի կալանքը խափանման միջոց

Խնդիրը եկեղեցականները կամ գործը չէ, խնդիրը դատավորների վարքագիծն է. Գալյան

Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան