Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը մնացել է թղթի վրա, իսկ իշխանությունները զբաղված են անիրականանալի՝ Խաղաղության խաչմերուկի ծրագրերով։

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 29-ը ամյակի օրը՝ պատերազմից 6 օր առաջ, հանրությանը դիմելով՝ ասաց. «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։

Հետո հանրության դատին հանձնեց մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե զարգացման ռազմավարության որ կետերն ինչ փուլում են։

Այսպիսով, ահա այդ ռազմավարության կետերից մի քանիսը․Հայաստանի բնակչության աճ՝ մինչև 5 մլն մարդ:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով:

Հարկ է նշել, որ այս աճը գրանցվել է օտար երկրներից Հայաստան եկած և քաղաքացիություն ստացած ռուսների, հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների շնորհիվ։

1,5 մլն նոր աշխատատեղերի ստեղծում և աղքատության հաղթահարում։2022 թվականին աղքատության միջին գծով ցուցանիշը կազմել է 24.8%։2023 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 23.7%-ի։ 2024 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել։

2024 թվականի նոյեմբերին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 782,832։Այս ցուցանիշների դանդաղ աճող տեմպը խոստումնալից երազանքների կատարման համար շատ հեռու է իրականությունից։

ՀՆԱ ավելացում՝ 20 անգամ, միջին աշխատավարձի աճ՝ 7 անգամ2023 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է 7%-ով։

2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1,922,939.6 մլն դրամ, ինչը 2.6 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Առողջ ապրելակերպի վերածումն ազգային առանձնահատկության։Առողջ ապրելակերպը քարոզում է վարչապետը՝ հեծանիվ վարելով, սակայն ամեն օր ՀՀ արտաքին հարաբերությունների դարավոր թելը կտրելով։

Կյանքի ակնկալվող տևողության բարձրացում մինչև 90 տարեկան։Հայաստանում երկարակեցության ցուցանիշը 77,7 տարի է․ տղամարդիկ կանանցից մի քանի տարի քիչ են ապրում։

Մեկ զինծառայողի ներուժի տեսանկյունից աշխարհի ամենամարտունակ բանակի առկայություն։Այս հայտարարությունից 6 օր անց Հայաստանը տվեց 5000 զոհ և պարտվեց պատերազմոմ։ Առանց այդ էլ գլխատված բանակը գրեթե 5 տարի է՝ դժվարանում է ոտքի կանգնել։

Հետախուզական ծառայության ձևավորում, որը կներառվի աշխարհի առավել արդյունավետ հետախուզական ծառայությունների տասնյակում։

Երկու օր առաջ հեղափոխական իշխանության կողմից ստեղծված Արտաքին հետախուզությունը զեկույց հրապարակեց, որը հանրության համար ընդունելի չեղավ։

Համացանցում օգտատերերը պնդում էին, որ այդ զեկույցը նման է 70 հազար դրամով դիպլոմային աշխատանք գրելուն. այն չի կարելի անվանել լուրջ հետախուզական զեկույց։Կրթության վերածումն ազգային կենսակերպի։

Իշխանությունը ամեն բան փորձում է անել՝ վերացնելով կրթական նախկին հաստատված նորմերը։ Կառավարությունը 2 տրիլիոն դրամ պատրաստվում է ներդնել Ակադեմիական քաղաքի կառուցման համար, որը բարձրագույն կրթության կործանումն է։

Համալսարաններին սպառնում է միացման վտանգը, իսկ մշակութային շենքերից հանվեց ազգային բառը։Հայաստանի վերածումը բարձր տեխնոլոգիաների երկրի։Այս նպատակին հասնելու ճանապարհը «Հայասաթ 1-ն» էր, որը թռիչքից հետո՝ տիեզերք հայտնվելուն պես, ոչ միայն խափանվեց և չկատարեց իր առաքելությունը, այլև խնդիրներ առաջացրեց օտարերկրյա պետությունների արբանյակների համար։

Հենց այսպես էլ մինչև 2050 թվականի ռազմավարական զարգացման հայեցակարգը անցել է պատմության գիրկը»:

Լրահոս

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»