Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թուղթ է, ստորագրել են: Ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին երկիրն ենք: Այս փաստաթուղթն իրենից որևէ բան չի ներկայացնում, ինչպես ցանկացած պայմանագիր կամ ստորագրված թուղթ, եթե կողմերն այն չեն օգտագործում»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ամենից քննարկված, շահարկված, թերևս նաև «գովազդված» փաստաթղթին՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը:

Նա հիշեցնում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթ կա, քանի՞ կետ է իրականություն դարձել: ՀԱՊԿ-ում էլ փաստաթուղթ կա ստորագրված, ստացվո՞ւմ է այն օգտագործել, Մինսկի խումբը, Արցախը պետք է լինեին, թղթում էլ գրված էր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում:

Ստացվե՞ց: Հերթական թղթի կտորն է, որում ինչ-որ բան է գրված միայն բարի կենացների մակարդակով»: Պողոսյանն առաջարկում է ուշադիր կարդալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը՝ հասկանալու համար, թե այս փաստաթղթում գրված կետերից ո՞րն է հնարավոր լինելու իրագործել, որը՝ ոչ:

«Եթե փաստաթղթում գտնեն մի բան, ինչը կարևոր է լինելու ԱՄՆ շահերի համար, դա կօգտագործեն: Հայաստանի գործող իշխանություններն ապացուցել են, որ իրենք որևէ ձևով չեն կարողանում որևէ փաստաթուղթ օգտագործել: Հույսներս պետք է դնենք Թրամփի վրա:

Իսկ Թրամփի ելույթում կար մեկ գլխավոր մեխ. ցանկացած բան օգտագործվելու է հետևյալ տրամաբանությամբ՝ ի՞նչ օգուտ է ունենալու Ամերիկան դրանից: Ի՞նչ կար այդ փաստաթղթում, ինչո՞ւ ենք ուրախացել, Ամերիկան օգո՞ւտ է ունենալու այդ փաստաթղթից: Թող դիտարկեն իրենց ազնիվ ցանկությունը՝ այդ թուղթը ստորագրել են, որ օգնե՞ն Ամերիկային, թե՞ որոշել են, որ պետք է օգնել Հայաստանին: Եթե այդ փաստաթուղթը ստորագրել են, որ օգնեն Հայաստանին, ապա Թրամփին դա չի հետաքրքրում:

Սրանից հետո Թրամփին հետաքրքրում է ամենը, ինչը կարող է օգտագործել Ամերիկայի համար: Այդ թղթում ավելի շատ նշված էր, որ Ամերիկան այսպես կօգնի, այս բանը կանի, դրանից Ամերիկային ի՞նչ օգուտ: Եթե օգուտ չի ունենալու, ուրեմն Թրամփի պաշտոնավարման ժամանակ դրանք տեղի չեն ունենա»,-նշում է մեր զրուցակիցը:

Պողոսյանը նշում է՝ ԱՄՆ հեռացող վարչակազմը հույս ունի մեկ օր կրկին գալ իշխանության: «Ի՞նչ են նրանք ասելու ընտրողներին չորս տարի անց: Օրինակ՝ գիտեն, որ ընտրողների մեջ մի խումբ կա, որոնք հայեր են: Հայերին ի՞նչ պետք է վաճառեն իրենց պատկերացմամբ, որ վերջիններս դեմոկրատներին ընտրեն:

Կասեն՝ մեր օրոք նման թուղթ էր ստորագրվել, մենք կգանք իշխանության, կօգտագործենք: Հաշվարկով են գործել: Հիշեցնեմ, որ ԱՄՆ նույն աշխատակազմն էր ասում, որ էթնիկ զտում թույլ չի տալու Արցախում:

Այնպես որ, այդ քայլն առաջին հերթին իրենց համար են արել: Հաջորդ դեմոկրատը, որը մրցելու է ընտրություններում, կունենա հենման կետ՝ ասելով, որ նման թուղթ կա, որն իրենց օրոք է ստորագրվել:

Կներկայացնեն՝ Թրամփը եկավ, խանգարեց դրա կյանքի կոչմանը: Բայց այս քայլով իրենք հայկական ձայները կտանեն, իրենց վրա շատ խնդիրներ չեն բարդվի և այլն:

Եթե Հայաստանի իշխանություններին ասեն՝ եկեք սա ստորագրեք, այն մյուս թուղթը ստորագրեք, կստորագրեն իշխանությունը պահպանելու համար: Այդ փաստաթուղթն այսօրվա դրությամբ միայն իշխանությունը պահպանելու համար են ստորագրել: Երևի թե այն գին է ունեցել:

Թուղթը ստորագրեցին և անդադար Ռուսաստան են գնում ու գալիս»,-փաստում է նա:Ռուսաստանի Դաշնության հետ փոխադարձ մեղադրանքներից հետո օրերս ընդլայնված կազմով հանդիպումներ և առանձնազրույց տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի միջև, խոսվեց գործընկերության ու ձեռքբերումների մասին:

Մեր զրուցակիցը վստահ է՝ փոխադարձ մեղադրանքները շարունակվելու են. «Պարտված իշխանությունը կարող է միայն նոր պարտություններ բերել: Սա պետք է գիտակցենք և կանգնեցնենք այդ շղթան, հակառակ դեպքում ունենալու ենք խնդիր:

