Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին հետախուզության ծառայությունը ձևավորվել է հազիվ 1 տարի երկու ամիս առաջ ու նախօրեին հրապարակեց իր անդրանիկ «տարեկան զեկույցը»:

Առհասարակ, տարօրինակ է, որ հատուկ կամ գաղտնի ծառայությունը նման հրապարակային դրսևորումներ է ունենում: Երկուսից մեկը՝ կա՛մ հրապարակած տվյալները հետախուզական չեն, կա՛մ ծառայությունը:

Ենթադրելի է, որ նման ծառայությունն իր տեղեկությունները պետք է տրամադրի այլ հատուկ ծառայություններին ու երկրի ղեկավարությանը: Իսկ հրապարակային առավելագույնը, որ պետք է լինի, այն է, թե հարկատուների միջոցներից որքան գումար է ստացել ու ծախսել:

Այդուամենայնից, փորձենք հասկանալ, թե ինչ է ասված այդ «լավաշ» փաստաթղթում: Նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունից հանգում ես անբեկանելի ու դառը եզրակացության. ԱՀԾ-ն ընդամենը Փաշինյանի ու նրա իշխանության «փիարով» զբաղվող հավելյալ կառույց է: Մի խոսքով՝ ամեն ինչ լավ ու հիասքանչ է...

Ընդհանրական արտահայտություններով, ոչինչ չասող նախադասություններով հագեցած նման «զեկույց» կարող է շարադրել իրավաբանության, միջազգային հարաբերությունների կամ լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ցանկացած գրագետ ուսանող, որը հետևում է հիմնական իրադարձությունների լրահոսին:

Տեսեք, ընդամենը երկու մեջբերում այդ դարակազմիկ «փաստաթղթից».

Ա) «...Սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»։

Բ) «...Ադրբեջանը 2025 թվականին շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։

Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»:

Այսի՞նքն: ԱՀԾ-ն հայտարարում է, թե, այ, իր զեկույցը հրապարակելու կոնկրետ այդ պահի դրությամբ, ասենք՝ հունվարի 23-ի ժամը 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների հավանականությունը բարձր չէ:

Հա, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմի ու հարձակման չի պատրաստվում և, ասենք, հունվարի 24-ի ժամը 11:30-ին արդեն պատերազմի հավանականությունը մեծացել է:

Անհնար է անտարբեր անցնել զեկույցում արտացոլված վերլուծական մտքի հետևյալ գլուխգործոցի կողքով. «2025 թվականին ռուսուկրաինական հակամարտությունում ցանկացած սցենարով զարգացում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի Հայաստանի անվտանգության միջավայրի վրա»։

Սա մոտավորապես նույնն է, եթե հողագործն ասի, թե եղանակի ցանկացած փոփոխություն ուղղակի կամ անուղղակի կազդի գարնանացանի ու բերքատվության վրա:

Կամ՝ եթե եղանակի տեսությամբ հաղորդեն, որ վաղը կարող է անձրև տեղալ կամ չտեղալ, բայց, համենայն դեպս, անձրևանոց վերցրեք:

Հիմնականը, ինչն ուղղակի աչք է ծակում զեկույցում, Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական բնույթի քողարկված կամ անթաքույց ակնարկներն են:

Իսկ դրանց «դափնեպսակը» հետևյալ քանքարամիտքն է. «2025 թվականի՝ նախընտրական տարի լինելու հանգամանքով պայմանավորված՝ որոշ երկրներ կփորձեն Հայաստանի տնտեսական կախվածությունն էլ ավելի ընդգծված և ակնհայտ կերպով օգտագործել որպես քաղաքական ազդեցության, Հայաստանի ներքին գործերին միջամտելու և հանրային լայն շերտերի վրա ազդելու հնարավորություն»:

Հստակեցնենք, որ Հայաստանը «տնտեսական կախվածություն» ունի առավելապես Ռուսաստանից: Ըստ որում, Փաշինյանի իշխանության շրջանում, որքան էլ դա տարօրինակ չհնչի, հայ-ռուսական առևտրա տնտեսական հարաբերությունների ծավալներն էապես աճել են, Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Դա նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը որպես վերաարտահանման հանգուցակետ ծառայեցնելով է պայմանավորված:

Ու որպեսզի ոչ ոք չկասկածի, որ հենց Ռուսաստանի մասին է խոսվում, Ռուսաստանին են մեղադրում, թե «միջամտելու է Հայաստանի ներքին գործերին», «կարկառուն» քպականներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարում է. «Հույս ունեմ, որ Ռուսաստանը, որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»:

Իսկ կարելի՞ է այդքան «ջրերի» փոխարեն ինչ-որ փաստ հանրայնացնել: Բայց ամենագլխավորը՝ առկա մարտահրավերների ֆոնին այս մարդկաց բացառապես մի բան է հետաքրքրում՝ առաջիկա ընտրություններն ու իրենց վերարտադրման հնարավորությունները:

Ու վերջ...Ի դեպ, իսկ Թուրքիան կամ Ադրբեջանը չեն միջամտո՞ւմ կամ չունե՞ն նման նկրտումներ, իսկ Եվրամիությո՞ւնը, իսկ ԱՄՆ-ն ու, ասենք, Ֆրանսիա՞ն, իսկ ուրիշ այլ երկրնե՞ր: Գիտե՞ք, թե իրականում ինչ են ուզում ասած լինել:

Դա, ի դեպ, դժվար չէ կռահել՝ ուշադիր ծանոթանալով ԱՀԾ հրապարակած, կներեք՝ «զեկույցին»:

Ակնհայտ է, որ գլխապատառ դեպի Եվրամիություն ու ԱՄՆ նետվելու Փաշինյանի հերթական արկածախնդրությունը հանգեցնելու է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների, առհասարակ՝ հարաբերությունների խզմանը, դա հանգեցնելու է տնտեսական կոլապսի և սոցիալական քաոսի, որի պայմաններում Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը:

Այսինքն, այդ բոլոր ԱՀԾ-ների, մյուս կարկառունների միակ փորացավն այն է, որ իրենք հանկարծ իշխանություն չկորցնեն: Այն, որ իրենց իշխանավարումը Հայաստանն ուղիղ գծով տանում է դեպի ճակատագրական նոր փորձանքների, նրանց առանձնապես չի հուզում: Ու թող սա համարվի պետական գաղտնիքի հրապարակում, բայց, մեր մեջ ասած, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը Փաշինյանին ու նրա շահերն սպասարկողներին երբեք չի հուզել:

Նրանք ուրիշների շահերն սպասարկելու վրա են կենտրոնացած, ինչի ամենից ցայտուն ապացույցը Հայաստանի ու մեր ժողովրդի ներկա խայտառակագույն վիճակն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)
Կարևոր
Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից
Կարևոր
Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները
Քարակերտ-Արտենի ճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բաժանվել երկու մասի․ կան վիրավորներ
Մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը. դատախազություն
Կարևոր
TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն
ԱԹՍ-ը հարվածել է Սևաստոպոլի բնակելի հինգհարկանի շենքին․ տուժել է չորս մարդ
Մինչ կյանքից հեռանալը 23-ամյա զինծառայողն իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել
Լավրովը` Քոչարյանի ձերբակալության մասին․ Հայաստանի ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում
Լցվել է հողային լիցք և հարթեցվել․ Փամբակի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Լավրովը նշել է, որ Երևանի որոշ դժգոհություններ անձամբ իր մոտ «ներսում հույզեր» են առաջացնում
«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին
Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»
«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց
«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը
Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»
«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել
Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը