Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԿ-ները պահանջում են չեղարկել ԲԴԽ անդամի թեկնածությունը


ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային բարձր վստահությունը։

Մինչդեռ, Ալեքսանդր Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Քաղաքական մեծամասնությունը հանդիսացող կուսակցության անդամի ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում չի կարող ապահովել և երաշխավորել դատական իշխանության անկախությունը օրենսդիր և գործադիր մարմիններից։

Այս թեկնածուի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայության, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և գործադիր իշխանության ղեկավարին հավատարմության ապացույց է վերջինս սոցիալական ցանցերի անձնական էջում հրապարակված Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:

Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա։Այսպես, դեռևս 2019 թվականին վերջինս կարգապահական պատասխանատվության և խիստ նկատողություն կարգապահական տույժի է ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի կողմից փաստաբանի վարքագծի կանոնները խախտելու համար։

Մասնավորապես, հաստատվել է Ա․ Սիրունյանի կողմից հայհոյախառն, ժարգոնային և վիրավորական բառապաշարի օգտագործումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Փաստաբանների պալատի խորհուրդը փաստել է, որ նման արտահայտչաձևի և բառապաշարի օգտագործումը հարիր չէ ոչ միայն փաստաբանի հանրային կարգավիճակ ունեցող անձին, այլև քաղաքավարության և հասարակական համակեցության ընդունված նորմերը պահպանող ցանկացած քաղաքացու և արատավորում է իր վարկանիշը թե՛ որպես փաստաբան և թե՛ որպես քաղաքացի:Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը և բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական և շարունակական բնույթ և անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։

Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։

Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների և նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլև ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարևորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը:

Խնդիրն էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության:

Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր քաղաքական կուսակցական անդամի և անբարեվարք անձի առաջադրելու մոտեցումը և պահանջում ենք․

Չեղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշումը և չեղարկել Ա․ Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության որոշումը,Ազգային ժողովում քվեարկություն կազմակերպելու դեպքում բացառել և ձեռնպահ մնալ Ալեքսանդր Սիրունյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելուց։

 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնԷկոլուր տեղեկատվական ՀԿ

Հանրային լրագրության ակումբԼրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան ասոցացիա իրավապաշտպան ՀԿ

Երևանի մամուլի ակումբՀայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Փոփոխություն ՀԿ

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

Լրահոս

«Հրապարակ». Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել
«Հրապարակ». Դատարանը թույլատրել է Սամվել Կարապետյանին վարսավիր այցելի
«Հրապարակ». Բոլորն անխտիր ու անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում. «ձիգ» թեկնածուներ
Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին. ուշագրավ նիստ է հրավիրվել. «Ժողովուրդ»
Հարավային Կովկասը գտնվում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցության ներքո. Կոպիրկին
Կարևոր
Վագիֆ Խաչատրյանի օրինակը ցույց է տալիս, որ խնդրի լուծման ուղղությունը և ճանապարհը խաղաղությունն է․ վարչապետ
Կարևոր
Ռուսաստանի շահերին վնաuելը չի լինելու մեր օրակարգում, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ․ Նիկոլ Փաշինյան
Պեսկով. Ռուսաստանին այնպիսի աշխարհ է պետք, որտեղ իր շահերը լիովին պաշտպանված են
Կարևոր
Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումը
Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել
Էլեկտրոնիկայի վերանորոգման մասնագետը բացահայտում է ամենավատ բանը, որ կարող եք անել ձեր սմարթֆոնի մարտկոցի հետ
Սուրճը կիսով չափ կրճատում է լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկը. Մանրամասնում են մասնագետները
Եթե մենք համաձայնության չհասնենք Իրանի հետ, մենք ստիպված կլինենք կոշտ միջոցներ ձեռնարկել․ Թրամփ
Կանանց օրգանիզմում հայտնաբերվել է երիկամների վնասվածքից պաշտպանող մեխանիզմ
Հայտնաբերվել է ուղեղի վնասվածքը ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց
Բժիշկը նշել է արագ քնելու պարզ միջոց
Ռոնալդուն որոշել է դադարեցնել բոյկոտը
Բժիշկը բացատրել է, թե երբ է սրտի կաթվածի ռիսկը նվազում ծխելը թողնելուց հետո
Սպերցյանը վնասվածք է ստացել
Կարևոր
Սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև

Լրացուցիչ նորություններ

...

Հարավային Կովկասը գտնվում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցության ներքո. Կոպիրկին

Վագիֆ Խաչատրյանի օրինակը ցույց է տալիս, որ խնդրի լուծման ուղղությունը և ճանապարհը խաղաղությունն է․ վարչապետ

Ռուսաստանի շահերին վնաuելը չի լինելու մեր օրակարգում, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ․ Նիկոլ Փաշինյան

ՈՒՂԻՂ. Փաշինյանը Ջեյ Դի Վենսի այցից հետո հարցազրույց է տալիս հանրային հեռուստաընկերությանը

Բաքվի դատարանում դատվում է Հայաստանը, ոչ թե՝ անհատները. Կարպիս Փաշոյան (տեսանյութ)

9մլրդ դոլար․ Փաշինյանը ԱՄՆ-ին վճարում է իր վերընտրման գինը․ գոյութենական վտանգ է կախված. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում

Երիտասարդների հարցը՝ փակ դռների ետևում․ ինչո՞ւ Արարատյան թեմը մնաց առանց երիտասարդաց միությունների (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից արհամարհական վերաբերմունք է եղել.ո’չ դիմավորել են, ո’չ հանդիպել պատգամավորներին

Միջուկային սպառնալիք և Եվրոպայի ճակատագիրը․ՀՀ-ում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը

Վենսը խոսեց Ծիծեռնակաբերդ այցի մասին և կրկին չօգտագործեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը

16-ամյա հղին ասել է՝ բռնել են ձեռքերը և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ

Այս մարդիկ կալանավորվել են, որովհետեւ պաշտպանել են եկեղեցին, հետապնդվում են իրենց խոսքի համար

Ի՞նչ աջակցություն կտրամադրի պետությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Թբիլիսիում սկսվել է Սաակաշվիլիի դատավարությունը

«Արմեդ»-ից էլեկտրոնային տեղեկությունն այլևս հիմք կլինի վարորդական իրավունքը դադարեցնելու համար»

Միքայել Սրբազանը դարձյալ վիրահատվել է․ վիճակը բավարար է

Տո՛ գողն էլ եք դուք, թալանչին էլ եք դուք. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ–ականներին