Լավագույն տարբերակը կլինի այս թիմի գիտակցված և ինքնակամ հեռանալը: Եթե դա չկա, ապա առկա խնդիրներով պետք է օրը լուսացնենք և մթնացնենք՝ մտածելով՝ վաղը Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ»:

Ոմանք այս հանդիպումները, քննարկումները, այցերը դիվերսիֆիկացիայի դրսևորում կկոչեն, որը, թերևս, ամենաքննարկված հարցերից մեկն է մեր երկրի քաղաքական օրակարգում վերջին մի քանի տարվա ընթացքում:

Դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին է խոսվել տնտեսական, ռազմական, քաղաքական և այլ ուղղություններով: «Դիվերսիֆիկացիան գալիս է այն ժամանակ, երբ դու ձևավորում ես այլընտրանքներ և կարողանում ուժ ու եռանդ ունենալ և օգտագործել դրանք:

Դրա համար պետք է ռեսուրս ունենաս, դիվերսիֆիկացիան թղթի վրա գրված սիրուն բառ չէ: Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը դիվերսիֆիկացիա իրականացնելու համար: Կարո՞ղ է աշխարհագրություն փոխել: Ոչ:

Այս աշխարհագրության շրջանակների մեջ պետք է նայել դիվերսիֆիկացիայի հարցերը: Թուրքին և ադրբեջանցուն բարեկամ են սարքելո՞ւ: Ոչ: Խոսում են ինչ-որ ուղիների մասին: Ո՞ր ուղիների, հյուսիս ու հարավ և արևելք ու արևմուտք, որը խաչմերուկ են կոչո՞ւմ:

Մի խաչմերուկի գաղափարը թուրք-ադրբեջանականն է, ինչն ունի խնդիր շահերի բախման տեսակետով հյուսիս-հարավի հետ: Հյուսիս հարավում էլ այն երկու երկրներն են, որոնց հետ կա՛մ նախկինում այնքան պետք է աշխատեիր, որ ուժեղ հարաբերություններ լինեին, կա՛մ, եթե սխալ ես աշխատել, ապա ունես բախում արևմուտք-արևելքի հետ:

Այդ բախման խաչմերուկում՝ թե՛ Ռուսաստանի և Իրանի, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչպե՞ս են որոշել, որ պետք է դիվերսիֆիկացիա ձևավորվի և ո՞ւմ հետ: Եթե որոշել են, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկիր կամ համակարգի մեջ գտնվող երկրներ պետք է իրար հետ վիճեն, օրինակ՝ ԱՄՆ-ն և Թուրքիան, ապա սխալվում են:

Այնքան ուժ ունենք, որ գնալու ենք ու երկու դաշնակցի մեջ «կռիվ գցե՞նք»: Այնպես որ, սիրուն բառեր ասելու փոխարեն պետք էր ինչ-որ բան մտածել:

Դիվերսիֆիկացիա իրականացնելու համար առաջին հերթին պետք է ռեսուրսներ ձևավորես, դրանք ձևավորելու համար պետք է ունենաս ազգային միասնություն և գիտակցես, թե ինչպես ես կարողանալու ամեն երկրում համապատասխան սփյուռքն օգտագործել՝ ի շահ Հայաստանի:

Բայց ասում են՝ Սփյուռքը մեզ այլևս չի հետաքրքրում, և զրկվում են այդ ռեսուրսից: Ֆինանսական ռեսուրսներ չունես, ոչ մի բան չես կարողանում անել: Այս պայմաններում ի՞նչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը»,- ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Իրականության մեջ շարունակում են սպառնալ այն ուղղությանը, որը սնում է Հայաստանի տնտեսությունը, դեպի ԵՄ գնալու, եվրոպական տնտեսությանն ինտեգրվելու խոսույթով: «Եվրամիություն գնալը շատ լավ միտք է: Ո՞վ է ասել, որ չպետք է առևտուր անել այլ ուղղությունների հետ:

Բայց դրա համար պետք էր մեծ ներդրումներ կատարել գիտության, տնտեսության զարգացման, արտադրության մեջ: Եթե Սփյուռքի հետ չես աշխատում, այդ ռեսուրսները որտեղի՞ց ես գտնելու: Երկրորդ՝ ի՞նչ պետք է անել գիտությանը զարկ տալու համար: Ամենալավ գիտնականներդ Սփյուռքում են, քանիսի՞ն են համոզել, որ գան Հայաստան և դնեն պրոտոլիաներ:

Մի օրինակ կա՝ մարդը մեր երկրի համար Դիլիջանի դպրոց է ձևավորել, բայց նրա համար այսօր մեկ բառ չեն խոսում: Այնպես որ, դիվերսիֆիկացիան խոսելով չէ, գործով է:

Եթե դա չես ձևավորել, այդ սիրուն խոսքը մնալու է թղթի վրա: Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր իշխանության աթոռը պահելու հնարավորությունը:

Պետք է, որ այսօր Արևմուտքն ասի, թե ժողովրդավար ենք, գնացինք Արևմուտք, վաղը պետք է Ռուսաստանի հետ խաղացնել, զանգում են Պուտինին, բացատրություններ տալիս: Իշխանությունը պահելու համար այս դիվերսիֆիկացիան իրենց մոտ առայժմ ստացվում է»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Չարլզ III-ը հույս ունի, որ արքայազններ Ուիլյամն ու Հարին կհաշտվեն մինչև իր մահը
Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ
Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