Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կար ժամանակ, երբ կառավարությունը թոշակների հետ կապված մի փոքր նախաձեռնություն էր հանդես բերում, ասենք՝ մի երկու հազար դրամով բարձրացնում էր կամ 5 հազար դրամի «քեշբեքի» ծրագիր էր ներդնում, երկրացունց PR էր անում։

Փաշինյանն էլ կառավարության նիստերին անընդհատ երեսով էր տալիս, թե թոշակ են ավելացրել, ու կապ չունի, որ չնչին, ողորմելի բարձրացումներ են արել, ընդ որում՝ ոչ թե միանգամից, այլ փուլերով, որ շատ քայլեր ցույց տան հանրությանը։

Հիմա էլ այս թեմայով իր վերջին ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտում էր, թե հինգ անգամ անդրադարձել են թոշակների բարձրացմանը։

Որ դա ակնհայտ մանիպուլյացիա է, չի էլ քննարկվում: Գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ արդեն մոռացել են, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին անգամ երբ է թոշակ բարձրացրել:

Բնականաբար, այս տարի էլ չեն բարձրանա ո՛չ կենսաթոշակները, ո՛չ աշխատավարձերը: Փոխարենը համատարած թանկացումներին զուգահեռ իշխանություններն անցել են քաղաքացիների ու բիզնեսի «կաշին քերթելուն»։

Փաշինյանի կառավարության տնտեսական ոլորտի պատասխանատուներն անցած տարվանից մտածում են, թե ինչպես նոր հարկեր ու տուրքեր գանձեն, որ կարողանան բյուջեն կատարել։

Այս քաղաքականության շրջանակներում է, որ տնտեսական գործունեության որոշ ոլորտներ դուրս են բերվել շրջանառության հարկի դաշտից ու արդեն տեղափոխվել են հարկման համընդհանուր համակարգ, որտեղ վերջիններս ստիպված կլինեն շրջանառության հարկի փոխարեն վճարել ԱԱՀ ու շահութահարկ։

Այս համատեքստում էլ տեղի է ունենում հարկային համահարթեցում, երբ փոքր ու միջին բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնությունները վերացվում են, ու նրանք գործում են այն հարկային հարթության շրջանակներում, որտեղ գործում են նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։

Փաստացի, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առավելություն են ստանում, իսկ փոքր ու միջին բիզնեսի դաշտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ դժվարությունների առաջ կանգնում կամ փակվում։

Ու, ընդհանրապես, հարկային դրույքներն այս տարվանից բարձրացել են, իսկ մի շարք ուղղություններում՝ ուղղակի կրկնապատկվել։ Օրինակ՝ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչները նախկին 5-ի փոխարեն վճարելու են 10 տոկոս, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչները՝ 6-ի փոխարեն՝ 12 տոկոս, իսկ արտադրական գործունեություն իրականացնողները՝ 3,5-ի փոխարեն՝ 7 տոկոս։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնությամբ այս տարվանից մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխվում է հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում ավելանալու է այդ ոլորտներում գործունեություն ծավալողների հարկային բեռը:

Օրինակ՝ այդպիսի ոլորտներ են իրավաբանական, հաշվապահական գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը, շենքերի շինարարությունը, անշարժ գույքի հետ կապված գործառնությունները, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, առողջապահությունը և այլն:

Բայց իշխանություններն այսքանով չեն բավարարվում և իրենց հարկային մամլիչն ուղղում են նաև քաղաքացիների ուղղությամբ։ Երևանցիներն այսուհետ ստիպված կլինեն աղբահանության համար վճարել շատ ավելին, քան նախկինում: Մայրաքաղաքում թանկանում է նաև տրանսպորտի ուղեվարձը։

Այս տարվանից էլ հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձը Երևանում կսահմանափակվի։ Իսկ գույքահարկը կշարունակի թանկանալ։ Եթե, օրինակ՝ 2021 թվականին հաշվետու տարվա համար գույքահարկի բեռը կազմում էր սահմանված դրույքաչափի արտադրյալի 25 %-ը, ապա այս տարի արդեն կազմելու է 75 %։

Պատահական չեն տնտեսագետների գնահատականները, որ «խոշոր ձկներին» թողած՝ իշխանությունները ընկել են քաղաքացիների գրպանից ամեն կերպ հարկեր պոկելու հետևից։Բնական է, որ հարկային բեռի համընդհանուր ավելացման ֆոնին Հայաստանում էականորեն թանկանում է կյանքը, քանի որ, ի վերջո, այս ծանրությունն ընկնում է հասարակ սպառողի ուսերին, որի եկամուտները չեն ավելացել, սակայն այդ մարդիկ պետք է արդեն ավել վճարեն նույն ծառայությունների և ապրանքների համար։

Ու ամենացավալին այն է, որ պետբյուջե վճարված հարկերի մի ահռելի մասն այդպես էլ քաղաքացիների խնդիրների լուծմանը չեն ծառայում՝ կա՛մ իշխանությունները փոշիացնում են իրենց շռայլ ու անիմաստ ծախսերով, կա՛մ էլ տրամադրվում են պետական պարտքի սպասարկման նպատակով։ Հայաստանի պետական պարտքն էլ աճում է երկրաչափական պրոգրեսիայով, քանի որ իշխանությունները ոչ միայն մտադիր չեն կրճատել իրենց ծախսերն ու անցնել խնայողական ռեժիմի, այլև անընդհատ հակված են նոր պարտքեր ներգրավելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)
Կարևոր
Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից
Կարևոր
Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները
Քարակերտ-Արտենի ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բաժանվել երկու մասի․ կան վիրավորներ
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը. դատախազություն
Կարևոր
TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն
ԱԹՍ-ը հարվածել է Սևաստոպոլի բնակելի հինգհարկանի շենքին․ տուժել է չորս մարդ
Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել
Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում
Լցվել է հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Լավրովը նշել է, որ Երևանի որոշ դժգոհություններ անձամբ իր մոտ «ներսում հույզեր» են առաջացնում
«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին
Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»
«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց
«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը
Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»
«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել
Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը