Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր, աշխույժ, չարաճճի երեխա էր Գարիկս: Սիրում էր շփվել իրենից ավելի մեծերի հետ, նույնիսկ նրանց անունով էր դիմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Գարիկի մայրիկը:Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդին շատ է սիրել առաջին տեղում լինել:

«Բոլոր միջոցառումներին մասնակցում էր: Ձմեռ պապիկի շորեր էի իր համար կարում, հագնում էր դրանք: Գարիկս 1994 թ. ծնունդ է: 2000- ական թվականներն էին, այս օրերի նման չէր, որ կարելի է տարատեսակ հագուստ գտնել միջոցառումների համար, ինքս էի դրանք կարում իր համար:

Անկեղծ լինեմ՝ սովորելու հետ սեր չուներ, դա կարծես փորձություն լիներ իր համար, ավելի լավ կլիներ՝ ես իր տեղը սովորեի: Չեմ կարող ասել, որ դպրոցում ուներ սիրելի առարկա, իր սերը երաժշտությունն էր, այդ դեպքում էլ սոլֆեջիոն չէր սիրում:

Երկրորդ դասարանից սկսեց շվիի հաճախել: Նվագելու հետ սեր ուներ, նաև ունակություն: Սովորեց չորս տարի, հետո երեք տարի էլ հաճախեց մասնավոր պարապմունքների:

Մասնակցել է Սայաթ-Նովայի անվան դպրոցում անցկացված մրցույթներին: Շվին՝ իր հերթին, բայց ավելի շատ սիրում էր դհոլ նվագել և երգել»:

Գարիկն իր տարեկիցներից բավականին ուշ է զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: «Նա ութերորդ դասարանում էր սովորում, երբ տեղափոխվեցինք Մոսկվա:

Ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ ընտանիքով տեղափոխվեցինք իր մոտ: Այնտեղ տուն ստեղծեցինք, մեր ամեն ինչն այնտեղ էր, 13 տարի այնտեղ ապրեցինք: Ամեն տարի ուզում էր վերադառնալ Հայաստան ու մեկնել ծառայության:

Երբ 2016 թվականին Ապրիլ յան պատերազմը սկսվեց, իրեն ասացինք՝ տե՛ս, եթե հիմա ծառայելիս լինեիր, մենք ի՞նչ վիճակում կլինեինք: Բայց երբ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեցավ, վերջնականապես որոշեց վերադառնալ Հայաստան ու մեկնել ծառայության:

Ես ու հայրիկը դեմ էինք, բայց հակառակվեց մեզ. «Գնում եմ իմ հայրենիք, կծառայեմ, կզորացրվեմ, Երևանում տուն կգնեմ, իմ ընտանիքը կստեղծեմ, երգ ու երաժշտությամբ գումար կվաստակեմ ու կմնամ Հայաստանում, ձեզ էլ ինձ հետ կբերեմ»:

Այդպես էլ ստացվեց, Գարիկը եկավ, մեզ էլ բերեց Հայաստան»:Գարիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. հուլիսի 15-ին: Ծառայել է Ջրականում: Եղել է Արցախի թիվ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի «ֆագոտ» ջոկի հրամանատար, ավագ օպերատոր, սերժանտ:

«Մյուսներից ավելի տարիքով էր, իրեն այնտեղ «Բիձո» են ասել: Լավ էր անցնում իր ծառայությունը, բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ուներ: Իր հետ ծառայող տղաներից ոմանք եկել ու պատմել են իրենից, ասում են, որ ամեն անգամ մի տեսակ զգաստացել են Գարիկի ներկայությունից»:2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը: «Մոսկվայում էի:

Սեպտեմբերի 26-ին առավոտից մինչ երեկո այնքան փակոցներ եմ արել: Այդ օրը երեկոյան զանգեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում, արձագանքեցի՝ «զակատ» եմ անում, Գար ջան:

«Ուրախության անես»: Մինչ օրս այլևս որևէ փակոց չեմ արել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան աշխատանքի էի, սոցցանցերում տեսա, որ գրված է՝ լայնամասշտաբ պատերազմ: Զանգում էի Գարիկին, անհասանելի էր: Հայրիկն ինձանից էր գաղտնի պահում պատերազմի լուրը, ես՝ իրենից: 27-ի երեկոյան զանգեց՝ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, մեզ մոտ կրակոցներ չկան:

Հետո իմացանք, որ նա Լելե Թեփե բարձունքում է եղել: Զանգահարում էր պարբերաբար, հիմնականում նաև ուրիշների համարներով, ասում էի՝ ինչո՞ւ ես ուրիշների համարներով զանգահարում, հեռախոսդ լիցքավորեմ, արձագանքում էր. «Լիցքավորում չունի հեռախոսը, մի կողմ եմ շպրտել, ուրիշի համարով եմ զանգում»:

Իր երկու համարներն էլ չէին գործում, ում համարներով զանգահարում էր, դրանք էի լիցքավորում՝ միայն թե ինձ կարողանար զանգահարել, հանգիստ լինեի: Ինձ համար կարևոր էր իր ձայնը լսելը:

Հոկտեմբերի 2-ին եղավ Գարիկի վերջին զանգը: Իրենց դիրքին «սնարյադով» էին հարվածել, նահանջի ժամանակ վիրավորվել էր: Շատերն են այդ օրը վիրավորվում, շատերը կարողանում են փախչել: Հետո, երբ արդեն իրեն էինք փնտրում, ասում էին, որ վիրավոր է եղել, գուցե գերեվարել են»:

Գարիկը զոհվել է հոկտեմբերի 3-ին: «Այդ օրվանից մեզ զանգ չի եկել: Ում մենք էինք զանգում, ասում էին՝ իրենք բունկերներում են, անհանգստանալու կարիք չկա, ապահով տեղում են: Հույսով սպասում էինք: Ամուսինս եկավ Հայաստան, ես երկու երեխաներիս հետ մնացի Մոսկվայում:

Հոկտեմբերի 23-ին հեռուստացույցով լրատվական թողարկման ժամանակ ասացին, որ Գարիկ Համամյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրել: Չէր նշվում, որ այն տրվել է հետմահու: Զանգեցի ամուսնուս, ասացի, որ տվյալները մեր որդու տվյալներն են, միայն ազգանունը Թամամյանի փոխարեն Համամյան է գրվում, գուցե տառասխալ է:

Ամուսնուս ուղղորդում էի, որ տարբեր տեղեր գնա: Հետո նրան ասել էին, որ, իրոք, շփոթմունք է եղել, Գարիկն է արժանացել «Մարտական խաչի»: Տղաները տանկեր են խոցել, ուղղակի կապի խնդիր է եղել, և անունները ուշ են հայտարարել:

Քանի որ մեդալը հետմահու չէր տրվել, այդ հանգամանքն ինձ մի քիչ հանգստացնում էր, բայց նաև ներքուստ ունեի զգացողություն, որ Գարիկի հետ մի բան այն չէ: Չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, կարծես դատարկության նման լիներ: Եկեղեցում իմ մոմը հանգավ, դա քամուն վերագրեցի, բայց հետո ինքս ինձ ասում էի՝ Աստված էլ քեզ հասկացրեց, որ որդիդ չկա, մոմդ հանգավ:

Այդ օրերին երեխաներիս թողեցի Մոսկվայում, վերադարձա Հայաստան, և սկսեցինք ամուսնուս հետ փնտրել մեր որդուն: Ոչ մի տեղ չէինք գտնում իրեն: Տարբեր մարդկանց ենք հանդիպել, տարբեր վայրերում եղել, ոչ ոք ոչ մի կոնկրետ բան չէր ասում, բոլորը խաբում, ճանապարհում էին:

Ամենուր իրեն էինք փնտրում: Հոկտեմբերի վերջին Գարիկը եղել է Սևանի դիահերձարանում, հետո այնտեղից իրեն տեղափոխել են:

Ամուսինս այդ ընթացքում արյուն էր հանձնել, և 2021 թ. փետրվարի 25-ին զանգեցին ու ասացին, որ նա ներկայանա Հերացի: Ինձ համոզեց, մնացի տանը, ինքը գնաց: Գարիկս ճանաչելի է եղել:

Տարբեր ուղղություններով էինք մտածում, որ գուցե վիրավորվել է, գուցե գերեվարվել, բայց ինքս ինձ թույլ չեմ տվել մտածել, որ Գարիկն էլ չկա: Հետո իր հետ ծառայած լեյտենանտին, ընկերներին գտանք, ասում են՝ Գարիկը հաստատ գերի չէր ընկնի»:

Հիմա Գարիկը «տանն» է՝ Հաղարծինում: Մայրիկն ասում է՝ իր համար տաղավար են կառուցել, հուշաքար ու խաչքար տեղադրել Գարիկի և 44-օրյա պատերազմում անմահացած տղաների հիշատակին:Գարիկը քույրիկ ու եղբայր ունի: Տղաների ընտանիքներին ապրեցնողները հենց նրանք են: Բայց մայրիկին այսօր ապրեցնում, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու է որդուն:

«Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, եթե այդ ուղղությամբ երկար մտածեմ, գուցե խելագարվեմ: Երևի կգա մի օր, և մենք կհանդիպենք»:Հ. Գ. - Սերժանտ Գարիկ Թամամյանը Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ. հոկտեմբերի 2-ին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Հաղարծին գյուղի գերեզմանատանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը
235 զոհ․ Վենեսուելայում երկրաշարժի հետևանքը. Ովքեր են հավակնում ԱԺ փոխնախագահի պաշտոնին
Թևաթափ չպետք է լինել՝ պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև վերջնակետին չհասնենք. Ասլանյան
Հուսանք՝ ՍԴ-ն «օրենքների բռնաբարությանը» զուգահեռ ՀՀ պետականությանը չի վնասի․ Նաիրի Սարգսյան
Bloomberg. Եվրոպայում շոգի ալիքը հանգեցրել է տնային տնտեսությունների տարեկան եկամտի 3%-ով անկման
Լավրովը պատասխանել է Ռուբիոյի՝ Ալյասկայի համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններին
ՍԴ-ն քննում էընդդիմության բողոքը. ԵՄ-Ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքից տեղափոխել իր ռազմաբազաները
Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված բացասական վերաբերմունք Ծառուկյանի, Քոչարյանի նկատմամբ. Օրբելյան
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար
Ճապոնիայում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ
Վենեսուելայում կինը ծննդաբերել է շենքի փլատակներում
Սեդա Սաֆարյանի հարցի քննության ժամանակ կարևոր հանգամանքները քննության առարկա չեն դարձել. Վարդևանյան
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել
Միջնորդություն ենք ներկայացնում, որ ամբողջ կազմով գործը քննեք․ Օրբելյան
ՈՒՂԻՂ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»